Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
06/18/2026
ROQ Capital ընկերությունը միացել է Newmag Summerfest 2026-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավորը։ ROQ Capital-ի և Newmag-ի գործակցությունը սկսել է գրքի հրատարակությամբ. ընկերության առաջարկով ու գործընկերությամբ հրատարակչությունը 2024 թվականին հայերեն է թարգմանել ու հրատարակել Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը։ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը զրուցել է ROQ Capital ընկերության գլխավոր տնօրեն, գլխավոր բաժնետեր Արամ Կայֆաջյանի հետ։
Զրույցի ընթացքում Արամ Կայֆաջյանը պատմեց, որ գիրքը «Սկզբունքները» շատ ոգևորել էին իրենց, Դալիոն բիզնես ոլորտի ամենահայտնի դեմքերից է։ Արտակ Ալեքսանյանն ասում է, որ գիրքը Newmag-ի «Անակնկալ հրատարակություն» էր, քանի որ առաջին տպաքանակը շատ արագ վերջացավ, նույն կերպ արագ սպառվեց նաև երկրորդ տպաքանակը։ Ըստ Արամ Կայֆաջյանի, կա ֆինանսական գրագիտությանը վերաբերող գրականության պակաս։
Այս տարի ընկերությունը նույնպես դարձել է գրքի գործընկեր։ Summerfest-ին Newmag-ը կներակայացնի լեգենդար հայ թենիսիստ Անդրե Աղասիի կենսագրականը՝ «Անկեղծորեն» գիրքը։ Արամ Կայֆաջյանն ու Արտակ Ալեքսանյանը զրուցել են ROQ Capital-ի մեծ ռեբրենդինգի, ընկերության որդեգրած ռազմավարական ու կոմերցիոն մշակույթի, գրականության, ներդրումնների, ապագայի մասնագիտությունների ու Summerfest 2026-ի մասին։
Summerfest. «Լեգենդները վերադառնում են»
Ինչո՞ւ որոշեցիք միանալ Newmag Summerfest-ին։
Newmag Summerfest-ը միավորում է գրքասերներին, մշակույթով հետաքրքրվող մարդկանց։ Փառատոնի հիմքում գրքի, գաղափարների և մշակույթի շուրջ մարդկանց համախմբելու կարևոր գաղափարն է, ինչը շատ մոտ է նաև մեր արժեքներին։ Newmag-ի փառատոնը ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կարող են բացահայտել ընթերցանության հաճույքը, ծանոթանալ նոր գաղափարների, քննարկել գրքեր և կիսվել իրենց փորձով ու մտքերով։
ROQ Capital-ը հետևողականորեն աջակցում է կրթական և մշակութային նախաձեռնություններին։ Մենք հովանավորում ենք գրքերի հրատարակությունը, համագործակցում համալսարանների և մշակութային հաստատությունների հետ, համատեղ ծրագրեր իրականացնում սիմֆոնիկ նվագախմբերի և արվեստի այլ ներկայացուցիչների հետ։
Newmag Summerfest-ին միանալը մեզ համար բնական քայլ էր։ Սա պարզապես փառատոն չէ, այլ միջավայր, որը խրախուսում է ընթերցանությունը, գիտելիքի տարածումը և գաղափարների փոխանակումը։
Ինչո՞ւ են կարևոր նման իրադարձությունները՝ բիզնեսի, հասարակության և երիտասարդների համար։
1990-ականներին Հայաստանում հնարավորությունները շատ ավելի սահմանափակ էին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում։ Այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է․ ձևավորվել է ավելի զարգացած և կայուն միջավայր, ստեղծվել են նոր հնարավորություններ թե՛ ներդրողների, թե՛ բիզնեսի համար։ Նման միջոցառումները կարևոր են, որովհետև դրանք նույն ուղերձն են փոխանցում հասարակությանը՝ հատկապես երիտասարդներին․ Հայաստանում հնարավոր է ստեղծել, զարգանալ և հաջողության հասնել։ Դրանք մարդկանց միավորում են գիտելիքի, գաղափարների և արժեքների շուրջ, ոգեշնչում նոր նախաձեռնությունների և օգնում ձևավորել ավելի ակտիվ ու գիտակից հասարակություն։
Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երիտասարդները տեսնեն ոչ միայն առկա խնդիրները, այլ նաև այն հնարավորությունները, որոնք կան Հայաստանում։ Կա ապագա, որի համար արժե մնալ, ստեղծագործել և ներդրում կատարել։
Այս տարվա փառատոնի կարգախոսն է՝ «Լեգենդները վերադառնում են»։ Ձեր կյանքում կա՞ գիրք, գաղափար կամ հեղինակ, որին պարբերաբար վերադառնում եք։
Կարող եմ առանձնացնել Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը, որին պարբերաբար վերադառնում եմ։ Հենց դա էլ մասամբ պատճառներից մեկն էր, որ մենք հովանավորեցինք գրքի հայերեն հրատարակությունը։ Գրքում ներկայացված թափանցիկության, ճկուն մտածողության և սխալներից սովորելու մոտեցումները շատ մոտ են նաև մեր կառավարման փիլիսոփայությանը։ Սակայն կա մի գաղափար, որը կարմիր թելի պես անցնում է իմ կարդացած բազմաթիվ գրքերի միջով։ Դա այն համոզմունքն է, որ լավ դատողությունը ոչ թե բնածին տաղանդ է, այլ կարգապահությամբ և փորձով ձևավորված հմտություն։ Այն պահանջում է շարունակաբար սովորելու պատրաստակամություն, սխալներից հետևություններ անելու կարողություն և բաց մտածողությամբ ապագային նայելու համարձակություն։
ROQ Capital-ի ուղերձը՝ փառատոնի այցելուներին։
Ինքնակրթությունն ամենաարժեքավոր ներդրումներից է։ Մեր համոզմամբ՝ գիտելիքը, մտածողությունը և շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են՝ լինի դա անձնական, մասնագիտական, թե ֆինանսական։
ROQ Capital-ի առաքելությունն է լինել վստահելի գործընկեր և օգնել մարդկանց կայացնել ավելի տեղեկացված ու հեռատես որոշումներ։ Նույն սկզբունքն է գործում նաև կյանքում. երկարաժամկետ արդյունքները ձևավորվում են փոքր, բայց հետևողական քայլերի շնորհիվ։ Հայաստանին անհրաժեշտ են կրթված, անկախ մտածող և պատասխանատու մարդիկ, որոնք պատրաստ են ստեղծել, զարգանալ և արժեք ստեղծել։ Այս ամենի հիմքում միշտ գիտելիքն ու սովորելու ցանկությունն են։ Մաղթում եմ, որ այս փառատոնը դառնա նոր բացահայտումների, հետաքրքիր հանդիպումների և ոգեշնչող գաղափարների հարթակ։
Համայնք և մշակույթ
ROQ Capital-ը հետևողականորեն աջակցում է կրթական և մշակութային ծրագրերին։ Ինչո՞ւ է դակարևոր ներդրումային ընկերության համար։
Մեզ համար դա պարզապես բարեգործություն չէ, այլ երկարաժամկետ և ռազմավարական ներդրում։ ROQ Capital-ի հիմքում մի պարզ գաղափար է ընկած. փողն ինքնին գաղափար չունի, գաղափարներն ուարժեքները ստեղծում է մարդը: Կապիտալը գործիք է, իսկ թե ինչպես կօգտագործվի այդ գործիքը և ինչ արդյունք կտա տնտեսությանը, մեծապես կախված է մարդկանց գիտելիքից, մտածողությունից և արժեհամակարգից։ Ֆինանսական և կապիտալի շուկաների կայուն զարգացման համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր և հասարակական էկոհամակարգ։ Այդ պատճառով մեր մոտեցումը սահմանափակված չէ միայն ֆինանսական ոլորտով։
Մենք ներդրում ենք կատարում մարդկանց, կրթությանև մշակույթի մեջ, քանի որ հենց դրանք են ձևավորում այն հասարակությունը, որն ապագայում ստեղծելու և զարգացնելու է տնտեսությունը։ Հենց այս տեսանկյունից ենք դիտարկում մեր կրթական և մշակութային նախաձեռնությունները։ Դրանք ներդրումներ են ոչ միայն առանձին ծրագրերի, այլև Հայաստանի ապագայի, մարդկային կապիտալի և երկարաժամկետ զարգացման մեջ։ Պարզ ասած՝ մենք հավատում ենք, որժամանակն է ներդրումներ կատարել Հայաստանում։
Ի՞նչ դեր ունի մշակույթը առողջ և զարգացող հասարակություն ձևավորելու գործում։
Մշակույթը հասարակության հենասյուներից է։ Առանց մշակույթի, ինքնության և պատմական հիշողության դժվար է պատկերացնել երկարաժամկետ զարգացում։ Գործելով 1994 թվականից՝ մենք մեր պարտքն ու պատասխանատվությունն ենք համարում նպաստել մշակույթի և պատմական ժառանգության պահպանմանը։ Մենք հավատում ենք, որ գրագետ, ընթերցող և վերլուծական մտածողություն ունեցող հասարակությունն ավելի մեծ ներուժ ունի կառուցելու արդյունավետ հաստատություններ, խթանելու տնտեսական աճը և ապահովելու ներդրումային զարգացում։ Հենց այդ պատճառով էլ մշակութային նախաձեռնություններին աջակցելը մեզ համար պարզապես սոցիալական պատասխանատվություն չէ, այլ ներդրում Հայաստանի ապագայի մեջ։
Այսօր մարդիկ պայքարում են ուշադրության համար։ Ինչպե՞ս կարող ենք ընթերցանությունը կրկին դարձնել առօրյայի կարևոր մաս։
Ընթերցանությունը, անկասկած, պետք է լինի առօրյայի անբաժանելի մասը և լինի ժամանակակից կյանքի և ինքնազարգացման բնական մաս։ Մեր միջազգային գործընկերները հետաքրքիր մշակույթ են բերել նաև այսառումով։ Նրանք ոգեշնչում են մարդկանց աշխատանքից դուրս ունենալ հետաքրքրություններ, զբաղվել սպորտով, զարգացնել հոբբիներ և ժամանակ հատկացնել ինքնակրթությանը։ Ընթերցանությունը նույնպես այդ մշակույթի կարևոր բաղադրիչներից է։
Մենք հավատում ենք, որ ընթերցանությունը կարող է լինել վարակիչ։ Մեկ գիրքը կարող է ոգեշնչել, փոխել մտածողությունը կամ բացել նոր հեռանկարներ։ Իսկ Summerfest-ի նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ընթերցանությունը դարձնել ավելի կենդանի, ժամանակակից և հանրային՝ մարդկանց միավորելով գաղափարների, քննարկումների և նոր գիտելիքի շուրջ։
Փոփոխություն, տրանսֆորմացիա, ապագա
Գրականությունն էլ անընդհատ փոխվում է, բայց մնում է նույնքան կարևոր։ Ի՞նչ ընդհանրություն եքտեսնում այս երկու ոլորտների միջև։
Երկուսն էլ այն ոլորտներն են, որտեղ հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, իսկ ձևերն ու գործիքները շարունակաբար զարգանում են։ Արագ փոփոխվող աշխարհում ֆինանսական շուկաները դառնում են ավելի տեխնոլոգիական, ճկուն և հասանելի։ Նմանատիպ փոփոխություն է տեղի ունեցել նաև գրականության ոլորտում․ տպագիր գրքերին զուգահեռ հայտնվել են էլեկտրոնային և աուդիոգրքերը, թվային հարթակները և նոր ձևաչափերը։ Սակայն թե՛ գրականության, թե՛ ֆինանսների դեպքում ամենակարևորը չիփոխվել։
Գրականության հիմքում շարունակում են մնալ գաղափարները, գիտելիքն ու մարդկային փորձառությունը, իսկ ֆինանսական շուկաների հիմքում՝ վստահությունը, պատասխանատվությունն ու երկարաժամկետ մտածողությունը։ Փոխվում են ձևերը, բայց արժեքները մնում են նույնը։
Արհեստական բանականության դարաշրջանում գիրքը նույնքա՞ն կարևոր է, որքան նախկինում։
Կարծում եմ՝ այսօր գիրքն ավելի կարևոր է, քան երբևէ։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն արագորեն փոխում են բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունները։ Այս փոփոխությունները մենք տեսնում ենք նաև մեր աշխատանքում։ Վերջերս FINTECH360 միջազգային կոնֆերանսի շրջանակում մեր թվային պրոդուկտների և հետազոտությունների ղեկավար Մաքսիմ Բիրյուկովը ներկայացրեց ROQ Capital-ի տեսլականը ներդրումային ծառայությունների թվայնացման և ոլորտում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։
Արհեստական բանականությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի արագ մշակել և վերլուծել տեղեկատվությունը, գտնել նոր լուծումներ և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Սակայն այնչի կարող փոխարինել այն հմտություններին, որոնք ձևավորվում են ընթերցանության միջոցով՝ քննադատական մտածողությանը, խորքային վերլուծությանը, երևակայությանը և գաղափարների միջև կապեր գտնելու կարողությանը։ Այդ առումով տեխնոլոգիաներն ու գրքերը մրցակիցներ չեն։ Ընդհակառակը՝ որքան արագ է զարգանում տեխնոլոգիական աշխարհը, այնքան ավելի կարևոր է դառնում մտածողությանայն խորությունը, որը ձևավորվում է ընթերցանության շնորհիվ։
Ո՞ր հմտություններն են ամենապահանջվածը լինելու ապագայում, և դրանցից որո՞նք է զարգացնում ընթերցանությունը։
Ապագայի աշխատաշուկայում, որտեղ բազմաթիվ գործընթացներ ավտոմատացվում են արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների միջոցով, ամենապահանջված հմտություններից մեկը լինելու է քննադատական մտածողությունը։ Տեղեկատվական հսկայական հոսքերի պայմաններում պետք է տարբերել էականը երկրորդականից և կայացնել կշռադատված որոշումներ։ Պակաս կարևոր չեն նաև ստեղծարարությունն ու էմոցիոնալ ինտելեկտը։ Առաջինը օգնում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ, իսկ երկրորդը՝ արդյունավետ գործակցել, հաղորդակցվել և աշխատել թիմում։
Ընթերցանությունն այն գործիքներից է, որը զարգացնում է այս հմտությունները։ Գիրք կարդալիս մարդը մարզում է կենտրոնացումը, խորանում է տարբեր գաղափարների ու մտածողությունների մեջ և սովորում է վերլուծել ու գնահատել տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, ընթերցանությունն ընդլայնում է մտահորիզոնը՝ օգնելով տեսնել կապեր տարբեր ոլորտների միջև և ձևավորել արժեքային համակարգ։ Այդ պատճառով ընթերցանությունը միայն գիտելիք ստանալու համար չէ։ Այն օգնում է ավելի լայն մտածել, ավելի լավ հասկանալ մարդկանց և ավելի գիտակցված որոշումներ կայացնել։
ROQ Capital-ի ռեբրենդինգը մեծ փոփոխություն էր։ Ձեր օրինակով ու Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է կազմակերպությունները պահպանեն իրենց արժեքները՝ փոխվելով ժամանակի հետ։
Կարծում եմ՝ փոփոխությունն ու արժեքներին հավատարիմ մնալը չեն հակասում միմյանց։ Ընդհակառակը, ուժեղ կազմակերպություններն են, որ կարողանում են զարգանալ՝ պահպանելով իրենց հիմքում ընկած սկզբունքները։ Մեր օրինակը բավական խոսուն է։ 2026 թվականին իրականացվեց ռեբրենդինգ, և «Արմբրոկ»-ը դարձավ ROQ Capital։ Սակայն փոխվեց ոչ թե այն, ինչին մենք հավատում ենք, այլ այն, թե ինչպես ենք ներկայանում շուկային և արձագանքում ժամանակի պահանջներին։
Տարիների ընթացքում «Արմբրոկ»-ը կառուցել էր վստահելի հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, ազնվության և պատասխանատվության վրա։ Այդ փորձն ու կուտակված մասնագիտական կապիտալը դարձան մեր զարգացման հաջորդ փուլի հիմքը։
Ֆինանսական շուկաներն այսօր ավելի տեխնոլոգիական, ճկուն և բաց են, ուստի անհրաժեշտ է զարգանալ դրանց հետ համընթաց։ Սակայն մեր հիմնական արժեքները՝ ազնվությունը, թափանցիկությունը, նորարարությունը և հաճախորդակենտրոն մոտեցումը, մնացել են անփոփոխ։ Ռեբրենդինգի հիմքում հենցայս գաղափարն էր՝ դառնալ ավելի ժամանակակից, ավելի հասանելի և միջազգային չափանիշներին համապատասխան գործընկեր՝ պահպանելով այն վստահությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում։
Ներդրումների հաջողությունը կարելի է չափել ապագայում։ Այս կոնտեստում այսօր ի՞նչ ներդրումներ պետք է անենք Հայաստանում՝ 10-20 տարի հետո ավելի ուժեղ երկիր ունենալու համար։
Եթե խոսում ենք 10-20 տարվա հեռանկարի մասին, պետք է ներդրումներ կատարենք ոչ միայն ֆինանսական ակտիվներում, այլ նաև այն համակարգերում, որոնք ձևավորում են երկրի երկարաժամկետ զարգացումը։Դրանցից կարևորագույններն են կրթությունը, մարդկային կապիտալը, տեխնոլոգիաները և կապիտալի շուկաների զարգացումը։
Այսօր մենք արդեն տեսնում ենք զգալի առաջընթաց, հատկապես պարտատոմսերի շուկայում։ Շրջանառության ծավալները հասել են ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել։ Պարտատոմսերում ներդրումներ կատարելը դարձել է գրեթե սովորական պրակտիկա։
Բաժնետոմսերի շուկան, սակայն, դեռ ունի զարգացման մեծ ներուժ։ Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում բաժնետոմսեր թողարկում են սահմանափակ թվով ընկերություններ։ Մյուսը տեխնիկական և ենթակառուցվածքային գործոններն են. այսօր ներդրողի համարհաճախ ավելի հեշտ է անմիջապես մուտք գործել Նյու Յորքի ֆոնդային բորսա, քան հայկական շուկա։
Հաջորդ փուլին անցնելու համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ավելի լայն իրազեկվածություն և, ամենակարևորը, մարդկային կապիտալի զարգացում։ Որքան ավելի կրթված, տեղեկացված և նախաձեռնող լինի հասարակությունը, այնքան ավելի մրցունակ և կայուն կլինի մեր տնտեսությունը։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ այսօր ժամանակն է ներդրումներ կատարել Հայաստանում և մասնակցել երկրի տնտեսական զարգացման հաջորդ փուլին։
Ներդրում և գիտելիք
ROQ Capital-ի գործունեության հիմքում ներդրումն է։ Ի՞նչ ընդհանրություն եք տեսնում գրքի և ֆինանսական ներդրումների միջև։
Գրքերը և ֆինանսական ներդրումները, կարելի է ասել, ունեն նույն նպատակը և մեսիջը․ ապագայում արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել այսօր և անցնել որոշակի ճանապարհ։ Գիրք կարդալիս մարդը նույնպես ներդրում է անում՝ իր ժամանակը, ջանքերը, ուշադրությունը, ռեսուրսներն ու գումարը։ Ակնկալիքը մեկն է՝ գրքից ստանալ նոր գիտելիք, նոր փորձառություն ու էմոցիաներ, ձևավորել ավելի ճկուն մտածողություն և ընդլայնել մտահորիզոնը։ Ֆինանսական աշխարհում ներդրումները նույնպես այդ տրամաբանությունն ունեն։
Այսօր կատարած ներդրումը կարող է վաղը վերածվել ավելի մեծ արժեքի, եկամտի և նոր հնարավորությունների։ Մեր առաքելությունն է նորարարական մոտեցումների, ժամանակակից թվային գործիքների և տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնել ներդրողներին հասնել իրենց երկարաժամկետ նպատակներին։ Բովանդակալից գիրքը կարող է նպաստել անձնային աճին և կյանքի որակի բարելավմանը, ճիշտ ներդրումային որոշումներն էլ կարող են ստեղծել նոր հնարավորություններ, բացել նոր ուղիներ և ապահովել կայուն արդյունքներ ապագայում։
Արժևորելով գիտելիքի և ընթերցանության դերը մարդկանց կյանքում՝ ROQ Capital-ը հովանավորեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գրքի հայերեն հրատարակությունը։ Այն ներդրումների, առաջնորդության և որոշումների կայացման մասին ամենաազդեցիկ գրքերից մեկն է, որի գաղափարները կարևոր են թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական զարգացման համար։
Ֆինանսական շուկաներում որոշումներ ընդունելիս որքանո՞վ են կարևոր գիտելիքը, վերլուծությունն ու շարունակական կրթությունը։
Գիտելիքը, վերլուծությունն ու շարունակական կրթությունը հավասարապես կարևոր են և սերտորեն փոխկապակցված։ Կապիտալի շուկաների զարգացումը խթանում է տնտեսական աճը, սակայն այս կապը գործում է նաև հակառակ ուղղությամբ․ տնտեսության աճը, ռեսուրսների ավելացումն ու բիզնես միջավայրի զարգացումը նպաստում են կապիտալի շուկաների ընդլայնմանը։
Հայաստանում ևս տեսնում ենք, որ այս գործընթացները զարգանում են համընթաց։ Ֆինանսական շուկաներում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագետներ, որոնք երբեք չեն դադարում սովորել, հետևել ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները։
ROQ Capital-ի թիմի միջազգային փորձն ու ճկուն կորպորատիվ մշակույթը ընկերությունը դարձնում են ավելի դինամիկ, իսկ աշխատանքը՝ ավելի արդյունավետ։ Գործնական փորձը համարվում է հաջող կարիերայի ամուր հիմքը։ Նույնիսկ նշեմ, որայն հաճախ առավել արժեքավոր է դառնում, երբ զուգորդվում է շարունակական կրթության և նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամության հետ։
Ի վերջո, լավագույն արդյունքները ձևավորվում են փորձի, վերլուծական մտածողության և շարունակական կրթության համադրությամբ։ Հենց այդ պատճառով էլ վերլուծությունն ու շարունակական կրթությունը մեզ համար պարզապես արժեքներ չեն, այլ շուկայում մրցակցային առավելություն։
Ասում են՝ ամենաեկամտաբեր ներդրումն ինքնակրթությունն ու ինքնազարգացումն են։ Համաձա՞յն եք։
Միանշանակ համաձայն եմ։ Ինքնակրթությունն ու ինքնազարգացումը հաջողության հասնելու կարևորագույն նախապայմաններից են։ Գիտելիքը, փորձը և նոր հմտությունները ներդրում են, որոնց արժեքը ժամանակի ընթացքում միայն աճում է։ Մենք համոզված ենք, որ մարդկային կապիտալի զարգացումը ցանկացած առաջ ընթացի հիմքն է։ Այդ պատճառով ROQ Capital-ը կարևորում է կրթական նախաձեռնությունների աջակցությունը։
Մենք ներդրում ենք կատարել Հայ-Ռուսական համալսարանում՝ բացելով երկու ժամանակակից լսարան, որոնք ծառայում են ապագա տնտեսագետների և ֆինանսիստների կրթությանը։ Բացի այդ, ROQ Capital-ը Primavera հիմնադրամի գործընկերն է, որն աջակցում է երեխաների կրթությանը և զարգացմանը։ Կրթությունը, թերևս, այն եզակի ներդրումներից է, որը ոչ միայն հնարավոր չէ կորցնել, այլևժամանակի ընթացքում բազմապատկում է իր արժեքը։
Ձեր կարծիքով՝ ֆինանսական շուկաներում ո՞րն է ավելի վտանգավոր՝ չիմացությո՞ւնը, թե՞ թերի գիտելիքը։
Թերի գիտելիքն ավելի մեծ վտանգ է։ Երբ մարդը գիտակցում է, որ բավարար գիտելիք ու հմտություն չունի, սովորաբար ավելի զգուշավոր է լինում։ Թերի գիտելիքները հաճախ ստեղծում են իրավիճակի լիարժեք ընկալման պատրանք, ինչի հետևանքով մարդը կարող է սխալ գնահատել ռիսկերը և ոչ միշտ կայացնել կշռադատված որոշումներ։ Այդ պատճառով մեզ համար կարևոր է շարունակաբար կրթել թիմին, կիսվել ավագ գործընկերների փորձով և, ինչու չէ, նաև նրանց սխալներով։
Կրթությունը, գիտելիքն ու փորձը հաջողակ թիմի հիմքն են։ Պակաս կարևոր չէ նաև քննադատական մտածողությունը։ Չի կարելի հիմնվել միայն ենթադրությունների վրա կամ դադարել կասկածի տակ դնել հասանելի տեղեկատվությունը, հատկապես այսօր, երբ դրա ծավալն աննախադեպ մեծ է։ Կարևոր է ոչ միայն տեղեկությունը, այլ նաև այն վերլուծելու, գնահատելու և ճիշտ կիրառելու կարողությունը։
Կարդացեք նաև
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)
Կարդա նաև
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա TV-ում ներկայացրել է պատանիների ու ամենափոքրիկների համար 4 գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)