Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
04/28/2026
Իտալացի դպրոցականի պատմություն, որ գրվել է մեկ դար առաջ, բայց կմնա ընդմիշտ քո սրտում։ «Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերեն ամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։ Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար: Շնորհանդեսը՝ «Երազի գիրք» փառատոնին։
Ուսումնական մեկ տարի, որ սկսվում է աշնանն ու թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում, երկար սպասված ամառային արձակուրդի հետ միասին։ Ի՞նչ կլիներ, եթե բոլոր դպրոցականներն ունենային օրագիր, որտեղ ամեն օր կգրեին սովորական օրերի ոչ սովորական պատմությունները։
Դպրոցական Էնրիկոն ամեն օր գրառում է իր կյանքը՝ ընկերների հետ ճամփով, դասարանի ծիծաղով ու կռիվներով, ուսուցիչների խոսքով, ծնողների բարի խորհուրդներով։ Եվ կամաց-կամաց սովորում է ոչ միայն կարդալ ու գրել, այլ ապրել։
Ընկերություն։ Ընտանիք։ Հայրենիք։ Սեր։ Կորուստ։ Հերոսություն։ Փոքրիկ հաղթանակներ. Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի ամենակարևոր դասերը հաճախ դասագրքերում չեն — դրանք կան դպրոցի միջանցքում, ընկերների հետ զբոսանքներում, ուսուցիչների ու ծնողների բարի խոսքերի մեջ։
Կան գրքեր, որ ծնվում են մի դարաշրջանում, բայց ապրում են բոլոր ժամանակներում։ Կան պատմություններ, որ ներկայացնում են մի երկրի մասին, բայց խոսում են բոլոր մարդկանց հետ։ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» հենց այդպիսի գիրք է։
Էդմոնդո դե Ամիչիսն իտալացի գրող, լրագրող և բանաստեղծ է։ Նա երիտասարդ տարիներին Մոդենայի զինվորական ակադեմիայում ստացած կրթությամբ ու բանակային ծառայությամբ ձեռք բերեց կյանքի խորը ըմբռնում։ Հետագայում ոտք դրեց ու երբեք չհեռացավ գրական աշխարհից։ Գրեց պատմվածքներ, վեպեր, ճանապարհորդական ակնարկներ և էսսեներ՝ անփոփոխ հետաքրքրությամբ դիտարկելով հասարակական կյանքը, կրթությունը և դաստիարակությունը։
1886 թվականին լույս տեսավ նրա «Սիրտը»։ Վեպն արագ թարգմանվեց ավելի քան 25 լեզվով, ընդգրկվեց դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկում և վաղուց արդեն համարվում է դասական գործ համաշխարհային մանկական գրականությունում։
Մինչ հիմա հայ ընթերցողը «Սիրտը» ճանաչել է մասնակի կամ հնացած թարգմանություններով։ Այժմ, առաջին անգամ, «Երազ» մատենաշարը ներկայացնում է վեպը՝ ամբողջական, նոր խմբագրությամբ, նոր հրատարակությամբ։
Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գործը Newmag-ն ու Yeraz Projects֊ը կներկայացնեն «Երազի գիրք» փառատոնին, որը տեղի կունենա մայիսի 3֊ին, 14:00-18:00, Երազ այգում։ Մուտքն ազատ է, գիրքը՝ զեղչով։
Էդմոնդո դե Ամիչիս
6800 ֏
Նկարագրություն
Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։
«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։
Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)