Գլխավոր Լուրեր

Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մ

Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)

03/10/2026

newmag-y-n

Լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի Գրողների միություն անդամ Մարիաննա Հակոբյանը վերջերս ներկայացրեց իր երկրորդ գիրքը՝ «Անունները չփոխե՛լ»։ 2021-ին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ Կասկադ 6.15, որը դարձել է բեսթսելլեր։ 14 տարի աշխատել է լուրերի մեկնաբան։ Մարիաննայի մասին մյուս ուշագրավ փաստերը՝ տեսանյութում։

Լրագրող, ԲԳԹ թեկնածու

Լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Մարիաննա Հակոբյանը սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

ՔԴԵԴ-ի շրջանավարտ

2020-ին ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը՝ ՔԴԵԴ-ը։

Լուրերի մեկնաբան

14 տարի աշխատել է լուրերի մեկնաբան։

ԳՄ անդամ

Գրողների միության անդամ է։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։

Առաջին վեպը՝ «Կասկադ 6.15»

2021թ-ին լույս է տեսել առաջին վեպը՝ «Կասկադ 6.15»-ը, որը դարձել է բեսթսելեր։

Պատմության կենտրոնում

Սիրում է կյանքը, փնտրում է պատմություններ, ընկնում պատմությունների մեջ ու բացում word-ի նոր doc-ը։

Նոբելյան մրցանակի սպասումով

Երազանքների մեծ ցանկում Նոբելյան մրցանակ ստանալն է։

Սիրում է կարդալ

Գրքերից բացի, կարդում է նաև այն ամենը, ինչ տեսնում է՝ խանութների ցուցափեղկերի, արևածաղկի ու ձիթապտղի ձեթերի բաղադրությունները:

Կենդանասեր

Պահել է շատ տարբեր կենդանիներ՝ օձ, ոզնի, ծովախոզուկ, սկունս, ձուկ, կատու: Այս պահին ունի երկու շուն` Բելլան ու Լունան:

Ինտրովերտ է

Ինտրովերտ է։ Կարող է օրերով չխոսել, մտքերն ավելի հեշտ արտահայտում է գրելով: Չի դիմանում շատախոս մարդկանց շրջապատում:

Կարդացեք նաև

Տարածել

Անունները չփոխե՛լ
Անունները չփոխե՛լ

Մարիաննա Հակոբյան

5800 ֏

Նկարագրություն

Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։