Գլխավոր Լուրեր

Արդեն 5-րդ անգամ գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newma

Արդեն 5-րդ անգամ գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Գրքի և արվեստի ձմեռային փառատոնը (լուսանկարներ)

02/09/2026

newmag-y-n

Newmag-ի և Թովմասյան hիմնադրամի Winterfest 2026 Գրքի և արվեստի 5-րդ Ձմեռային փառատոնն իր շուրջը հավաքեց գրականության, արվեստի, մշակույթի, երաժշտության սիրահարներին։ Գրքառատ տոնը միավորեց հայ հեղինակներին, ընթերցողներին և մշակութային համայնքին։




Փառատոնին հրատարակչությունը ներկայացրեց չորս հայ հեղինակների նոր գրքեր. Մարիաննա Հակոբյան. «Անունները չփոխել»Գոռ Կարապետյան. «Linkedin 101», Դավիթ Գեորգյան. «Իմպեդանս», Հենրիխ Մխիթարյան. «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։




Չորս գրքերից բացի եղավ նաև հնդիկ յոգ, միստիկ հանրային գործիչ Սադհգուրույի գրքի նախաքննարկումը։ «Ներքին ինժեներիա» գիրքը York Times-ի բեսթսելլեր է։ Գրքի հայերեն հրատարակության նախաձեռնությունը «Թովմասյան» հիմնադրամինն է, գրքի հովանավորն IDBank-ն է։




Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը ողջույնի խոսքում ասաց, որ հրատարակչությունը ստեղծվել է մեկ գաղափարով. գիրքը պետք է լինի ժամանակակից, գրավիչ և ազդեցիկ, որի շուրջ մարդիկ միավորվում են, քննարկում են, վիճում են, և իրենց կյանքում մի բան անում են ուրիշ կերպ. 




«Այս փառատոնը միայն տոն չէ, այն մեր աշխատանքի ամենատեսանելի արդյունքն է։ Տարվա ընթացքում կուտակված էներգիայի, թիմային աշխատանքի, ռիկսերի, ընտրության, անհանգստությունների արդյունքն է։ Գրքի գործը միշտ ռիսկ է, վստահ չես, կարդալո՞ւ են, կսիրե՞ն, կհասկանա՞ն, կգնե՞ն։ Բայց գնում ես այդ ռիկսին, որովհետև հավատում ես. եթե գիրքը ճիշտ է ընտրված, այն կգտնի իր ճանապարհը»։




Newmag-ի ձմեռային փառատոնն արդեն երրորդ տարին է, տեղի է ունենում Dvin Music Hall-ում, քանիոր այս փառատոնի համակազմակերպիչը Թովմասյան հիմնադրամին է։ Բացի այսնախաձեռնությունից Newmag-ը «Թովմասյան» հիմնադրամի հետ իրականացվել են նաև հատուկ նախագծեր և գրական մրցույթներ։




Փառատոնին ամփոփվեց երիտասարդ գրողների մրցույթը, որի հաղթող հեղինակը Դավիթ Գեորգյանն է։ Winterfest-ի համակազմակերպիչ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ողջույնի խոսքում նշեց, որ մակույթը, գիրքը պետության և հասարակության իմունային համակարգն են. 




«Եթե ուզում ենք ուժեղ, համախմբված, մտածող և մրցունակ երկիր, պետք է ներդրում անենք ոչ միայն ենթակառուցվածքներում, այլ նաև մարդու ներսի ենթակառուցվածքներում, կրթության, արժեքների, գիտելիքի, ճաշակի մեջ։ Այս փառատոնը հենց այդ ներդրումների կենդանի օրինակն է։ Այն ստեղծում է տարածք, որտեղ մարդիկ հանդիպում են ոչ թե պարզապես ժամանցի, այլ մտքեր փոխանակելու, պատմություն լսելու, հարցեր տալու, կասկածելու, բանավիճելու, ավելի զարգանալու և ինքնակատարելագործվելու համար»։




Փառատոնի գլխավոր հովանավոր Freedom Broker Armenia ընկերությունը փառատոնին ներկայացավ տաղավարով, որտեղ մասնակիցները ծանոթացան ֆինանսական գրագիտության մասին կարևոր դիտարկումների։ Ընկերության մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը պրեզենտացիա արեց, որտեղ ներկայացրեց, թե ինչ է ներդրումը, ինչպես ճիշտ կողմնորոշվել ֆինանսական բարդ աշխարհում.




«Հպարտության առիթ է, որ նման ձևաչափով փառատոն կա, որն իր շուրջը միավորում է այսքան մարդ, որոնք էլ միավորվում են գրքի շուրջ։ Newmag-ի հետ մեր գործակցությունը ձևավորվել է ավելի գիտակից հասարակություն ունենալու գաղափարի շուրջ։ Freedom Broker Armenia-ում վստահ ենք, որ ֆինանսական կայունությունը սկսվում է ոչ թե գումարից, այլ մտածողությունից։ Այս փառատոնը մեզ համար լավ հնարավորություն է ավելի պարզ լեզվով ֆինանսական մտածողությունից»։




Ամրոց հիմնադրամը փառատոնին ամփոփեց «Ծիլ տուր հայերեն–2025» ամենամյա ստեղծագործական մրցույթը։




Winterfest2026֊ի երաժշտական բացումն արեց Միքայել Ոսկանյանի տրիոն, ամփոփումը՝ «Հայություն» բենդը։ 




Winterfest-ի այցելուները ծանոթացան նաև արվեստագետ Լիլիթ Նշանիի «Բառերից առաջ» խորագրով կտավերի յուրօրինակ կտավներին։




Newamag Winterfest 2026-ն ամփոփեց հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը. «Ինչպես միշտ, Newmag-ը «Թովմասյան» հիմնադրամի և մեր գործընկերների հետ հնարավորություն տվեցին բոլորիս միասին անցկացնել մեկ օր գրքի, մշակույթի և արվեստի հետ։ Այսօր հարյուրավոր գրքեր են վաճառվել, Հենրիխ Մխիթարյանի գրքի առաջին խմբաքանակը գրեթե սպառվել է։ 




Հազարավոր մարդիկ եղան այս հյուրընկալ հարկի տակ։ Այս ամպամած եղանակին ջերմություն փոխանցեցինք մեկս մյուսին։ Newamag-ն իր բոլոր փառատոներին պատրաստվում է մեծ սիրով, պատասխանատվությամբ։ Պրոֆեսիոնալների փոքրիկ, բայց նվիրված խումբ է աշխատում, որպեսզի մեր հանդիպումները լինեն ջերմ, օգտակար, մարդկային, կարևոր ու հետաքրքիր»։

Այս փառատոնի մեգաբեսթսելլերը Հենրիխ Մխիթարյան «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսն էր։




Դվինի նախասրահում փառատոնի գործընկերները ներկայացել էին իրենց բրենդային տաղավարներով։

Փառատոնի գլխավոր հովանավորներ են

  • Ardshinbank
  • Freedom Broker Armenia
  • Cinema Star Armenia



Հովանավորներն են

  • Coca Cola-ն
  • Lusarev գինիները
  • Karlmax foodservice-ը

Հովանավորները փառատոնի այցելուների ու մասնակիցների համար պատրաստել էին տաղավարներ հետաքրքիր առաջարկներով, նվերներով, ֆոտոզոնաներով ու խաղերով։ Winterfest-ն ավարտվեցKarlmax foodservice-ի յուրահատուկ հյուրասիրությամբ ու Lusarev wines-ի գինիների համտեսով։



Կարդացեք նաև

Տարածել