Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակ

Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

08/19/2026

newmag-y-n

Newmag հրատարակչության ու Finca Հայաստան ընկերության նախաձեռնությամբ «Համայնքային գրադարանների հզորացում» նախագծի շրջանակում 500 նոր գրքով համալրվեց նաև Տավուշի մարզի Բերդի համայնքային գրադարանը:

Բերդ համայնքի գրադարանի տնօրեն Անահիտ Առաքելյանը գրքատվությունը կոչեց տոն, քանի որ գրադարանի համար ամենակարևորը գրքերի համալրումն է. «Սա իսկապես բոլորիս համար տոն է, այսքան գիրքը մեզ համար մեծ տոն է: 

Նվիրաբերված յուրաքանչյուր գիրք մեծ արժեք ունի մեզ համար, այն հնարավորություն է ընթերցողներին առաջարկելու նոր գրքեր, համալրելու մեր ֆոնդը։ Վստահ եմ, այս գրքերը կհասնեն այն նպատակին, որի համար Newmag հրատարակչություննու Finca ընկերությունը իրականացրել են այս նախաձեռնությունը»։



Գրադարանի ընթերցողներն ուրախությամբ եկել էին գրադարան՝ անձամբ տեսնելու ու համոզվելու, որ իրենց սիրելի գրադարանում այսուհետև կարդալու են ժամանակակից համաշխարհային գրականություն, ու ինչպես իրենք էին ասում «գեղեցիկ կազմերով, նոր տառատեսակով հետաքրքիր գրականություն»:

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացնելով գրքերից մի քանիսը՝ գրադարանավարներին խնդրեց ընթերցողներին խորհուրդ տալ որակյալ գրականություն.

«Բոլորը հրաշալի հրատարակություններ են, ամեն մեկը մի մշակութային գանձ, փառահեղ գործ, շատ մաքուր հայոց լեզու, սրբագրված, խմբագրված, մշակված, հղկված հայերեն գրականություն է: Մեր խնդրանքն է գրադարանավարներին, որպեսզի երեխաներին, պատանիներին ու տարիքով անձանց, որոնք գալիս են գրադարան, խորհուրդ տան լավ գրականություն»:



Գնել Նալբանդյանի խոսքով,  Բերդում ապրող մարդիկ նաև գրականության միջոցով պետք էտեղեկանան, թե ինչ է կատարվում աշխարհում ներկա պահին:

Finca Հայաստանի գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, շրջելով գրադարանում, ընկավ հիշողությունների գիրկը. «Զգացողություններով 25 տարի հետ գնացի։ Մեծացել եմ Արարատում՝գրադարանավարուհու ընտանիքում: Մայրս գրադարանավարուհի էր, մոտ 45 տարի աշխատել է Արարատի քաղաքային գրադարանում, իմ մանկությունն անցել է գրադարանում: Մեր տան մշակույթի կարևոր մասն էր ընթերցանությունը: Այս նախաձեռնությունը նաև այդ սիմվոլիզմն ու խորհուրդն ունի»:



Նրա խոսքով նախաձեռնությունը Finca-ի համար շատ կարևոր է, քանի որ ընկերության սոցիալական ծրագրի անբաժան մասն է. «Շատ ուրախ եմ, որ Newmag-ի այս նախաձեռնությանմասն ենք կազմում, որովհետև ավելի մեծ հարստություն, քան կրթությունն է, կրթության միջոցով հայի, որպես մարդ կերտելը դժվար է պատկերացնել: 

Հուսով ու վստահ եմ, որ այստեղից որոշակի գրքեր ընթերցող երեխաներին ավելի լավ հայ, ավելի լավ մարդ դարձնելուն ուղղված կլինեն: Հատուկ շնորհակալություն Newmag-ին ու Finca-ի իմ գործընկերներին՝ ովքեր այս ճանապարհն անցան միասին, հատուկ շնորհակալություն նաև Բերդ համայնքի գրադարանին գրքերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու ու ջանքերի համար, որ գրքերը հասնեն իրենց նպատակին»,- խոսքը եզրափակեց Վարդան Հարոյանը:



Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նախ ներկայացրեց գրադարանների աջակցման ծրագրի նախապատմությունը, հետո նշեց, որ Հայաստանում կա 386 գրադարան, որոնցից պետությունը ֆինանսավորում է միայն տասը մարզային գրադարաններին, մնացածին՝ համայնքները։ Եվ որպեսզի չսպասեն, թե պետությունը երբ կհամալրի համայնքային գրադարանները, հրատարակչությունը մասնավոր սեկտորի հետ այս նախաձեռնությամբ փորձում է խնդրին լուծում տալ. 

«Մասնավոր գործընկերների հետ օգնում ենք համայնքային այն գրադարաններին, որոնց գրքերը չեն համալրվել ըստ էության 1991 թվականից հետո: Շնորհակալ եմ Finca ընկերությանը, որը հասկանում է, թե որքան կարևոր են այս սոցիալական ծրագրերը, որոնք կրթության, մտածողության ու արժեհամակարգի սեգմենտներ են, և դրանց հետևանքները երևալուեն հինգ, տասը, տասնհինգ տարի հետո: 

Շատ դժվար է այսօր Հայաստանում գումար վաստակել և շատ շնորհակալ ենք այդ իմաստով այն կորպորացիաներին, որոնք իրենց տարեկան բյուջեների մի մասը հատկացնում են մի ծրագրի, որն առաջին հայացքից հնարավոր է այդքան գրավիչ չլինի, բայց ամենաերկարաժամկետ ներդրումներից մեկն է: Եվ, ամենակարևորը, ինչպես ասացին Վարդանը, պարոն Նալբանդյանը, գրքերը կարդալու համար են: Խնդրում եմ կիսվեք, տարածեք, տվեք: Մենք այս գրքերը հրատարակել ենք մեծ սիրով»: 


Արտակ Ալեքսանյանն առաջարկեց հայ ընթերցողների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել Բերդի գրադարանում. «Մեզ համար բացարձակ կարևոր չէ, թե ընթերցողը որտեղ է՝Երևանո՞ւմ, Կապանո՞ւմ, Վայոց ձորո՞ւմ, Բերդո՞ւմ, Իջևանո՞ւմ, Արարատո՞ւմ, թե՞ որևէ այլ տեղ: Մենք միշտ բաց ենք: Մենք ընդամենը երեք ժամ հեռավորության վրա ենք ցանկացած կետից: Շատ ինտերակտիվ ենք ու արձագանքող, և պատրաստ ենք ամեն ինչով օգնել ձեզ: Այսօրվա մեր խնդիրը հետևյալն է՝ երեխաներին հետաքրքրի կարդալը»:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով Newmag-ին ու Finca-ին՝ 500 գիրք նվիրելու համար, նշեց, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է համայնքի զարգացմանու գրքասեր հասարակության համար. «Այնքան տպավորված ենք, այնքան ոգևորված ենք, չէի պատկերացնում, որ այսպիսի մեծ արժեք ունեցող տեսարան կունենանք: 386 գրադարաններից մեզ առաջին շարքերում եք ներառել։ Խորին երախտագիտություն բոլորիդ»։



Համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց Արտակ Ալեքսանյանին և Վարդան Հարոյանին՝ համայնքային գրադարանների աջակցելու ծրագրի և Բերդի համայնքային գրադարանին 500 միավոր գիրք նվիրելու համար։ 

Բերդի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1934 թվականին։ Ֆոնդը կազմում է 69968 միավոր գիրք։ Գրադարանի ընթերցողների թիվը 190 է, իսկ հաճախումների թիվը՝ 500։ 


Այսուհետև բերդի գրական համայնքն ունի նոր ժամանակակից հայալեզու գրականություն ընթերցելու ու քննարկելու հնարավորություն։

Տարածել