Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
06/23/2026
«Երեք հրացանակիրները»՝ առաջին անգամ ամբողջական և բնագրային թարգմանությամբ Newmag Summerfest-ի պաշտոնական բացումը կազդարարվի համաշխարհային գրականության ամենասիրված արկածային վեպերից մեկի՝ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրների» շնորհանդեսով։
Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը գրեթե երկու դար շարունակ շարունակում է գրավել սերունդների ուշադրությունը։ Դ’Արտանյանի, Աթոսի, Պորտոսի և Արամիսի պատմությունը վաղուց դուրս է եկել գրականության սահմաններից՝ դառնալով ընկերության, հավատարմության ու համարձակության համաշխարհային խորհրդանիշ։
«Երեք հրացանակիրները» վեպը Դյումայի ամենաքաղաքական և ամենահումորային ստեղծագործություններից է։ Այն սկզբում տպագրվել է թերթում՝ մաս-մաս, և այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ ընթերցողները հերթեր են կանգնել նոր համարները ձեռք բերելու համար։ Գիրքն այսօր էլ համարվում է պատմական արկածային գրականության անգերազանցելի նմուշներից։
«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսը, որը վեպեից է,, վաղուց դարձել է համերաշխության ու ընկերության ամենահայտնի արտահայտություններից ամբողջ աշխարհում։ Հենց այդ գաղափարն է միավորում գրքի հերոսներին՝ պալատական դավադրությունների, վտանգավոր առաքելությունների և սուսերամարտերով անցնող ճանապարհին։
Դյուման իր վեպը վերնագրել է «Երեք հրացանակիրները», թեև գլխավոր հերոսները չորսն են։ Գրողն ինքն էր ընդունում, որ այդ ընտրությունը տրամաբանական չէ, սակայն համոզված էր՝ հենց այդ անսպասելի վերնագիրն է գրավելու ընթերցողի ուշադրությունը։
Newmag Summer Fest2026-ի այս տարվա մեկնարկը կկրի հենց «Երեք հրացանակիրների» շունչը։ Փառատոնի պաշտոնական բացմանը կնախորդի էքսպրոմտ պարային համույթի «Սուսերով պար» ներկայացումը, իսկ գրքի շնորհանդեսից հետո տեղի կունենա սուսերամարտի ցուցադրական շոու։ Դյումայի ստեղծած աշխարհը փառատոնում կենդանանալու է ոչ միայն գրքի էջերում, այլև բեմում։
Ֆրանսիական դասական գրականության խորհրդանիշ դարձած այս գործը հայ ընթերցողին կներկայանա առաջին անգամ ֆրանսերեն բնագրից՝ Սամվել Գասպարյանի թարգմանությամբ։ Գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ Հայաստան բանկն է։
«Երեք հրացանակիրները» հայերեն հրատարակել է Newmag-ը։ Այս հրատարակությամբ հայ ընթերցողը հնարավորություն է ստանում ծանոթանալ վեպին այն տեսքով, ինչպես այն ստեղծել է Դյուման՝ առանց կրճատումների և միջնորդ լեզուների։
Ալեքսանդր Դյումա
10800 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Ալեքսանդր Դյումայի արկածային պատմավեպը՝ առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)