Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)
02/04/2026
Փետրվարի 7-ին Dvin Music Hall-ում տեղի կունենա ձմռան գլխավոր գրական իրադարձությունը՝ Newmag-ի և Թովմասյան հիմնադրամի համատեղ փառատոնը՝ Winterfest 2026-ը։ Գրքի և արվեստի ամենամասշտաբային իրադարձությունը կեսօրից մինչև ուշ երեկո կհյուրընկալի բոլորին, ովքեր ուզում են բացահայտել, լսել, զգալ և կարդալ։ Մուտքն ազատ է։
Արդեն 5-րդ տարին Newmag հրատարակչությունն անցկացնում է ձմեռային գրքատոնը։ Ու ամեն տարի ներկայացնում է հայ հեղինակների գործերը, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։
Այս տարի փառատոնը կներկայացնի չորս հայ հեղինակի չորս նոր գիրք։ Արդեն հայտնի և սիրելի հեղինակներ Գոռ Կարապետյանը և Մարիաննա Հակոբյանը կներկայացնեն իրենց նոր աշխատանքները՝ համապատասխանաբար «LinkedIn 101» և «Անունները չփոխե՛լ» գրքերը։
Փառատոնին կներկայացվի նաև տարվա հայտնությունը՝ լավագույն երիտասարդ գրող Դավիթ Գեորգյանը «Իմպեդանս» գրքով, ըստ Newmag-ի և Թովմասյան հիմնադրամի գնահատականի։ Իսկ տարվա գլխավոր սպորտային գիրք-իրադարձությունը Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» հուշագրական գիրքն է։
Newmag Winterfest 2026-ը միայն գրքի փառատոն չէ։ Այս իրադարձությունը միավորում է գրականությունը, արվեստը և երաժշտությունը՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային փորձառություն։
Օրվա ընթացքում կայանալու են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ ու հանդիպումներ հայտնի հեղինակների հետ, «Ծիլ» ստեղծագործական մրցույթը։
Փառատոնի բացումը կանի Միքայել Ոսկանյան տրիոն։ Օրվա ընթացքում հյուրերին սպասվում է նաև շքեղ էթնիկ Afro House շոու՝ Nisha խմբի կատարմամբ, իսկ փառատոնը կեզրափակի Հայություն բենդը։
Freedom Broker Armenia-ն փառատոնի ընթացքում կներկայացնի «Ֆինանսիստ» ամսագիրը՝ ֆինանսական շուկաների և ներդրումների մասին պրոֆեսիոնալ և հասանելի բովանդակությամբ։
Փառատոնի համակազմակերպիչ՝ «Թովմասյան» հիմնադրամ, գլխավոր հովանավորներն են Արդշինբանկը, Ֆրիդոմ Բրոկեր Արմենիան, Սինեմա Սթար Արմենիան, հովանավորներ՝ Կոկա Կոլա, Լուսարև գինիներ, Կարլ Մաքս Ֆուդ Սերվիս։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Կարդացեք նաև
- «Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
- Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
- Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
- Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (թրեյլեր)
Newmag Winterfest 2026-ի օրը փետրվարի 7-ն է, 12:00-21:00, Dvin Music Hall-ում, մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
Գոռ Կարապետյան
5800 ֏
Նկարագրություն
LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։
Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։
Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Դավիթ Գեորգյան
5800 ֏
Նկարագրություն
1956 թվական․ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հատուկ որոշմամբ Հայաստանում ձևավորվում է գերգաղտնի, գետնափոր ռազմական լաբորատորիա։ Երկու տարբեր աշխարհամասերից այստեղ են գործուղվում երկու երիտասարդ հայեր։ Առաջինը՝ Ռուսաստանից։ Գնդապետ Ավակովը ժամանում է որպես լաբորատորիայի հրամանատար։ Երկրորդը՝ ԱՄՆ-ից։ ԿՀՎ-ն ՀԽՍՀ է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Նա պետք է սողոսկի լաբորատորիա, որտեղ ամեն ձայն, ամեն շարժում, ամեն բացված դուռ կարող է անդառնալիության սկիզբ դառնալ։ Գնդապետ Ավակովը կիրագործի՞ իր առաքելությունը, կստեղծի՞ միջուկային զենք։ Իր կյանքը խաղասեղանին դրած գործակալ Ադիխանյանը կկարողանա՞ կորզել գերգաղտնի ինֆորմացիան։ Միստիկայի էլեմենտներով գործակալական այս թրիլերում լաբորատորիայի մետաղե ծանր դռան հետևում են մնում այն բոլոր որոշումները, որոնք մարդկանց ճակատագրերի գին ունեն։
Մարիաննա Հակոբյան
5800 ֏
Նկարագրություն
Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Freedom Broker Armenia-ն դարձել է Newmag Winterfest 2026-ի գլխավոր հովանավոր