Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06
Գլխավոր Լուրեր

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանություննե

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)

06/19/2026

newmag-y-n

«Սպանությունների ակումբը» վերադարձել է. նոր սպանություն, հին գաղտնիքներ և վտանգավոր խաղ Բեսթսելլեր հեղինակ Ռիչարդ Օսմանի քրեական շարքի երկրորդ գիրքը՝ արդեն հայերեն։ «Մարդը, որը նորից էր մահացել» վեպում ընթերցողները կրկին կհանդիպեն չորս անսովոր թոշակառուներին, որոնք այս անգամ հայտնվում են ադամանդների գողության, մաֆիայի և անողոք մարդասպանի հետքերով։

Առաջին գրքով միլիոնավոր ընթերցողների սրտերը նվաճած «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքը շարունակվում է նոր, ավելի խճճված ու վտանգավոր պատմությամբ։ Եթե նախորդ անգամ Քուփերս Չեյզի բնակիչները փորձում էին բացահայտել տեղի սպանությունը, ապա այս անգամ նրանց հետաքննությունը դուրս է գալիս ծերանոցային առօրյայի սահմաններից։

Ամեն ինչ սկսվում է Էլիզաբեթին հասցեագրված նամակից։ Նրա անցյալում կա մեկը, որն ունի օգնության կարիք։ Խնդիրը, սակայն, սովորական չէ. պատմության մեջ խառնված են անհետացած ադամանդներ, հանցավոր աշխարհի ազդեցիկ դեմքեր և մարդիկ, որոնք պատրաստ են սպանել՝ իրենց գաղտնիքները պահելու համար։ Շուտով գործը նոր զոհեր է ունենում, և չորս ընկերները ստիպված են արագ գործել, քանի դեռ իրենք չեն դարձել հաջորդ թիրախը։

Ռիչարդ Օսմանը շարունակում է իր գլխավոր ուժեղ կողմը՝ համադրել դասական դետեկտիվի ինտրիգը հումորի, ջերմության և անսպասելի կերպարների հետ։ Ջոյսի, Ռոնի, Իբրահիմի և Էլիզաբեթի քառյակը կրկին ապացուցում է, որ տարիքը ոչ թե խոչընդոտ է, այլ առավելություն, երբ խոսքը վերաբերում է մարդկանց հասկանալուն և գաղտնիքները բացահայտելուն։

«Մարդը, որը նորից էր մահացել» վեպը դարձել է միջազգային բեսթսելլեր՝ շարունակելով առաջին գրքի հաջողությունը։ Շարքը թարգմանվել է տասնյակ լեզուներով, իսկ դրա հիման վրա նկարահանված էկրանավորումը նոր հետաքրքրություն է առաջացրել Օսմանի ստեղծագործությունների նկատմամբ։

Ռիչարդ Օսմանը հայտնի է ոչ միայն գրող, այլև հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նրա գրքերը պարբերաբար հայտնվում են բեսթսելլերների ցուցակներում, իսկ 2026 թվականին արժանացել է OBE պատվավոր կոչման՝ գրականության և հեռարձակման ոլորտներում ունեցած ավանդի համար։

«Մարդը, որը նորից էր մահացել» գրքի թարգմանիչը Աստղիկ Աթաբեկյանն է։ Գլխավոր գործընկերը «Բուկինիստն» է։


SUMMERFEST2026-Ի ԾՐԱԳԻՐԸ


Շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, Երազ այգու Liberary Cafe-ում, 19:00: Ի դեպ, քննարկումը կանցկացնեն Book Club-ի անդամները։

Տարածել

Մարդը, որը նորից էր մահացել
Մարդը, որը նորից էր մահացել

Ռիչարդ Օսման

7800 ֏

Նկարագրություն

Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։ 

Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»

Չորս անհավանական ընկերներ։
Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։