Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վե

«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)

07/07/2026

newmag-y-n

«Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեղինակ Լուչիանո Վերնիկեն հատուկ տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին՝ գրքի հայերեն հրատարակության առիթով։ Արգենտինացի լրագրողն ու գրողը շնորհակալություն է հայտնել Newmag-ին և նշել, որ իր համար մեծ պատիվ է տեսնել գիրքը հայերեն։

Summerfest2026-ին Newmag-ը ներկայացրեց Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը։ Հեղինակն ընդգծում է, որ գրքում տեղ գտած բազմաթիվ պատմություններ և փաստեր դժվար է գտնել համացանցում, քանի որ դրանք երկար տարիների ուսումնասիրության և հետազոտության արդյունք են. 

«Իմ գրքում կգտնեք ֆուտբոլի պատմության մասին հարյուր հարցի պատասխան։ Օրինակ՝ ինչու թիմերն ունեն 11 խաղացող, ինչու է խաղը տևում 90 րոպե, ով է ներմուծել 11-մետրանոց հարվածը, ով է ստեղծել դարպասային ցանցը, ի վերջո՝ ով է գնդակի հեղինակը։ Մի խոսքով՝ այստեղ կան աշխարհի ամենահիասքանչ սպորտաձևի մասին չափազանց հետաքրքիր փաստեր»։

Տեսաուղերձում Վերնիկեն նաև խոսում է Հայաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքի մասին։ Նա հիշեցնում է, որ Արգենտինայում մեծ հայկական համայնք կա, սիրում է հայկական խոհանոցը և հույս հայտնում շուտով այցելել Հայաստան.


«Հույս ունեմ հաջորդ տարի այցելել Հայաստան, մասնակցել Newmag-ի փառատոնին և հանդիպել ձեզ։ Ուրախ եմ, որ իմ գիրքը կարդալու եք հայերեն։ Այն գրել եմ մեծ սիրով ու կրքով և հուսով եմ՝ կհավանեք»։

Լուչիանո Վերնիկեն արգենտինացի լրագրող, սցենարիստ և դասախոս է։ Նա երկար տարիներ աշխատել է Արգենտինայի առաջատար մարզական լրատվամիջոցներում՝ El Gráfico, Olé և Diarios y Noticias (DyN), դասավանդել է սպորտային լրագրություն և հեղինակել ֆուտբոլի պատմությանն ու հետաքրքիր փաստերին նվիրված մի շարք բեսթսելլերներ, որոնք թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով։

«Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքում հեղինակը հավաքել է ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր 100 փաստերը։ Ընթերցողը կիմանա, թե ինչպես են ծնվել խաղի կանոնները, ովքեր են հեղինակել այսօր անբաժանելի դարձած նորարարությունները, ինչպես են ժամանակին իրականացվել անհավանական տրանսֆերներ և ինչ պատմություններ են թաքնված աշխարհի ամենասիրված խաղի հետևում։

Այն միաժամանակ ճանաչողական, զվարճալի և կլանիչ ընթերցանություն է թե՛ մոլի ֆուտբոլասերների, թե՛ նրանց համար, ովքեր նոր են բացահայտում խաղի պատմությունն ու գաղտնիքները։

Կարդացեք նաև

Տարածել

Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի
Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի

Լուչիանո Վերնիկե

5800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։