Թարգմանիչ
Նաիրա Մուրադյան
Նաիրա Մուրադյանը (ծնվ. 1995 թ.) ջութակահարուհի է, միջազգային մրցույթների դափնեկիր և հատուկ մրցանակակիր։ Ավարտել է ԱՄՆ Սբ․ Ջոնսի Ավագ Դպրոցը (2011 թ․), ստացել է շնորհակալագիր և շքանշան ԱՄՆ նախագահ Բ․ Օբամայից՝ մի շարք նահանգներում բարեգործական համերգներով հանդես գալու համար։ ԵՊՀ-ում ստացել է բակալավրի աստիճան՝ Լեզվաբանություն և Միջմշակութային հաղորդակցության մասնագիտացմամբ (2016 թ․)։ Մագիստրոսի որակավորում ստացել է ԵՊՀ-ի Եվրոպագիտություն բաժնում (2019 թ․) և ԵՊԿ կատարողական արվեստի բաժնում՝ որպես ջութակահար (2020 թ․)։ 2018 թ․-ից դասախոսում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետ․ երաժշտամանկավարժական քոլեջի լարային գործիքների և հանրակրթության ամբիոններում։ Անգլերենի ուսուցչուհի է։ Նրա թարգմանությամբ հրատարակվել է «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը։