Հենրիկ Մեյնանդեր. «Տեսել եմ Արարատը հեռվից, Արարատի մասին գիտեմ դեռ Աստվածաշնչից» (լուսանկարներ)
Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերը «Զանգակ» գրատանը հանդիպել է հայ ընթերցողներին, զրուցել Ֆինլանդիայի ու Հայաստանի նմանությունների, Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության, հայ-թուրքական, ռուս-ֆիննական հարաբերությունների ու աշխարհա
Ըստ «Ֆինլանդիայի պոտմություն» գրքի հեղինակ Մեյնանդերի, ներկայումս շատ քիչ երկրներ կան, որտեղ պատմաբանները կարողանում են գրի առնել պատմությունն այնպես, ինչպես այն տեղի է ունենում՝ չվախենալով, որ իրենց կբանտարկեն կամ կվնասեն ընտանիքի անդամներին: Նրա խոսքով, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ պատմաբանը կարողանա ներկայացնել իրողությունն այնպես, ինչպես կա, ունենա խոսքի ազատություն, երկրորդը՝ օբյեկտիվություն:
Պատմաբանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միայն այդ երկու երկրներով չեն պայմանավորված, դրանք կախված են աշխարհաքաղաքական գործընթացներից: Շատ բան կախված է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումից: «Միայն Հայաստանը չէ, որ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, նրա հետ բոլոր հարևաննները խնդիր ունեն, Հունաստանը, ԵՄ-ն, երևի թե, սա Թուրքիայի առանձնահատկությունն է:»
Արդյոք Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ պետություններից մեկն է, ինշպես խպնդում է ՄԱԿ-ը. հեղինակը պատասխանում է. «Եթե ուզում եք իմանալ, Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է արդյոք, այցելեք Հելսինկի, ես չեմ կարծում, որ այնտեղ կտեսնեք մարդկանց, որոնք քայլում են ու ժպտում, բոլորն էլ նորմալ մարդիկ են։ Յուրաքանչյուր հասարակություն ունի դասակարգեր: Հարկ է դասակարգերի միջև վերացնել տարբերությունը, չունենալ ստորակարգային հարաբերություններ, որպեսզի մարդիկ կարողանան լավ ապրել ու լինեն երջանիկ»։
Անդրադառնալով Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, նա նշեց, որ այդ մտադրությունը եղել է վաղուց, բայց գործընթացն արագացել է՝ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված. «Ամեն դեպքում ֆիննական հասարակության մեջ չկա ռուսաֆոբիա, կառավարությունն այդ որոշումն ընդունելուց հետո բազմիցս շեշտել է, որ որոշումն անհրաժեշտություն էր Ֆինլանդիայի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Պաշտպանվածության հետ կապված. փորձը, պատմությունը ցույց է տվել, որ երբևէ չի կարելի վստահել որևէ դաշնակից երկրի, դա ցույց է տվել երկրորդ համաշխարհային պատերազմը, և Աստված չանի, եթե ինչ-որ բան լինի, ֆինլանդիան պետք է ապավինի սեփական պաշտպանությանն ու բանակին»:
Նա պատմեց Newmag-ի հետ գործակցության ու Հայաստանից ստացած տպավորությունների մասին. «Մեր գործակցությունը սկսվել է դեսպանատան ու ֆինլանդիայի արտգործնախարարության միջոցով: Դրանից առաջ իմ գիրքը թարգմանվել է 16 լեզուներով: Թարգմանության մասին չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց գրքի դիզայնը, շապիկը շատ գրագետ են կազմված, շատ գոհ եմ աշխատանքից հրատարակչատան հետ:
Գիրքը մի պատմություն է Ֆինլանդիայի մասին, այլ ոչ թե ամբողջական պատմությունը: Ստացվում է , որ ես գիրքը գրել եմ իմ տեսանկյունից: Կարծում եմ հայ հասարակությանը գիրքը կհետաքրքիր այն պատճառով, որ այնտեղ,, ի թիվս այլ երևույթների, խոսում եմ՝ ինպես է Ֆինլանդիան հաղթահարել ռուսական ազդեցությունը, կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հայաստանում եմ արդեն մի քանի օր. շրջել եմ Երևանով, տեսել եմ Արարատը հեռվից, Արարատի մասին գիտեմ դեռ Աստվածաշնչից, գիտեմ որ Նոյն իջել է հենց Արարտի գլխին»:
Ֆինն պատմաբանի այցը կավարտվի գրքի շնորհանդեսով, որը տեղի կունենա փետրվարի 16-ին։
Կարդացեք նաև
- Հայաստան է ժամանել ֆինն ամենահայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը. Newmag-ը հայերեն է հրատարակել նրա հայտնի գիրքը (թրեյլեր)
- Ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (լուսանկարներ)