Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
04/29/2026
Վարքաբան Նոյել Ջենիս- Նորթոնը գրել է հստակ, խելամիտ ու գործնական ուղեցույց, որը կվերացնի ծնողավարության սթրեսը։ Իրական ընտանիքների պատմություններով ու փորձով մշակված խելացի ու օգտակար ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները, կկանխեն անցանկալի վարքը ու կօգնեն ծնողներին երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվել։
Ինչո՞ւ է այսօր ծնողավարումն ավելի սթրեսային, և ինչո՞ւ է մեր օրվա պլանն այդքան երկար։ Անշուշտ, ժամանակակից աշխարհում ծնողները հայտնվում են նոր և տարբեր բարդությունների առջև: Դրանք անհամեմատելի են այն խնդիրների հետ, որոնց բախվել են մեր ծնողները։
Ինչպես թոթափել սթրեսը, հեշտացնել ամենաբարդ թվացող խնդիրները և գտնել հանդարտ, հեշտ և երջանիկ ընտանեկան կյանքի կարևոր ուղիները։ 3-13 տարեկան երեխաների բարդ, սթրեսային ու վտանգավոր տարիքը ծնողներին սարսափեցնում է, հիասթափեցնում ու թևաթափ անում։
Հեղինակը Նյու Յորքի մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ուսուցման և վարքի մասնագետ Նոյել Ջենիս-Նորթոնն է, որը, հաշվի առնելով ժամանակակից ծնողավարման խնդիրները, գրել է գիրքը.
«Զարմանալի չէ, որ մենք հաճախ սթրես ենք ապրում և դրա հետևանքով սկսում ենք նվնվալ, սպառնալ, քննադատել ու բղավել, որ հանկարծ չշեղվենք օրվա պլանից։ Քիչ հավանական է, որ սթրեսի պատճառները շուտով վերանան։ Պետք է պակասեցնել տան լարվածությունը և գործակցել երեխաների հետ, որպեսզի ծնողավարումը դառնա ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ»։
Ըստ հեղինակի, ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը բոլոր ծնողների համար է՝ հստակ ռազմավարություններով և հմտություններով։ Դրանք էապես զարգացնելուեն ձեր և ձեր երեխայի գործակցության մակարդակն ու հաստատելու սովորություններ, որոնք ցանկանում եք ձևավորել նրանց մեջ.
«Ինչպես դառնալ ծնող, եթե նախապես չենք անցել մասնագիտական պատրաստություն։ Ծնողավարման ընթացքում հաճախ ենք հիշում մեր ծնողների մեթոդները։Ծնողները սովորաբար գալիս են իմ սեմինարներին՝ հուսահատորեն փնտրելով ավելի արդյունավետ եղանակ, որ պակասեցնեն երեխայի վատ վարքը, բարելավեն լսելու և գործակցելու կարողությունը։ Ծնողները գիտակցում են, որ իրենց մեթոդներն արդյունք չեն տալիս, բայց չգիտեն ինչպես վարժեցնել երեխային, որ անեն, ինչ իրեն ասում են»։
Գրքում կգտնեք՝
- ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակներ
- քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
- անցանկալի վարքը կանխելու ուղիներ
- երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
- իրական ընտանիքների պատմություններ և փորձ
Գրքի թարգմանիչը Նաիրա Մուրադյան է։
Հստակ, խելամիտ ու գործնական ուղեցույց, որը շեշտում է կանխարգելիչ մոտեցումը և առաջարկում է իրական փոփոխություն՝ առանց մակերեսային հնարքների կամ արագ լուծումների։ Ծնողավարման ուղեցույցը Newmag-ն ու Yeraz Projects֊ը կներկայացնեն «Երազի գիրք» փառատոնին, որը տեղի կունենա մայիսի 3֊ին, 14:00-18:00, Երազ այգում։ Մուտքն ազատ է, գիրքը՝ զեղչով։
Նոյել Ջենիս-Նորթոն
7800 ֏
Նկարագրություն
Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։
Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։
Գրքում կգտնեք՝
- ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
- քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
- անցանկալի վարքը կանխելու ուղիներ
- երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
- իրական ընտանիքների պատմություններ և փորձ
Կարդա նաև
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը (թրեյլեր)