Freedom Broker Armenia-ն դարձել է Newmag Winterfest 2026-ի գլխավոր հովանավոր
02/04/2026
Freedom Broker Armenia-ն այս տարի նորից կմասնակցի Newmag-ի Ձմեռային փառատոնին՝ շարունակելով 2023 թվականից սկսված գործակցությունը։
Ներդրումային ընկերությունը գրքային փառատոնում մասնակցությունը դիտարկում է որպես իր երկարաժամկետ բրենդային ռազմավարության մաս՝ ներգրավվելով մշակութային և կրթական միջավայրի ձևավորման մեջ, որտեղ ձևավորվում են արժեքները, ընտրության մշակույթը և քննադատական մտածողությունը։
Freedom Broker Armenia-ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանի խոսքով, փառատոնին միանալու որոշումը համահունչ է իրենց երկարաժամկետ բրենդային ռազմավարությանը. «Մենք չենք դիտարկում մեզ որպես միայն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն։ Մեր նպատակն է ներգրավվել մշակութային և կրթական միջավայրի ձևավորման մեջ՝ այնտեղ, որտեղ ձևավորվում են արժեքները, ընտրության մշակույթը և քննադատական մտածողությունը։
Գիրքը և արվեստը հենց այն միջավայրն են, որտեղ ձևավորվում է պատասխանատու և ինքնուրույն մտածող մարդը, իսկ առանց այդ հիմքի ներդրումային մշակույթը չի կարող կայուն զարգանալ»։

Փառատոնին Freedom Broker Armenia-ն կներկայացնի օգտակար պրեզենտացիա, որը կենտրոնացած է մեկ առանցքային գաղափարի շուրջ՝ ինչպես կարող է սովորական մարդն իր առօրյա կյանքում ձևավորել ներդրումային մտածողություն՝ առանց բարդ ֆինանսական տերմինաբանության և անիրատեսական խոստումների։ Փառատոնի մասնակիցները կստանան կարևոր հարցերի պատասխանները, թե ինչ է իրականում ներդրումը, որոնք են սկսնակ ներդրողների ամենատարածված սխալները և ինչ դեր ունի կրթությունը ֆինանսական կայունության և երկարաժամկետ ֆինանսական անկախության ձևավորման մեջ։
Ընկերությունը փառատոնին կունենա նաև տաղավար, որտեղ այցելուները կկարողանան շփվել, հարցեր ուղղել Freedom Broker Armenia-ի թիմին, ստանալ «Ֆինանսիստ» ամսագրի օրինակներ, գանցվել ներդրումային հիմունքներին նվիրված անվճար դասընթացի։

Newmag-ի և Freedom Broker Armenia-ի գործակցությունը սկսվեց 2023 թվականի Ամառային փառատոնին։ Այն դարձավ կայացած և արժեքահեն սոցիալական նախաձեռնության շարունակություն և ընդլայնում։ Newmag-ի ամառային փառատոնից մեկ օր առաջ Freedom Broker Armenia-ն միացավ հրատարակչության սոցիալական գրքատվության նախաձեռնությանը՝ Լոռու մարզի գրադարաններին նվիրելով 1000 գիրք։ Արդյունքում՝ նախաձեռնությունը վերածվեց տարածաշրջանային ընդգրկում ունեցող լայնածավալ սոցիալական ծրագրի։
Freedom Broker Armenia-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը հաճախորդներին ապահովում է մուտք դեպի Հայաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար ֆոնդային շուկաներ։
Ընկերությունը Հայաստանում գործում է որպես ամբողջական բրոքերային և ներդրումային հարթակ՝ առաջարկելով արժեթղթերի առք ու վաճառք, ներդրում ֆոնդերում, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր սեփական թվային հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. խմբի մաս է, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10.54 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ակտիվները՝ 10.3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբն ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և շուրջ 6.1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։
Այս նախագիծը նաև սոցիալական խնդիր է լուծում՝ նվազեցնելով ֆինանսական մոլորեցումների և չհիմնավորված սպասումների տարածումը։
Մեր փորձը ցույց է տալիս՝ ֆինանսական գրագիտությունը միայն սեմինարներով կամ դասընթացներով չի կառուցվում։
Newmag-ը և Freedom Broker Armenia-ն հրատարակում են նաև «Ֆինանսիստ» ամսագիրը, որի հիմնական նպատակն է ֆինանսական շուկաների, ներդրումների և տնտեսության իրական օրակարգը հասանելի և պրոֆեսիոնալ լեզվով ներկայացնել Հայաստանում։ Ընկերության նպատակն է ձևավորել վստահելի տեղեկատվական միջավայր, որտեղ ընթերցողը կարող է ոչ թե ստանալ «խորհուրդ», այլ հասկանալ՝ինչ է բրոքերային հաշիվը, ինչպես են աշխատում շուկաները, ինչ ռիսկեր կան, ինչպես է ձևավորվում արժեքը և ինչու է ֆինանսական կրթությունը երկարաժամկետ սոցիալական կարևոր գործոն։
Գրականությունը և որակյալ վերլուծական բովանդակությունը երկարաժամկետ ազդեցություն ունեցող գործիք են։ Newmag-ի հետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս աշխատել ավելի խոր շերտի վրա՝ ձևավորելով հետաքրքրություն, հարցեր, քննարկում և առողջ սկեպտիցիզմ ֆինանսական թեմաների շուրջ։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Մեր ակնկալվող արդյունքը ոչ թե անմիջապես հաճախորդների աճն է, այլ՝ ֆինանսապես մտածող հասարակության ձևավորումը։ Դա ավելի բարդ ճանապարհ է, բայց միակ կայուն ճանապարհը։
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Newmag Summerfest-ին Freedom Broker Armenia-ն ներկայացրեց Finance Talk և «Ֆինանսիստ» ամսագիրը (լուսանկարներ)
Կարդա նաև
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)
Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (թրեյլեր)
Newmag Winterfest2026 × Cinema Star Armenia / Երբ գիրքն ու կինոն խոսում են նույն լեզվով
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)