Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
06/20/2026
Ֆուտբոլի պատմությունը չի ձևավորվում միայն գոլերով, գավաթներով ու աստղերով։ Այն լի է տարօրինակ կանոններով, անհավանական դեպքերով, սկանդալներով ու առեղծվածներով։ Արգենտինացի լրագրող Լուչիանո Վերնիկեի նոր գիրքը հավաքել է 100 փաստ, որոնք բացահայտում են, թե ինչպես է քաոսային խաղը դարձել աշխարհի ամենահայտնի սպորտաձևը։
Մի ժամանակ ֆուտբոլը չուներ կանոններ. Գնդակ կար, խանդավառություն կար, մնացածը՝ քաոս։ Խաղում էին փողոցներում, շուկաների միջև, գյուղից գյուղ, երբեմն՝ տասնյակներով, երբեմն՝ հարյուրներով։
Ֆուտբոլի մասին կարծես ամեն ինչ վաղուց ասված է։ Բայց ի՞նչ կասեք այն ժամանակների մասին, երբ խաղի մասնակիցները մրցում էին ամբողջ քաղաքներով, թագավորները փորձում էին արգելել ֆուտբոլը, իսկ որոշ տրանսֆերներ վճարվում էին ոչ թե գումարով, այլ ցեմենտով կամ մսով։
«Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքում Լուչիանո Վերնիկեն ներկայացնում է հենց այսպիսի պատմություններ՝ փաստերի, լեգենդների ու մոռացված դրվագների խաչմերուկում։
Գրքում ֆուտբոլասերները կգտնեն տարիներ շարունակ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ. Որտե՞ղ է ձևավորվել խաղի ժամանակակից տեսքը։ Ինչպե՞ս են հայտնվել մրցավարները, տուգանային հարվածներն ու քարտերը։ Ո՞վ է առաջարկել 11-մետրանոց հարվածի գաղափարը։ Եվ ինչպե՞ս է հնարավոր եղել գոլ խփել՝ առանց խաղադաշտ մտնելու։
Հեղինակը պատմում է լեգենդար հաղթանակների ու ցավալի պարտությունների, անհավանական ռեկորդների, տարօրինակ հերոսների և ֆուտբոլային աշխարհի ամենաանսպասելի դեպքերի մասին։
Բոլոր գլուխները կարճ են, դինամիկ ու լի բացահայտումներով, ինչը գիրքը դարձնում է հետաքրքիր ինչպես փորձառու երկրպագուների, այնպես էլ նրանց համար, ովքեր նոր են բացահայտում ֆուտբոլը։
Լուչիանո Վերնիկեն արգենտինացի լրագրող, սցենարիստ և դասախոս է։ Նա աշխատել է Արգենտինայի հեղինակավոր մարզական լրատվամիջոցներում, դասավանդել սպորտային լրագրություն և տարիներ շարունակ ուսումնասիրել սպորտի պատմությունը։ Նրա գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել ավելի քան 20 լեզվով։
«Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը ոչ միայն ինֆորմացիայի մեծ աղբյուր է, այլև ժամանցային ընթերցանություն, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահայտնի խաղը դեռ շատ գաղտնիքներ ունի բացահայտելու։
Գրքի թարգմանությունը՝ Անի Հակոբյանի։
«Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest2026-ին՝ հունիսի 27-ին, 20:00, Երազ այգու Մեծ բեմին։ Մուտքն ազատ է, գիրքը՝ 40 զեղչով։
Լուչիանո Վերնիկե
5800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։
Կարդա նաև
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)