Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ

Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

02/11/2026

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման եթերում լրագրող Մարիաննա Հակոբյանը ներկայացրել է դետեկտիվ ժանրի նոր գիրքը։

Լրագրող, հեռուստամեկնաբան, գրող Մարիաննա Հակոբյանը «Անունները չփոխել» գիրքը գրել է մոտ հինգ տարում, այդ ընթացքում կատարել է հետազոտական ու արխիվային աշխատանք. 

«Վեպում պատմական դեպքեր կան, որոնք պետք է ուսումնասիրեի, օրինակ, վրաերթի դրվագ կա, դա քննարկել եմ Գագիկ Շամշյանի հետ։ Դետալային հետազոտություն եմ արել, որ արժանահավատ պատկեր ստանամ։ Դետեկտիվում ամեն մանրուք կարևոր է, ինտելեկտուալ խաղ է, որ խաղում են ընթերցողն ու գրողը։ Այս ժանրը նաև նմանեցնում եմ մարդու սրտի աշխատանքին՝ սինուսոիդին, քանի որ նման գրականությունը պետք է տարբեր զգացումներ արթնացնի»։

Գրքում կնոջ ողբերգական պատմություն է, որն իրական նախապատմություն ունի։ Այն միահյուսված է իրական դեպքերի հետ. «Այդ պատմություններն ինձ հուզել են, ցնցել, որպես լրագրող։ Լրագրողները հաճախ գրում են պատմություն, որտեղ անունները փոխված են, այս դեպքում խորագիր ընտրել ենք՝ «Անունները չփոխել»։ Ընթրեցողը գիրքը կարդալուց կհասկանա, թե ինչու ենք այս վերնագիրն ընտրել»։

Պատմության իրադարձությունները տեղի են ունենում մի քանի ժամանակաշրջաններում. «Հերոսների կյանքը մի քանի շերտ ունի, որտեղ անցյալը, ներկան ու ապագան միախառնվում են հերոսուհու ներքին մենախոսություններին։ Արծարծվում է ճշմարտության հարցը, բացահայտել գաղտնիքը, ասել ճիշտը՞, թե՞ այն տանել գերեզման, լռել»։

Հեղինակն ասում է, որ իր համար ամենաբարդ ու նաև ամենասիրելի հատվածները երկխոսություններն են, քանի որ դրանց միջոցով են բացահայտվում հերոսների բնավորությունը, խարիզման, հումորը, ցույց տալիս նրանց իրական էությունը։

Կարդացեք նաև

Տարածել