Հեղինակ

Գեորգի Գոսպոդինով
Գեորգի Գոսպոդինովը (ծնվ․ 1968 թ․) բուլղարացի գրող է, բանաստեղծ, գրականագետ և գրաքննադատ։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը։ 1993-ից գրական խմբագիր է Литературен вестник թերթում։ Օքսֆորդի Orient Express գրական ամսագրի բուլղարական բաժնի խմբագիրն է։ Բուլղարիայի ԳԱ դոկտորանտ է։ Հայտնի է դարձել 1992-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների 1-ին ժողովածուն։ 2000-ին լույս տեսած առաջին արձակ գործը՝ «Естествен роман»-ը, ԽՍՀՄ փլուզումից հետո ամենից շատ (22 լեզվով) թարգմանված բուլղարական վեպն է։ 2011-ին լույս է տեսել Գոսպոդինովի 2-րդ վեպը՝ «Տրտմության ֆիզիկան», որն արժանացել է Բուլղարիայի բոլոր գրական մրցանակներին և թարգմանվել ավելի քան 8 լեզուներով։