Գլխավոր Լուրեր

5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնո

5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)

04/29/2026

newmag-y-n

Մինչեւ ամառային արձակուրդը, ընթերցասեր ու ընկերասեր Միեղջյուրը ձեզ հրավիրում է Երազ այգի՝ մայիսի 3-ին, 14:00-18:00, «Երազ» այգու փակ սրահ։ Մուտքն ազատ է, գրքերը՝ զեղչով։ Վերջում էլ հյուրասիրություն։ Փառատոնի համակազմակերպիչ՝ Yeraz Projects

Newmag-ի ու Yeraz Projects-ի փառատոնի առանցքում նոր գրքերն են։ «Երազ» մատենաշարը, որն արդեն ունի 20 գիրք, այս անգամ ներկայացնում է 5 նոր հրատարակություն՝ տարբեր տարիքի ու ճաշակի համար՝ կոմիքսից մինչև վեպ, դետեկտիվից մինչև ծնողավարություն։

«Երազի գիրք» փառատոնն ունի հյուր` արտասահմանից. հատուկ մանկական գրքատոնի համար Հայաստան է ժամանում լատվիական ամենահայտնի մանկական վեպի հեղինակ Ռասա Բուգավիչուտե-Պեցեն։ Հենց մայիսի 3-ին նա կհանդիպի հայ ընթերցողների հետ ու կպատմի, թե ով է «Մթության մեջ տեսնող տղան»։ Կպատասխանի հարցերին, կմակագրի գրքերը։

Երկար էի՞ք սպասել. Վտվտիկը գալիս է՝ պատկերազարդ նոր օրագրով։ Պատկերապատման երրորդ հատորը Ջեֆ Քինին վերնագրել է «Համբերության վերջին կաթիլը»։  Գրեգը տարվա սկզբին գրում է «նպատակների» ցուցակ ու որոշում դառնալ ավելի լավ մարդ։ Հայրիկն էլ իր ծրագրերն ունի. նա որոշել է «կոփել» որդուն ու ավելի պինդ տղա դարձնել։ Աշխարհի ամենազվարճալի տղան սկսում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից ու հայտնվում անելանելի իրավիճակում. գնա՞լ ռազմական ուսումնարան, փոխվե՞լ, թե՞ փախչել։

Փառատոնին տեղի կունենա նաև իտալական դասական ամենահայտնի պատանեկան վեպի՝ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» դասական գործի շնորհանդեսը։ Newmag-ը ներկայացնում է հայերեն՝ նոր խմբագրությամբ, նոր՝ առաջին անգամ հայերեն թարգմանված 15 գլուխներով։ Ընկերություն, ընտանիք, հայրենիք, սեր, կորուստ, հերոսություն, փոքրիկ հաղթանակներ. Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի ամենակարևոր դասերը հաճախ դասագրքերում չեն, դրանք կան դպրոցի միջանցքում, ընկերների հետ զբոսանքներում, ուսուցիչների ու ծնողների բարի խոսքերի մեջ։ 

Ֆրանսիական կոմիքս ամենափոքրերի համար՝ «Բրիոշն ու Տարտինը»։ Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը պատմություն է ընկերության մասին, որտեղ ամեն ինչ սկսվում է շատ պարզ մի ճշմարտությունից՝ նմանը նմանին է գտնում։

«Երազի գիրք» փառատոնին տեղի կունենա բազմաթիվ մրցանակների արժանացած Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքը՝ «Գայլի որջը»: Կենդանական դետեկտիվը նախատեսված է 6–12 տարեկան ընթերցողների համար:

«Երազ» մատենաշարն ամեն տարի ներկայացնում է նաև գրքեր ծնողների համար։ Այս անգամ հայերեն է հրատարակել ծնողվարման մասին ամենակարևոր գրքերից մեկը՝ Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում»։ Ուղեցույցը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Սպասվում են ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, երաժշտություն ու նոր գրքեր, հյուրասիրություն։ «Երազի գիրք» մանկական 5-րդ փառատոն` մայիսի 3-ին, «Երազ» այգու փակ սրահում, 14:00-18:00, մուտքն ազատ է։

Փառատոնը նախատեսված է բոլոր գրքոտ երեխաներին, ծնողներին, մանկավարժներին՝ կարդալու, լսելու, միասին բացահայտելու գրքերի զարմանահրաշ աշխարհը։

Կարդացեք նաև


Տարածել

Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում
Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում

Նոյել Ջենիս-Նորթոն

7800 ֏

Նկարագրություն

Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։

Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Գրքում կգտնեք՝

  • ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
  • քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
  • անցանկալի վարքը կանխելու ուղիներ
  • երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
  • իրական ընտանիքների պատմություններ և փորձ

Սիրտը։ Աշակերտի օրագիրը
Սիրտը։ Աշակերտի օրագիրը

Էդմոնդո դե Ամիչիս

6800 ֏

Նկարագրություն

Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկարբայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներեթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորականերբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերությանընտանիքիհայրենիքիսիրոկորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում էոր կյանքի դասերը հաճախ դասագրքերում չենայլդպրոցական միջանցքներումընկերների հետ ճանապարհինուսուցիչների ու ծնողների խոսքերում։

«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։ 

Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:

Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները [Գիրք 3]
Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները [Գիրք 3]

Ջեֆ Քիննի

5800 ֏

Նկարագրություն

Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։

 

Հումորովանսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։

 

Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար

Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]
Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]

Վիոլետ Վաիս

4800 ֏

Նկարագրություն

«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներօրինակ՝ այծերն ունե՞ն ատամներապա թունդ վիճում են  ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ էքան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։

 

Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար

Երազ ԱՅԲ

 

Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]
Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]

Աննա Ստարոբինեց

5800 ֏

Նկարագրություն

Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։

Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։

Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։