Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խ

տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

07/15/2026

newmag-y-n

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը։

Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքում  ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր փաստերը, ամենաանսպասելի պատմություններն ու ամենատարօրինակ հարցերը, որոնց պատասխանները կզարմացնեն նույնիսկ ֆուտբոլասերներին։

Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, որը նաև գրքի թարգմանիչն է, պատմեց իր ֆուտբոլային նախասիրությունների մասին. 

«Իմ սիրելի հավաքականը, ցավոք, չի մասնակցում առաջնությանը, ես Իտալիայի հավաքականի երկրպագու եմ, բայց նրանք չեն անցել որակավորման փուլը։ Իմ սիրելի ֆուտբոլիստներից էին Կական, Բուֆոնը, Դելպիերոն։ Այս առաջնությանը հետևում եմ և սպասում եմ Անգլիայի հավաքականի հաղթանակին»: 

։

Ֆուտբոլը, ինչպես շատ մարզաձևեր, ստեղծվել է պատերազմներին պատրաստվելու ու ռազմարվեստը զարգացնելու համար։ Ժամանակակից ֆուտբոլը ծնվել է 17-րդ դարում Անգլիայում ու դարձել ինտելեկտուալ խաղ։ Ամենատրիվիալ հարցը, որի պատասխանը կա նաև գրքում, վերնագիրն է՝ «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-նընդդեմ 11-ի». 

Գրքի թարգմանիչը պատմեց, որ կանոնը ձևավորվել է Անգլիայում, երբ այն մտավ էլիտար կրթական հաստատություններ, հանրակացարաններում տղաններն ապրում էին տասնմեկ հոգով։ Ամեն մի սենյակ խաղում էր մյուս սենյակի թիմի դեմ։

Ֆուտբոլասեր, Newmag Signature գրական ակումբի անդամ Զորիկ Սամվելյանի սիրելի ֆուտբոլիստը Մեսսին է, հավաքականը՝ Իսպանիայինը, բայց ֆուտբոլ սկսել է խաղալ ու սիրել, երբ 2014 թվականի առաջնության ժամանակ տեսել է վան Պերսի հայտնի գլխով հարվածը. 

«Այդ տարի առաջին անգամ գնացել եմ ֆուտբոլի, ու նույնիսկ փորձել եմ այդ գոլը կրկնել։ Այս տարվա խաղերը բոլորը հետաքրիքր են։ Կարծիք կար, որ հարյուրից ավելի թիմերի մասնակցությունն ու այդքան շատ խաղերը կազդեն առաջնության դիտողականության ու հետաքրքրության վրա, բայց նույնիսկ փոքր թիմերը շատ հետաքրքիր խաղ ցույց տվեցին»։

Երբ ստեղծվում էր ֆուտբոլը, դժվար էր կանխատեսել, որ մի օր այն կդառնա ամենամասսայական ու թանկ մարզաձևերից, որ ֆուտբոլիստները կդառնան աստղեր ու կվաստակեն աստղաբաշխական գումարներ, իսկ կանոնները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում, զարգանում ու փոխվում են ամեն օր, այս տարվա առաջնության ընթացքում նույնպես ձևավորվել են նոր կանոններ, օրինակ, մրցավարների գլխին ամրացված են տեսախցիկներ։

Կարդացեք նաև


Տարածել

Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի
Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի

Լուչիանո Վերնիկե

5800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։