«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
05/05/2026
Լատվիացի գրող, դրամատուրգը Հայաստանում է Newmag հրատարակչության հրավերով։ Ռասա Բուգավիչուտե–Պեցեն մասնակցել է Newmag-ի և Yeraz Projects-ի «Երազի գիրք» փառատոնին։ Նա և գրքի թագմանիչ Նաիրա Խաչատրյանը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում խոսել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հայերեն հրատարակության ու Հայաստան այցի մասին։
Ռասան Բուգավիչուտե-Պեցեն պատմեց, որ հայ պատանի ընթերցողների հարցերից հասկացել է, որ իր գիրքը շատ են հավանել։ Հեղինակը գիրքը գրել է, երբ ծանոթացել է ամուսնու հետ, որի ընտանիքի անդամներն ունեն տեսողության խնդիրներ.
«Գիրքը թարգմանվել է ինը լեզվով, ընդգրկվել է դպրոցական պարտադիր գրականության ցանկում։ Կարծում եմ, որ կարողացել եմ լսելի դարձնել այն, ինչ ուզում եմ։ Քաղաքը, որտեղ տեղի են ունենում պատմության իրադարձությունները ու թաղամասը, որտեղ չտեսնող մարդիկ էին ապրում, դարձել է արտ-թաղամաս, ուր գալիս են շատ մարդիկ։ Դա նույնպես շնորհիվ իմ գրքի»։
Ռասան Բուգավիչուտե-Պեցեն պատմեց, որ գրքի հիման վրա գրած պիեսը նույնպես մեծ հաջողություն է ունեցել։ Հեղինակն առաջին մասնագիտությամբ թատերագիր է. «Ես հիմնականում աշխատում եմ թատրոնում։ Պլանավորում ենք նաև գրքի էկրանավորումը։ Առաջիկայում կլինի նաև նոր գիրք»։
։
Հեղինակը խոսեց հայաստանյան այցի ու իր տպավորությունների մասին. «Երեկվա փառատոնին շատ բան իմացա այս երկրի մասին։ Մինչև գալս կարդացել եմ հայ հեղինակներին, ծանոթացել եմ հայ գրականությանը։ Երեկ պատմեցի նաև, որ ունեմ լատվիական ու լիտվական արմատներ, բայց ԴՆԹ անալիզը ցույց տվեց, որ մոտ 60 տոկոսով հայ եմ։ Չեմ ուսումնասիրել իմ տոհմածառը, բայց մեր ընտանիքի անդամների մազերի գույնն ավելի մուգ է ու արտահայտված քիթ ունենք»։
«Մթության մեջ տեսնող տղան» գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը պատմեց, որ Newmag-ի հետ աշխատում է հինգ տարի։ Միասին ընտրում են լատվիական ժամանակակից գրականության լավագույն նմուշները.
«Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն իմ առաջարկած գրքերի ցանկից ընտրեց նաև «Մթության մեջ տեսնող տղան» վեպը։ Հետո որոշվեց հրավիրել նաև հեղինակին։ Բնականաբար, հեղինակին նույնպես հաճելի է, որ իր գիրքը կարդում են տարբեր երկրներում։ Հատկապես որ այս գրքում շատ կարևոր հարցեր են արծարծվում։
Մենք հաճախ մտածում ենք, որ բոլորս տարբեր ենք, իրականում մարդիկ նույնն են, խնդիրները նույնպես։ Միակ թարգմանական խնդիրն առաջացավ գրքի վերջում, երբ տղան ավելի ըմբոստ դեռահաս է դառնում, մի արտահայտություն կար, որն այնքան էլ համահունչ չէր, գռեհիկ էր։ Հրատարակչության խմբագրի հետ այդ հարցը լուծեցինք»։
Հրատարակչությունը լատվիացի հեղինակի համար պատրաստել է հետաքրիր ու հագեցած օրակարգ։ Ռասան Բուգավիչուտե-Պեցեն կհանդիպի դպրոցականների հետ, կայցելի թանգարաններ, կլինի Մայր Աթոռում։
Կարդացեք նաև
Ռասա Բուգավիչուտե-Պեցե
5800 ֏
Նկարագրություն
Եկաբն անսովոր ընտանիքում ծնված տղա է։ Բայց ուզում է լինել բոլորի պես՝ Школьник հեծանվով պտտվել ամենուր, խաղալ Gameboy, խնամել փիսիկին, ընտիր բաճկոն հագնել, լողալ լճում և սիրառատ երկտողեր ուղարկել Լիենեին։ Եկաբը կույր ծնողների զավակ է, ուստի մեծ ընտրություն չունի. պետք է լինի պատասխանատու և հասկացող, արդարացնի ծնողների սպասելիքները: Ո՛չ, դա բնավ դժվար չէ, քանի որ գիտի, որ յուրահատուկ է. կույրերի աշխարհում միայն ինքն է կարող տեսնել: Եկաբը միակն է, որ կարող է տեսնել մթության մեջ: Դժվար է հատկապես դպրոցում։ Գիտակցում է, որ պարզապես ծնվել է կույր ծնողներից, և իր ամբողջ կյանքը մի անվերջ պարտականություն է: «Մթության մեջ տեսնող տղան» գիրքը հուզիչ, խոհաբեր և խորը սոցիալական շերտեր ունեցող ստեղծագործություն է։ Նախատեսված է պատանիների և նրանց ծնողների համար։
Դա. նախատեսված է 12+ տարեկանների համար։
Կարդա նաև
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)