Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)
04/27/2026
Հումորով, անսպասելի և զվարճալի։ «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլերի 3-րդ գիրքը։ Վտվտիկը վերադառնում է՝ նոր օրագրով, նոր նպատակներով , անհարմար ու զվարճալի նոր պատմություններով։
Կրկին բեմ է բարձրանում բոլորի սիրելի Վտվտիկը՝ նոր օրագրով, նոր նպատակներով, անհարմար ու զվարճալի նոր պատմություններով։ Ջեֆ Քիննիի համաշխարհային բեսթսելլերի շարքի 3-րդ գիրքում՝ «Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը», Գրեգը տարվա սկզբին գրում է «նպատակների» ցուցակ ու որոշում դառնալ ավելի լավ մարդ։
«Գիտեք, չէ՞, որ տարվա սկզբին պետք է «նպատակների» ցուցակ կազմենք, որոնք մեզ կօգնեն ավելի լավ մարդ դառնալ։ Ուրեմն, խնդիրն այն է, որ դժվարանում եմ ինքս ինձ բարելավելու տարբերակներ մտածել, քանի որ ես իմ իմացած ամենալավ մարդկանցից մեկն եմ»։
Հայրիկն էլ իր ծրագրերն ունի. նա որոշել է «կոփել» որդուն ու ավելի պինդ տղա դարձնել։ Աշխարհի ամենազվարճալի տղան սկսում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից ու հայտնվում անելանելի իրավիճակում. գնա՞լ ռազմական ուսումնարան, փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։ «Համբերության վերջին կաթիլը» նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։
Բեսթսելլեր հեղինակ Ջեֆ Քիննին աշխարհի ամենաճանաչված մանկագիրներից մեկն է, ինչպես Ջոան Ռոուլինգը։ Նաև մուլտիպլիկատոր է, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող։ 2009-ին նրա անունն ընդգրկվել է TIME ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։
«Վտվտիկի օրագիրը» հրատարակվելուց հետո դարձել է համաշխարհային բեսթսելլեր, վաճառվել է ավելի քան 280.000.000 օրինակ։ 2010, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։ Սա համաշխարհային ճանաչում ունեցող նախագիրծ է, որը ներառում է նաև մուլտֆիլմ, շոու։
Մայիսի 3-ին «Երազ» այգու փակ սրահում 14:00-ից 18:00-ը, Newmag-ն ու Yeraz Projects-ը համատեղ կազմակերպում են գարնանային գրքատոն երեխաների համար։ Փառատոնը հնարավորություն կտա ծանոթանալ գրքի հետ, «Երազ» այգու ջերմ մթնոլորտում անցկացնել գարնանային կեսօր։ Մուտքն ազատ է, գիրքը՝ զեղչով։
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում․ հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։
Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր համարվող «Տագնապած սերունդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ. Գայլի որջը» գիրքը (թրեյլեր)
Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը