Գլխավոր Լուրեր

Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխա

Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը

06/04/2026

newmag-y-n

Ֆինլանդիան կրկին ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ World Happiness Report 2026-ի համաձայն՝ սկանդինավյան այս երկիրը 9-րդ տարին անընդմեջ գլխավորում է համաշխարհային վարկանիշը։ Բայց այս լուրը պարզապես հերթական վիճակագրությունը չէ․ դա ևս մեկ առիթ է հասկանալու այն երկիրը, որի պատմության մասին Newmag-ը հրատարակել է Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմությունը» գիրքը։

Ֆինլանդիայի հաջողության գաղտնիքը սովորաբար չեն բացատրում միայն բարձր եկամուտներով կամ զարգացած տնտեսությամբ։ Ավելի հաճախ խոսքը վստահության, հավասարության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնության հետ կապի և կյանքի չափավոր ռիթմի մասին է։ Associated Press-ի ներկայացմամբ՝ 2026 թվականի զեկույցում Ֆինլանդիայի և հյուսիսային եվրոպական երկրների բարձր դիրքերը կապվում են բարեկեցության համեմատաբար հավասար բաշխման, սոցիալական պետության, առողջ կյանքի տևողության և հասարակության ներսում վստահության հետ։

Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմությունը» հենց այս համատեքստը հասկանալու գիրք է։ Այն ցույց է տալիս՝ ինչպես է փոքր երկիրը, անցնելով կայսրությունների, պատերազմների, անկախության, դժվար քաղաքական ընտրությունների և հասարակական վերակառուցման միջով, ձևավորել այն պետությունը, որն այսօր աշխարհը ճանաչում է որպես վստահության, կրթության և քաղաքացիական հավասարակշռության օրինակ։

Երջանկությունը՝ ոչ թե լոզունգ, այլ ապրելակերպ

Այս տարվա վարկանիշի ֆոնին Ֆինլանդիայի ուղերձը հատկապես ժամանակակից է․երջանկությունը սկսվում է անջատվելուց։ Ոչ թե աշխարհից, այլ անդադար ծանուցումներից, սոցիալական ցանցերից, արագությունից և մշտական հասանելի լինելու ճնշումից։

World Happiness Report 2026-ը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական մեդիայի և մշտական առցանց լինելու ազդեցությանը մարդու բարեկեցության վրա։ Զեկույցը զգուշացնում է, որ հատկապես երիտասարդների շրջանում երկարատև սքրոլինգը, ալգորիթմներով կառավարվող հարթակները և վիզուալ համեմատության մշակույթը կարող են բացասաբար ազդել հոգեբանական վիճակի վրա։

Ֆիննական պատասխանը դրան պարզ է՝ դանդաղել։ Լիճ, անտառ, սաունա, ամառանոց, սեզոնային սնունդ, ընկերներ, լռություն։ Այն, ինչ շատերի համար կարող է թվալ հանգստի պարզ տեսարան, Ֆինլանդիայում դարձել է կյանքի մշակույթ։

«Chill Like a Finn». Ֆիննական դետոքս՝ հեռախոսից և աղմուկից

Իր հերթական առաջին տեղի առիթով Visit Finland-ը ներկայացրել է Chill Like a Finn նախաձեռնությունը։ Ծրագրի շրջանակում ընտրվելու են միջազգային մասնակիցներ, որոնք հնարավորություն կունենան մեկ շաբաթ անցկացնել Ֆինլանդիայի Լեյքլենդում՝ Եվրոպայի ամենախաղաղ և լճերով հարուստ շրջաններից մեկում։ Visit Finland-ի տվյալներով՝ վեց զույգ կմասնակցի յոթօրյա, ամբողջությամբ վճարված ճանապարհորդության՝ փորձելով ֆիննական հանգստի ամենապարզ բանաձևը։

Ծրագիրը կառուցված չէ ծանրաբեռնված տուրիստական օրակարգի շուրջ։ Ընդհակառակը՝ այնառաջարկում է սովորել դանդաղ հանգստանալ․ ապրել լճափնյա քոթեջում, գնալ սաունա, լողալսառը ջրում, քայլել անտառում, ուտել տեղական սնունդ և ամենակարևորը՝ որոշ ժամանակ հեռախոսը մի կողմ դնել։

Visit Finland-ի միջազգային մարքեթինգի ավագ տնօրեն Հելի Խիմենեսի խոսքով՝ ֆինները երջանկությունը չեն հետապնդում, այլ գտնում են փոքր, սովորական պահերի մեջ՝ դանդաղելու, դրսում լինելու և բնության հետ վերամիավորվելու միջոցով։

Ինչու է այս լուրը կարևոր Newmag-ի ընթերցողի համար

Ֆինլանդիայի մասին միջազգային լուրերը հաճախ ներկայացվում են միայն որպես հետաքրքիր վիճակագրություն․ ամենաերջանիկ երկիր, լավագույն կրթական համակարգ, բարձր վստահություն, մաքուր բնություն։ Բայց Մեյնանդերի գիրքը հնարավորություն է տալիս տեսնել այդ ամենի պատմական հիմքը։

Ֆինլանդիան պատահաբար չի դարձել այն, ինչ կա այսօր։ Նրա ժամանակակից կերպարը ձևավորվել է երկարատև պետական մտածողության, քաղաքական հավասարակշռության, հասարակական համերաշխության և ինքնությունը պահպանելու պայքարի արդյունքում։ «Ֆինլանդիայի պատմությունը» ցույց է տալիս ոչ միայն երկրի անցյալը, այլև օգնում է հասկանալ, թե ինչու է Ֆինլանդիան այսօր կարողանում աշխարհին առաջարկել երջանկության ոչ թե ցուցադրական, այլ շատ գործնական մոդել։

Այդ մոդելի հիմքում մեծ խոսքեր չկան։ Կա վստահություն պետության հանդեպ, սոցիալական պատասխանատվություն, կրթված հասարակություն, բնության հետ կապ և չափավոր կյանքի մշակույթ։ Հենց այս արժեքներն են, որ Ֆինլանդիայի պատմությունը դարձնում են հետաքրքիր ոչ միայն պատմաբանների, այլև յուրաքանչյուր ընթերցողի համար, ով փորձում է հասկանալ՝ ինչպես են փոքր երկրները կառուցում ուժեղ, կայուն և երջանիկ հասարակություն։

Newmag-ի հրատարակած Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմությունը» գիրքը այդ ճանապարհը հասկանալու լավագույն ուղեցույցներից է։

Կարդացեք նաև

Տարածել

Ֆինլանդիայի պատմություն
Ֆինլանդիայի պատմություն

Հենրիկ Մեյնանդեր

5800 ֏

Նկարագրություն

Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում:

Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: 

Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: