Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06Summer Fest 2026 / 27.06
Գլխավոր Լուրեր

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդի

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)

06/22/2026

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է եվրոպական ժամանակակից գրականության ամենաարտասովոր գրողի, տարվա լավագույն վեպ հռչակված «Տրտմության ֆիզիկայի» հեղինակի նոր վեպը։ Սուր, հուզիչ ու տրագիկոմիկ պատում ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։

Ի՞նչ է լինում, երբ ապագան սկսում է անհետանալ, իսկ անցյալը դառնում է միակ վստահելի տեղը, որտեղ կարելի է ապրել։ Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը հենց այդ լարված տարածքում է կառուցված՝ հիշողության, մոռացության և ժամանակի կորստի միջև։

Ցյուրիխում ստեղծված «Անցյալի կլինիկան» սկզբում թվում է՝ բժշկական փորձարկում․ այստեղ Ալցհայմերով հիվանդների համար վերականգնվում են անցյալի ամբողջական միջավայրեր՝ տասնամյակներ, ինտերիերներ, կենցաղային մանրուքներ, որոնք պետք է օգնեն նրանց գտնել իրենց հիշողությունը։ Բայց շուտով պարզ է դառնում, որ սա միայն բժշկություն չէ․ անցյալը սկսում է պահանջված դառնալ նաև առողջ մարդկանց համար, ովքեր ներկան ապրելու փոխարեն փորձում են մտնել ավելի կանխատեսելի ու վերահսկելի ժամանակի մեջ։ 

Այդտեղ նոստալգիան դադարում է լինել պարզապես զգացում և վերածվում է համակարգի։ Այն կազմակերպվում է, կառուցվում, նույնիսկ վաճառում են որպես հնարավորություն՝ վերադառնալու մի ժամանակ, որը թվում է՝ ավելի «կայուն», քան ներկան։ Վեպը ցույց է տալիս, թե ինչպես է անցյալը դանդաղ փոխարինում իրականությանը՝ դառնալով ոչ թե հիշողություն, այլ ապաստան։

Այս աշխարհի կենտրոնում կանգնած է Գաուստինը՝ ժամանակից դուրս թվացող կերպար, և անանուն պատմիչը, որը հավաքում է անցյալի մանրուքները՝ առարկաներից մինչև հոտեր, լույսի շերտեր ու կիսամոռաց զգացողություններ։ Այդ մանրուքները դառնում են ժամանակի վերարտադրության նյութ, բայց հենց այդտեղ սկսվում է վտանգը․ որքան ամբողջական է անցյալի պատկերը, այնքան դժվար է նրանից դուրս գալը։

 «Ժամանակի ապաստարանը» վեպում հեղինակը բարձրացնում է պարզ, բայց անհանգստացնող հարց՝ ինչ է անում այն մարդը, ում դադարում է բավարարել ներկան։ Այդ պահին ժամանակը այլևս գիծ չէ, այլ տարածք, որտեղ կարելի է փակվել՝ ընտրելով ցանկալի տասնամյակ կամ հիշողություն։ Բայց այդ ընտրությունը միշտ երկակի է․ այն, ինչ թվում է ապաստան, դառնում է նաև սահմանափակում։

Գեորգի Գոսպոդինովը «Ժամանակի ապաստարանը» փիլիսոփայական և միաժամանակ սուր ժամանակակից պատմություն է, թե ինչպես է մարդը փորձում կառավարել այն, ինչը իրականում չի ենթարկվում վերահսկման։ Այն անցյալի գրավչության և ներկայի անորոշության միջև լարվածության մասին է՝ առանց հեշտ ելքերի։


SUMMERFEST2026-Ի ԾՐԱԳԻՐԸ


Վեպը բուլղարերենից թարգմանել է Գահոր Աբովյանը։ Նա նաև գրողի մյուս՝ «Տրտմության ֆիզիկա» գործն էր հայերեն թարգմանել։

Գրքի գլխավոր գործընկեր՝ Եվրոստան Ույուտ։

Շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, Երազ այգու Liberary Cafe-ում, 18:30: Ի դեպ, քննարկումը կանցկացնեն Book Club-ի անդամները։

Տարածել

Ժամանակի ապաստարան
Ժամանակի ապաստարան

Գեորգի Գոսպոդինով

6800 ֏

Նկարագրություն

«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։ 

Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։   

Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։   Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։