Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

07/17/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը՝ «Մարդը, որը նորից էր մահացել»։ Գրքի գլխավոր գործընկերը «Բուկինիստ» ընկերությունն է։

Հեռուստաշնորհանդեսին մասնակցել են գրքի գլխավոր գործընկեր Բուկինիստ ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանը և Newmag Signature Club-ի պատասխանատու Արա Սահակյանը։ 

Արա Սահակյանը Օսմանի այս շարքը համարում է դասական դետեկտիվների մոտիվներով ու ավանդույթներով պատմություն։ Առաջին գրքում իրադարձությունները տեղի են ունենում փոքրիկ քաղաքում, երկրորդ գրքում իրադարձությունները Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս են գալիս.

«Եթե սիրում եք անգլիական հումոր, բացահայտումներ, հետաքրքիր կերպարներ ու դետեկտիվ գրականություն, Օսմանի այս շարքը հաստատ դուր կգա։ Հեղինակը խոսում է հանցագործության մասին, բայց ահասարսուռ մանրամասներ չի ներկայացնում, քանի որ շեշտը դնում է հերոսների պատմությունների, բնավորության ու արարքների վրա։ 

Կարծում եմ, Օսմանի գրական առանձնահատկություններից մեկն այն է, որ հերոսների պատմությունը, կենսագրությունը շատ կարևոր դեր ունեն։ Հերոսները թոշակառուներ են, որոնք լավ կարեիրա են ունեցել, և թոշակի անցնելուց հետո գտել են իրենց զբաղմունքն ու հետաքրքրությունը։ 

Նրանք սպանությունները բացահայտելու համար հաճախ են օգտագործում իրենց մասնագիտական կապերը, հմտությունները։ Օսմանի գրքում նուրբ թելով անցնում է անգլիական ինտելեկտուալ հումորը, ընթերցողն ապրում է հերոսների հետ, սիրում նրանց, զգում նրանց հույզերը»։

Արա Սահակյանը պատասխանեց նաև ընթերցողներին ամենաշատը հետաքրքրող հարցին. երկրորդ գիրքը կարդալու համար պարտադի՞ր է նախ կարդալ առաջինը. 

«Պատմությունները միմյանց հետ կապված չեն, դրանք առանձին դեպքեր են, բայց քանի որ գլխավոր հերոսները նույնն են, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի շարքը կարդալ ամբողջությամբ»։

Բուկինիստ ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանը պատմեց Newmag հրատարակչության հետ գործակցության մասին.

«Համատեղ հինգերորդ հրատարակությունն է այս գիրքը։ Միասին հրատարակել ենք տարբեր գրքեր, սկսել ենք գեղարվեստական գրականությունից, հրատարակել ենք նաև ոչ գեղարվեստական գիրք։ Այս անգամ առաջարկը եղավ հրատարակել դետեկտիվ գիրք, սիրով համաձայնեցինք հովանավորել, որպեսզի հայ ընթերցողը վայելի նաև Օսմանի երկրորդ գիրքը։ 

Երկրորդ գրքում սիրելի հերոսներին ավելանում են նորերը։ «Սպանությունների ակումբին» միանում են նոր անդամներ, քանի որ պետք է բացահայտել միջազգային մակարդակի հանցագործություն։ Հեղինակը լրագրող է, ու նրա գրելու ոճից դա նկատվում է, քանի որ գիրքը գրված է շատ ֆիլմային նկարագրություններով։ 

Գրքի առանձնահատկությունն այն է, որ հետաքրքիր ու գրավիչ է ոչ միայն սպանության բացահայտումը, այլ նաև կերպարների կյանքը, նրանց գործունեությունը»։

Բուկինստի կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանն ասում է, որ դետեկտիվ ժանրը ամենաընթերցվողներից է ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանում։ Ռիչարդ Օսմանի «Մարդը, որը նորից էր մահացել» դետեկտիվը նաև մոտիվացիոն տարրեր ունի, հեղինակը ցույց է տալիս, որ անկախ տարիքից, մարդը կարող է գտնել իր սիրելի գործը, զբաղմունքն ու համախոհներին։

Կարդացեք նաև

Տարածել

Մարդը, որը նորից էր մահացել
Մարդը, որը նորից էր մահացել

Ռիչարդ Օսման

7800 ֏

Նկարագրություն

Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։ 

Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»

Չորս անհավանական ընկերներ։
Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։