Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
08/03/2026
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց արդեն երկու դար ամենահայտնի դասական վեպը՝ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»։ Գիրքն առաջին անգամ վերահրատարակվել է բնագրից՝ ֆրանսերենից, նոր խմբագրությամբ ու շքեղ շապիկով։ Գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է։
Համաշխարհային բեսթսելլերը ներկայացրել են գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը և գրքի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի հանրային կապերի պատասխանատու Գայանե Հարությունյանը։
«Երեք հրացանակիրները» վեպի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ասում է, որ վեպն առաջին անգամ հայերեն լույս է տեսել 50-ականներին։ Հետո երկու անգամ վերահրատարակվել է, բայց բոլոր հրատարակությունները եղել են ռուսերենից.
«Newmag հրատարակչությունը մեծ գործ է արել, որ առաջին անգամ թարգմանել է բնագրից։ Թարգմանությունը ռուսերենից է եղել, ու կան արտահայտություններ, որոնք չէին թարգմանվել։ Դյուման այսօր խոսում է հայերեն։ «Երեք հրացանակիրները» համաշխարհային պատմության ամենաշատ ընթերցված, թարգմանված գրքերից է։ Տարեկան երկու անգամ ֆիլմ է նկարահանվում այս գրքի հիման վրա։
Ֆրանսիական գրականության ամենահայտնի գրքերից է, սիրելի է ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև բոլորիս համար։ Դյուման նշանաբան տվեց ամբողջ աշխարհին՝ «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար»։ Այս արտահայտությունը գրքում մեկ, թե երկու անգամ է հանդիպում, բայց այն դարձել է նշանաբան։
Գայանե Հարությունյանը խոսեց Newmag-ի հետ համագործակցության մասին. «Սովորաբար, հրատարակչությունը ներկայացնում է նախագծեր, մենք որոշում ենք, թե բանկին, որն է հետաքրքիր։ Արտակ Ալեքսանյանն այս անգամ առաջարկեց բնագրից թարգմանել Դյումա, մենք ոգեշնչված ու մեծ խանդավառությամն համաձայնեցինք։ Դյուման բնագրից թարգմանելը կարևոր մշակութային նախաձեռնություն է, ու դա ներդրում է մեր ապագայի համար։
Մեր բանկը կարևորում է կրթությանն ու մշակույթի զարգամանն ուղղված նախաձեռնությունները, այս առումով չափազանց կարևոր է հայալեզու որակյալ գրականություն ունենալը։ Ամեն մի երկրի զարգացման հիմքում ընկած է զարգացած ու կրթված հասարակությունը, մենք ուրախ ենք, որ մեր լուման ենք ներդնում այս գործում»։
Բանախոսները պատմեցին նաև, թե ինչպես է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը որոշել բնագրից թարգմանել Դյումա. Արտակն իր որդուն՝ Ալեքսին, առաջարկել է կարդալ «Երեք հրացանակիրները»։ Երիտասարդների ու պատանիներին ավելի հասկանալի ու հաճելի տառատեսակով գիրքը հրատարակելու որոշումից հետո, պարզվել է, որ Դյուման բնագրից չի թարգմանվել, բոլոր հրատարակությունները ռուսերենրից են։
Նման փորձ հրատարակչությունն արդեն ունեցել է. բնագրից թարգմանությամբ ու նոր խմբագրությամբ հրատարակել է նաև իտալացի դասական հեղինակ՝ Էդմոնդո Ամիչիսի «Սիրտը» վեպը։
Կարդացեք նաև
Ալեքսանդր Դյումա
10800 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Ալեքսանդր Դյումայի արկածային պատմավեպը՝ առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)