Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
05/01/2026
Newmag հրատարակչությունը և Yeraz Projects-ն այս կիրակի՝ մայիսի 3-ին, 14.00-ին բոլորին հրավիրում են Երազ այգի՝ «Երազի գիրք» մանկական փառատոնին։ Ամեն տարի ամառային արձակուրդներից առաջ Newmag-ը հրատարակում է մանկական ու ծնողավարման գրքեր՝ ամառային ընթերցանությունն ավելի հաճելի ու օգտակար դարձնելու համար։
«Բարի լույսի» տաղավարում ներկա են եղել փառատոնի կազմակերպիչներ, Newmag հրատարակչության «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը և Yeraz Projects-ի անդամ Նարե Հարությունյանը։
Գոհար Մանուկյանը հիշեց, թե երբ ու ինչու հրատարակչությունը սկսեց անցկացնել մանկական փառատոներ. «Երեք տարի առաջ որոշեցինք Yeraz Projects-ի հետ հրատարակել մանկական գրքեր ու ստեղծեցինք «Երազ» մատենաշարը։ Ամեն տարի երկու անգամ՝ գարնանն ու աշնանը երեխաների ու նրանց ծնողների հետ նշում ենք մանկական գրքերի ծնունդը։
Արդեն 5-րդ անգամ անցկացնում ենք «Երազի գիրք» մանկական փառատոնը։ Այս անգամ միջոցառումը կլինի մայիսին՝ արձակուրդներից առաջ, որպեսզի ծնողներն ու ուսուցիչները չմտահոգվեն, թե ինչ են կարդալու երեխաները, մենք առաջարկում ենք մեր գրքերի ցանկը»։
«Երազի գիրք» փառատոնին բոլոր երեխաներին ու նրանց մեծերին սպասում է գունեղ ու հետաքրքիր շոու, երաժշտություն, ինտերակտիվ խաղեր ու հինգ նոր գիրք։
Փառատոնին մասնակցելու համար Լատվիայից Հայաստան է գալու մանկագիր, դրամատուրգ Ռասա Բուգավիչուտե–Պեցեն։ Նրա՝ «Մթության մեջ տեսնող տղան» գիրքը Newmag–ը հրատարակել էր անցյալ տարի։
Գոհար Մանուկյանն ասում է, որ որ գիրքը սովորեցնում է ապրումակցել, սիրել մարդկանց, գրքի հերոսը հենց այդպիսի կերպար է. «Ուրախ ենք, որ հեղինակը գրեթե մեկ շաբաթ կլինի Հայաստանում, կհանդիպի ընթերցողների հետ դպրոցներում, ու նաև գրքի մասին քննարկում կլինի փառատոնի ժամանակ»։
Գոհար Մանուկյանը ներկայացրեց փառատոնի հինգ գրքերը։ Դրանցից մեկը ծնողների համար է. «Մի քանի չափանիշներով ենք ընտրում գրքերը, հաշվի ենք առնում միջազգային տենդենցները, մենք ենք կարդում ու ընտրում, հայ երեխաների առանձնահատկություններն ենք հաշվի առնում, մեզ շատ օգնում ենք միջազգային փառատոները, քանի որ տեսնում ենք, թե ամբողջ աշխարհում, ինչ են գրում մանկագիրները, ինչպես են ընտրվում գրքի շապիկից, մինչև բովանդակություն։
Ամենակարևոր հրատարկություններից են ծնողավարման գրքերը։ Երբեմն մենք ամբողջ պատասխանատվությունը դնում ենք դպրոցների, մանկապարտեզների վրա, բայց ընտանիքը, ծնողների մոտեցումը շատ կարևոր է։ Ինքս այս փառատոնին ներկայացվող ծնողավարման գրքի խմբագիրն եմ ու շատ եմ հավանել այն. շատ նոր հմտություններ եմ սովորել»։
Yeraz Projects-ի ամենաերիտասարդ անդամ Նարե Հարությունյանն ասում է, որ իրենք մանկական գրքերի հրատարակման նախաձեռնությանը միացան, որովհետև սպառողական աշխարհում, կարևորում են երեխաների կրթությունն ու զարգացումը.
«Սպառողական դարաշրջանում ենք ապրում ու շատ կարևոր է, որ երեխաները ոչ միայն սպառեն, այլ նաև կարդան, մտածեն ու երևակայեն, դրա համար կարևոր ենք համարում ընթերցանությունը, որը կկերտի նրանց երազանքերը, արժեքները։ Գաջեթները երեխաների կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում, դրա համար կարևոր է, որ լինեն լավ ու որակյալ գրքեր»։
Նարեն պատմեց իր ընթերցած առաջին գրքերի մասին, որից հետո ընթերցանությունը դարձավ սիրելի ու կարևոր զբաղմունք. «Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի գիրքը կարդացի, քանի որ մայրս ասաց, որ այդ հերոսների կերպարներն ու աշխարհը բացահայտելու համար պետք է գիրքը կարդալ։
Այդպես սկսեցի շատ սիրեցի կարդալ։ Սկզբում միայն ֆանտաստիկ ժանրի գրականություն էի կարդում, հիմա շատ եմ սիրում դետեկտիվ գրքեր։ Ես բոլոր երեխաներին խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, քանի որ ամեն գրքում նրանք կբացահայտեն նոր աշխարհ, որտեղ հերոսները սպասում են ընթերցողներին»։
Նարեն բոլոր երեխաներին մոտիվացնելու համար ասում է, որ պետք է ոչ թե պարտադրել գիրք կարդալ, այլ գտնել նրա նախասիրությունները, փորձել պայմանավորվել, գտնել լավագույն մոտեցումը։ «Երազի գիրք» փառատոնը հենց այդպիսի մթնոլորտ ու միջավայր է ստեղծում։
Կարդացեք նաև
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ. Գայլի որջը» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
- 5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
Նոյել Ջենիս-Նորթոն
7800 ֏
Նկարագրություն
Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։
Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։
Գրքում կգտնեք՝
- ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
- քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
- անցանկալի վարքը կանխելու ուղիներ
- երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
- իրական ընտանիքների պատմություններ և փորձ
Էդմոնդո դե Ամիչիս
6800 ֏
Նկարագրություն
Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։
«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։
Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում․ հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։
Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Վիոլետ Վաիս
4800 ֏
Նկարագրություն
«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։
Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար
Երազ ԱՅԲ
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։
Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։
Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)