Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
03/09/2026
«Բարի լույս» ծրագրում տեղի ունեցավ 2000-ամյա պատմություն ունեցող դրավիդյան լեզվով՝ թամիլերենով գրած բացառիկ գիրք՝ «Վաղը՝ մեկ ուրիշ օր» վեպը։ Գրքի մասին պատմել են թարգմանիչն ու խմբագիրը։
Գրքի թարգմանիչ Աննա Աբրահամյանը թարգմանել է անգելերենից, քանի որ թամիլերեն հրատարակություն չի եղել։ Գանեսա Նագառաջանի ուսանողը՝ Էբի Զիֆրենը, այդ վեպն անգլերեն թարգմանել է թամիլերեն ձեռագրից.
«Էբի Զիֆրենը թամիլական գրականության ջատագովներից էր, մեծ սիրով ու հոգով է արել այդ թարգմանությունը։ Դժվարություններ եղել են, քանի որ Նագառաջանը շատ լավ գիտեր անգլերեն, բայց արել է շատ տառադարձումներ է, օրինակ, «manager» բառը գրում է «մենեսեր», «tasty»`համեղ, հյութալի բառն ասում է «թեյշթի»։
Այդ հետաքրքիր տառադարձումներն ու փոփոխությունները պետք էր այնպես ներկայացնել, որ ընթերցողը հասկանա նրբությունները։ Նագառաջանը զարմանալի մանրամասներով է ներկայացնում հասարակաց տները, խաբեբաներին։ Փողոցային բառապաշարը, հայհոյանքները, հորինած անգլերենը շատ հստակ ու պարզ ցույց են տալիս հետնախորշերում ապրող մարդկանց կյանքը»։
Գրքի գլխավոր հերոսը Կանդանն է, նա խաբեբա է, կավատ։ Նրա բոլոր օրերն իրարից չեն տարբերվում, դրանք տխուր ու միօրինակ օրեր են. «Կյանքի ունայնությունը, միօրինակությունը ցույց է տալիս նաև գրքի վերնագիրը՝ «Վաղը՝ մեկ ուրիշ օր». Գրքի հերոսների համար օրերը նշանակություն չունեն, փոփոխություն չկա, առաջընթաց չկա։
Կանդանին ոչինչ չի հետաքրում՝ ոչ գումարը, ոչ հարստությունը, նա ուզում էր լավ կյանք։ Նագառաջանը ցույց է տալիս, որ երբեմն մարդիկ մտնում են փակուղի ու չեն ուզում դուրս գալ, դա իրենց ընտրությունն է լինում»։
Գանեսա Նագառաջանն իր ժամանակի «Սպիտակ ագռավն» էր։ Գրել է երեք վիպակ, ամենահայտնին «Վաղը՝ մեկ ուրի օրն է»։ Գրում է կարճ, բայց շատ կտրուկ ու դիպուկ։ Նա կարևոր դեր ու նշանակություն ունի թամիլական գրականության կայացման գործում։
Գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանն ասում է, որ հեղինակը ցույց է տալիս ուրիշ Հնդկաստան, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք. «Իրական Հնդկաստանն է՝ իրական խնդիրներով ու բազմազանությամբ՝ հետնախորշեր, սոցիալական տարբեր իրավիճակներում ապրող մարդիկ։
Բայց գիրքն ունի նաև խորհուրդ. հեղինակն իր հորսների միջոցով ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ չեն ապրում, հետաձգում են իրենց կյանքը, սպասում են ամռանը, գարնանը, երկուշաբթի օրվան։ Մենք մտահոգվում են ապագայով, բայց երբեմն երջանկությունը փոքրիկ առօրյա երևույթներում է»։
Գրքի խմբագիրն ու թարգմանիչը կարծում են, որ գիրքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե երբեմն որքան հեռու է կյանքը ինստագրամյան գեղեցիկ, գլամուր իրականությունից։ Գիրքը բացառիկ է, քանի որ ժամանակակից հայկական թարգմանական գրականության մեջ իսկապես նորություն է։
Կարդացեք նաև
Գանեսա Նագառաջան
5800 ֏
Նկարագրություն
«Վաղը՝ մեկ ուրիշ օր» գիրքն էքզիստենցիալիստական և սոցիալ-ռեալիստական վիպակ է, որը պատմում է մի մոռացված, կեղտոտ, բարոյական շեղումներով քաղաքում ապրող Կանդանի կյանքի մեկ օրվա մասին։ Նա խարդախ միջնորդ է, կավատ, մարդկանցից մերժված ու ստորին շերտերում ապրող։ Պարբերաբար խորամանկում է, շահագործում ուրիշներին, բայց նույնիսկ այդ ճղճիմ գոյության մեջ պահպանում է մարդկայնության որոշ նշույլներ։ Այս պատմության միջոցով հեղինակը փիլիսոփայական խորությամբ և գրական ճշգրտությամբ ուսումնասիրում է ժամանակի, ցանկության, օտարման և գոյության թեմաները։ Նրա արձակն առանձնանում է էքզիստենցիալ տոնայնությամբ, սոցիալական ռեալիզմով և կերպարների հոգեբանական բարդույթների հստակ արտացոլմամբ։ Նագառաջանը գրական ուշադրությունը սևեռում էր կյանքի լուսանցքում մնացած մարդկանց վրա, նրանց ձայնը բերում էր գրականություն և նրանց միջոցով ուսումնասիրում կյանքի առեղծվածը։
Կարդա նաև
Newmag-ը Ազգային գրադարանում ներկայացրեց նոր գրքերն ու առաջիկա ծրագրերը (լուսանկարներ)
ՆՈՐ ԳԻՐՔ/Newmag-ը ներկայացնում է թամիլական գրականության ականավոր հեղինակ Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գիրքը (թրեյլեր)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Newmag Signature club-ի առաջին գրքի քննարկումը. ակումբականները քննարկել են Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկները» (լուսանկարներ)