Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խո

Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)

08/20/2026

Սրամիտ, ռոմանտիկ ու անչափ զվարճալի խոհարարական սիրավեպ՝ ախորժաբեր ուտեստների ու կրքոտ սիրո մասին. Գիրք, որը շուտով կհայտնվի նաև մեծ էկրանին։ Newmag-ը ներկայացնում է Փոփի Ջ. Անդերսոնի «Մի գդալ սեր» գիրքը։ Գլխավոր գործընկեր՝ Վելես ընկերություն։

«Մի գդալ սերը» թեթև, ջերմ ու հումորով լի ռոմանտիկ պատմություն է, որտեղ սերը միահյուսվում է խոհանոցի, համեղ ուտեստների և նոր կյանք սկսելու ցանկության հետ։

Գլխավոր հերոս Էնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել՝ հաջող կարիերա, ճանաչում, ֆինանսական ապահովություն և շահութաբեր ռեստորան։ Բայց արտաքին հաջողության հետևում նա այլևս չի գտնում նախկին հաճույքը։ Ամեն ինչից հոգնած՝ Էնդրյուն որոշում է հեռանալ մեծ քաղաքից և մեկնել Մեյն՝ ինքն իրեն վերագտնելու համար։

Նրա նոր կյանքը սկսվում է ճանապարհային պատահարով և ծանոթությամբ Բրուքի հետ՝ ինքնուրույն, սրամիտ ու համառ մի աղջկա, որը ծնողների ընտանեկան ռեստորանում է աշխատում։ Նրանց առաջին հանդիպումը ամենևին էլ ռոմանտիկ չէ․ ընդհակառակը, երկուսն էլ բավական պատճառներ ունեն միմյանցից հեռու մնալու համար։ Բայց փոքր քաղաքի կյանքը, ընտանեկան ռեստորանը, ավանդական ուտեստներն ու ճակատագրի անսպասելի շրջադարձերը նրանց կրկին ու կրկին հանդիպեցնում են։

Գիրքը միաժամանակ սիրո, երջանկության և սեփական կյանքի վերաիմաստավորման մասին է։ Էնդրյուն ու Բրուքը ստիպված են հաղթահարել իրենց վախերը, վերագնահատել կարևորն ու անկարևորը և հասկանալ, թե ինչ է իրականում իրենց երջանկացնում։ Իսկ այդ ամենի կենտրոնում խոհանոցն է՝ իր բույրերով, ընտանեկան բաղադրատոմսերով, կրքով ու գաղտնիքներով։

Գրքի հեղինակը գերմանացի Փոփի Ջ. Անդերսոնըն է։ Հայտնի է իր ռոմանտիկ կատակերգություններով և սպորտային սիրավեպերով։ Նրա գրքերը վաճառվել են ավելի քան մեկ միլիոն օրինակով և թարգմանվել տասնյակ լեզուներով։ 

«Մի գդալ սեր» գրքում հեղինակին հաջողվում է համադրել սրամիտ երկխոսությունները, ռոմանտիկ պատմությունը, խոհարարական մանրամասներ, որոնց շնորհիվ Ձեզ սպասվում էլ թեթև ընթերցանություն։

«Մի գդալ սերը» այն պատմություններից է, որտեղ ճանապարհային պատահարը կարող է փոխել մի ամբողջ կյանք, իսկ երջանկության գաղտնիքը երբեմն իսկապես կարող է լինել ընդամենը… մի գդալ սեր։

Սիրավեպը գերմաներենից թարգմանել է Ռուզան Յորդանյանը։ 

Գլխավոր գործընկեր՝ Վելես ընկերություն։

Գրքից մեծ էկրան: Սեպտեմբերին մեծ էկրան կբարձրանա Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմը՝ Փոփի Ջ. Անդերսոնի համանուն վեպի հիման վրա։ 

Մինչև սեպտեմբերյան պրեմիերան՝ ընթերցողները կարող են ծանոթանալ այն պատմությանը, որի գրական սկզբնաղբյուրը դարձել է ֆիլմը։

Տարածել

 Մի գդալ սեր
Մի գդալ սեր

Փոփի Ջ. Անդերսոն

3000 ֏

Նկարագրություն

Էնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել շահութաբեր ռեստորան, փայլուն կարիերա, ճանաչում և ֆինանսական ապահովություն։ Սակայն մի օր զգում է, որ կորցրել է կյանքի ու իր սիրելի աշխատանքի հաճույքը։ Ամեն ինչից հեռանալու և ինքն իրեն վերագտնելու մտադրությամբ Էնդրյուն մեկնում է Մեյն։ 

Առափնյա փոքրիկ քաղաքում հանգիստը սկսվում է ճանապարհային պատահարով։ Ծանոթանում է Բրուքի հետ՝ համառ, ինքնուրույն ու սրամիտ մի աղջկա, որն ամենևին պատրաստ չէ ներել անփույթ անծանոթին։ Սկզբում նրանք չեն հանդուրժում միմյանց և խուսափում են հանդիպումից, բայց ճակատագիրը նորից խաչում է նրանց ճանապարհները։ Կյանքը նրանց ստիպում է բացահայտել իրենց վախերը, վերագնահատել արժեքները և պայքարել սիրելի մարդկանց համար։ Պարզվում է, որ երջանկության համար երբեմն բավական է ընդամենը... մի գդալ սեր։

Հումորով, ջերմությամբ և անսպասելի շրջադարձերով լի ռոմանտիկ պատմությունը հիշեցնում է, որ իսկական սերը գալիս է այն պահին, երբ ամենից քիչ ես սպասում նրան։