Հեղինակ

Ռիչարդ Օսման

Ռիչարդ Օսման

Ռիչարդ Օսմանը (ծնվ. 1970) անգլիացի գրող է, հեռուստապրոդյուսեր, հաղորդավար ու ռեժիսոր: Աշխատել է BBC-ում ու հեղինակել բազմաթիվ շոու ծրագրեր: Նրա դեբյուտային գիրքը՝ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» դետեկտիվը, վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և դարձել համաշխարհային բեսթսելլեր: Առաջին վեպի հաջողությունից հետո Օսմանը գրել է երկու նոր քրեավեպ, որոնք հրատարակվել են 2022-ին: Բոլոր երեք վեպերն էլ հայտնվել են The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Օսմանը հայտարարել է, որ իր վեպերի էկրանավորումը վստահել է աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, որը դրանց հիման վրա պետք է սերիալ նկարահանի: Ռիչարդ Օսմանն ամուսնացած է, կնոջ ու կատվի հետ ապրում է Լոնդոնում: