Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
01/26/2026
1999-ին տեղի ունեցած դեպքը երկու տասնամյակ անց վերածվում են քրեական գործի, իսկ ճշմարտությունը՝ վտանգավոր բացահայտման։ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ»-ը վեպ է, որտեղ լռությունը դառնում է գլխավոր կասկածյալը։
1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքը տարիներ անց դառնում է քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, երբ հայտնի պատգամավորը, նախարարը և սկսնակ լրագրողուհին առանձնացել են նույն բնակարանում։ Որտեղից են սկիզբ առնում ծանր մանկությունը, հետտրավմատիկ սթրեսը, անպատասխան հարցերը, և ինչու է բռնաբարությունից ծնված աղջիկը մեծանում մշտական կասկածների մեջ։
Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» վեպը լրագրողական հետաքննություն է, որը չի սահմանափակվում փաստերով․ այն քանդում է լռության պատերը, դուրս բերում թաքցված վախերը և ստիպում հերոսներին վերադառնալ նույն տունը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Լյուսին՝ երիտասարդ լրագրողը, մոր մահից հետո գտնում է երկու թղթապանակ, որտեղ հայտնված տեղեկություններն աստիճանաբար վերածվում է վտանգավոր ճշմարտության։
Մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Մայրը մահացել է պատահակա՞ն, թե՞ սպանել են։ Եվ ամենադժվար հարցը՝ արդյոք պե՞տք է իմանալ այն, ինչ ծնողները տարիներ շարունակ խնամքով թաքցրել են։
Վեպն ընթերցվում է մի շնչով։ Այստեղ կան քաղաքական շերտեր, ընտանեկան խզումներ, մեղքի և հիշողության բախում, ու մի պատմություն, որն ընթերցողին չի թողնում հեռանալ գրքի էջերից։
Մարիաննա Հակոբյանը լրագրող է, բանասիրական գիտությունների թեկնածու, Գրողների միության անդամ։ 14 տարի աշխատել է որպես հեռուստամեկնաբան Հանրային հեռուստաընկերությունում, ATV-ում, Armenia TV-ում։ Թղթակցել է «Առավոտ», «Երկիր» օրաթերթերին, եղել է պետական կառույցների մամուլի քարտուղար։ Նրա առաջին վեպը՝ «Կասկադ 6.15»-ը, լույս է տեսել 2021-ին և դարձել բեսթսելլեր։ «Անունները չփոխե՛լը» նոր, ավելի մութ ու ավելի վտանգավոր պատմություն է, որտեղ հեղինակը կրկին ընտրում է ամենաբարդ ճանապարհը՝ ճշմարտության բացահայտումը։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winterfest 2026-ի շրջանակում՝ փետրվարի 7-ին, 13:00, Dvin Music Hall-ում։ Մուտքն ազատ է, գիրքն էլ՝ զեղչով։
Մարիաննա Հակոբյան
5800 ֏
Նկարագրություն
Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։
Կարդա նաև
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)