Newmag Winterfest2026 × Cinema Star Armenia / Երբ գիրքն ու կինոն խոսում են նույն լեզվով
02/03/2026
Սինեմա Սթար Արմենիան Newmag-ի հետ է ամբողջ տարի, բոլոր փառատոներին։ Որպես ֆիլմերի ցուցադրության առաջատար հարթակ, Սինեմա Սթարն ընտրում է այն մշակութային նախաձեռնությունները, որոնք ունեն հստակ գաղափար, երկարաժամկետ ազդեցություն և խոսում են ժամանակակից լսարանի հետ։
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի մարկետինգի և գովազդի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանի խոսքով, իրենց համար կարևոր է, որ իրադարձությունները ստեղծեն արժեք, խթանեն մշակութային երկխոսությանը։
«Որպես կինոթատրոն՝ մենք հավատում ենք պատմությունների ուժին՝ անկախ ձևաչափից։ Գիրքն ու կինոն նույն առաքելությունն ունեն՝ փոխանցել գաղափարներ, զգացմունքներ ու արժեքներ։ Newmag Winterfest-ը հենց այդ մշակութային հարթակն է ստեղծում, ուստի մեզ համար բնական էր աջակցել մի փառատոնի, որը նպաստում է ընթերցանությանն ու որակյալ բովանդակությանը»։
Այս տարի Սինեմա Սթարում ցուցադրվելու են միջազգային ու տեղական բարձրակարգ պրեմիերաներ։ Ծրագրում կան նաև գրերի հիման վրա նկարահանված ֆիլմեր․ օրինակ՝ «Մոլեգին հողմերի դարավանդը», որ Սինեմա Սթար կինոթատրոնների էկրաններին կլինի փետրվարի 12-ից, «Ոդիսականը»՝ հուլիսի 16-ից և «Դյունա. մաս երրորդ»-ը՝ դեկտեմբերի 17-ից։ Այս էկրանավորումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչպես կարող է ուժեղ պատմությունը տարբեր ձևաչափերով հասնել հանդիսատեսին։
«Գրականության և կինոյի փոխկապակցվածությունն ու գործակցությունը նույն շղթայի երկու կարևոր օղակները միավորող կամուրջ են։ Գրականությունը ձևավորում է խորքային գաղափարներն ու կերպարները, իսկ կինոն դրանք հասցնում է լայն լսարանին՝ նոր լեզվով։ Նման գործակցությունները նպաստում են այդ կամրջի ամրապնդմանը՝ խրախուսելով գրքից դեպի էկրան անցումը, նոր ստեղծագործական երկխոսությունն ու մշակութային հետաքրքրության աճը»։
Newmag հրատարակչությունը և Սինեմա Սթար Արմենիան գրքի ու կինոյի սիրահարներին առաջարկում են ժամանակակից համաշխարհային գրականության ու ֆիլմարտադրության լավագույն ու վերջին նորությունները՝ հնարավարություն տալով ամբողջ աշխարհի հետ միաժամանակ դիտել ու ընթերցել ժամանակակից գրքերն ու ֆիլմերը։ Ըստ Գոհար Նալբանդյանի՝ նպատակներից մեկն է ստեղծել փոխադարձ հետաքրքրություն․ գրքի սիրահարներին ցույց տալ պատմության կինեմատոգրաֆիկ շարունակությունը, իսկ կինոդիտողներին՝ դրա գրական աղբյուրը։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)