Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Նոյել Ջենիս-Նորթոն

Նոյել Ջենիս-Նորթոն

Նոյել Ջենիս-Նորթոն

Նոյել Ջենիս-Նորթոնը (ծնվ. 1945 թ.) Նյու Յորքի մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, ուսուցման և վարքի մասնագետ։ Ավելի քան 40 տարվա փորձ ունի։ Եղել է ուսուցիչ, հատուկ կրթության մասնագետ ու խորհրդատու, ուսումնառության ռազմավարությունների գծով մեթոդիստ, դպրոցի տնօրեն և ծնողավարման փորձագետ։ Որպես խոսնակ պարբերաբար հանդես է գալիս մասնագիտական համաժողովներում, հարցազրույցներ է տալիս հեռուստաալիքներին ու ռադիոծրագրերին։ Իր դասընթացներով, ծնողների հետ զրույցներով, գրքերով, սկավառակներով փոխել է տասնյակ հազարավոր ընտանիքների կյանքեր։ Նոյելն ունի երկու չափահաս զավակ, մեկ որդեգրած դուստր և վեց թոռնիկ։