Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
07/10/2026
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում տեղի է ունեցել բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացրել են թարգմանիչ Գոհար Աբովյանը և Newmag Signature Club-ի անդամ, Book Blogger Տաթևիկ Գյուլմիսարյանը։
Ըստ գրքի թարգմանիչ Գոհար Աբովյանի, ամեն մի գրքի թարգմանության բարդությունը լեզուն, ոճը հասկանալն ու ռիթմը պահելն է։ Գոսպոդինովն իր ստեղծագործության սկզբում հուշում է այդ ռիթմը՝ Հենդելի «Սարաբանդա» ստեղծագործությունը, որի հնչողությամբ էլ թարգմանել է գիրքը.
«Հեղինակն ասում է, որ իր գիրքը հիշողության, անցյալի և անցյալի վերադարձի մասին է։ Հեղինակը մտորում է՝ արժե վերադառնալ անցյալ, թե ոչ, և ինչ դեր ունի այն մեր ինքնության, մեր կյանքի համար։ Հետաքրքիր ժանր ու ոճ ունի գիրքը. այն փիլիսոփայական մտորում է, պարունակում է նաև էսսեյի տարրեր ու քաղաքական մեկնաբանություններ»։
գրքի թարգմանիչն ասում է, որ հեղինակը վերջնագրերով չի խոսում, միանշանակ լուծումներ չի տալիս ու իր կարծիքը չի պարտադրում, բայց ընթերցողին մտորելու տեղիք է տալիս.
«Չի ասում իր կարծիքը, բայց մտածելու առիթ է տալիս։ Ես կարծում եմ, որ անցյալը շատ կարևոր է, բայց ոչ այնքան, որ անընդհատ վերադառնանք։ Գրքում ստեղծվում է կլինիկա, որի ամեն մի հարկում մեկ տասնամյակ է։ Ամեն մարդ ընտրում է իրեն հոգեհարազատ դարաշրջանը։ Հեղինակը, սակայն, ցույց է տալիս, որ, անցյալը գնահատելով, պետք է շարժվենք առաջ»:
։
Newmag Signature Club-ի անդամ Տաթևիկ Գյուլմիսարյանն ասում է, որ վեպի հերոսները ու նաև մարդիկ ընդհանրապես հաճախ են խմբագրում իրենց անցյալը, որպեսզի ավելի ապահով զգան.
«Մարդիկ ապահով են զգում անցյալում, քանի որ ներկան ու ապագան անորոշ են, մենք չգիտենք ինչ կլինի։ Վեպի կլինիկայում, որտեղ ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ են ապրում, նրանք իրենց ապահով են զգում, քանի որ անցյալում ամեն ինչ կանխատեսելի է։
Ինձ տպավորել է Գոսպոդինովի միտքը, որ անցյալն անվերջ չէ, ու այն էլ ավարտվում է։ Մեզ թվում է, անցյալն անվերջ հոր է, կարող ենք մտնել, վերհիշել, բայց եթե ապագա չենք գնում, անցյալն էլ կարծես խցանվում է, ու մենք ոչ ապագա ենք ունենք, ոչ անցյալ։ Պետք է գնահատել ներկան»։
Գրքի թարգմանիչը խոսեց նաև գրքի ընտրության մասին. Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը ստացել է հեղինակավոր Բուքեր մրցանակ։ Newmag-ը թարգմանել է նաև հեղինակի «Տրտմության ֆիզիկա» վեպը։ Հեղինակի վեպերում ամփոփված են քսաներորդ դարի քաղաքական, պատմական, կինեմատոգրաֆիկ իրադարձություններն ու դեպքերը՝ փիլիսոփայական, այլաբանական մոտրումներով։
Կարդացեք նաև
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։
Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։
Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Կարդա նաև
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)