Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ը հրատարակել է նոր գիրք պատանիների համար. «

Newmag-ը հրատարակել է նոր գիրք պատանիների համար. «Մթության մեջ տեսնող տղան» (թրեյլեր)

10/23/2025

newmag-y-n

Newma-ի և Yeraz Projects-ի «Երազ» մատենաշարը ներկայացնում է լատվիացի դրամատուրգ, գրող Ռասա Բուգավիչուտե-Պեցեի հուզիչ վեպը՝ «Մթության մեջ տեսնող տղան»։ Գիրքը նախատեսված է 12+ տարեկան պատանիների համար։

Վեպը հիմնված է իրական դեպքերի վրա։ «Մթության մեջ տեսնող տղան» պատմություն է 90-ականների կույր համայնքում ապրող Եկաբ անունով պատանու մասին։ Նա ստիպված է տեսնել ու շատ դեպքերում նաև ապրել՝ ծնողների փոխարեն էլ։ Հոգ տանել նրանց մասին, դառնալ նրանց աչքի լույսը՝ բոլոր իմաստներով։

Ընտանեկան դրաման օրեցօր դառնում է անտանելի. աղքատության, սոցիալական անարդարության  դեմ պայքարը լուռ է ու մութ։

Այս հուզիչ պատմության հեղինակը լատվիացի Ռասա Բուգավիչուտե-Պեցեն է՝ լատվիացի դրամատուրգ, արձակագիր և սցենարիստ։ Նրա պիեսները բեմադրվել են Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Ռուսաստանում և Իսրայելում։

Կույր ծնողների բարդ հարաբերությունների մասին բազմաշերտ հուզիչ պատմությունը ոչ թե կարեկցանքի, դաժան մանկության, այլ նաև հայրերի ու որդիների խնդիրների, առաջին սիրո ու մենակության, հաշմանդամություն ունեցող ծնողների սիրո ու հիպերհոգատարության մասին է։

Ինչպես լատվիական մյուս, այնպես էլ այս գործը հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը։ «Մթության մեջ տեսնող տղան» հրատարակվել է «Լատվիական գրականություն» հարթակի և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ինքնատիպ նկարազարդումներով, հուզիչ, խոհաբեր և խորը սոցիալական շերտեր ունեցող ստեղծագործությունը նախատեսված է պատանիների և նրանց ծնողների համար։ Ընդգրկված է «Երազ» մատենաշարի ԴԱ խմբում՝ 12+ պատանիների համար։

Տարածել

Մթության մեջ տեսնող տղան
Մթության մեջ տեսնող տղան

Ռասա Բուգավիչուտե-Պեցե

5800 ֏

Նկարագրություն

Եկաբն անսովոր ընտանիքում ծնված տղա է։ Բայց ուզում է լինել բոլորի պես՝ Школьник հեծանվով պտտվել ամենուր, խաղալ Gameboy, խնամել փիսիկին, ընտիր բաճկոն հագնել, լողալ լճում և սիրառատ երկտողեր ուղարկել Լիենեին։ Եկաբը կույր ծնողների զավակ է, ուստի մեծ ընտրություն չունի. պետք է լինի պատասխանատու և հասկացող, արդարացնի ծնողների սպասելիքները: Ո՛չ, դա բնավ դժվար չէ, քանի որ գիտի, որ յուրահատուկ է. կույրերի աշխարհում միայն ինքն է կարող տեսնել: Եկաբը միակն է, որ կարող է տեսնել մթության մեջ: Դժվար է հատկապես դպրոցում։ Գիտակցում է, որ պարզապես ծնվել է կույր ծնողներից, և իր ամբողջ կյանքը մի անվերջ պարտականություն է: «Մթության մեջ տեսնող տղան» գիրքը հուզիչ, խոհաբեր և խորը սոցիալական շերտեր ունեցող ստեղծագործություն է։ Նախատեսված է պատանիների և նրանց ծնողների համար։

 Դա. նախատեսված է 12+ տարեկանների համար։