«Երազը» ներկայացնում է պատանիների ամենասիրելի ու ամենաթրենդային արկածային գիրքը՝ Անաբել Սթեդմանի «Սկանդարը և միեղջյուրի գողը» (թրեյլեր)
Սավառնենք դեպի միեղջյուրների աշխարհ, ծանոթանանք վայրի զարմանահրած կենդանիների անհավատալի ունակություններին։ «Երազ» մատենաշարը ներկայացնում է դեռահասների ամենասիրելի եռահատոր ֆենթըզիի առաջին մասը. ցնցող սյուժեով, լարված իրադարձություններով ու անկանխատեսելի
Հարի Փոթերի, արկածային գրականության, զարմանալի ու առեղծվածային պատմությունների սիրահարների համար Սկանդարը կդառնա ամենասիրելի գիրքը։ Սկանդար անունով տղայի ու միեղջյուրների մասին գրքերի շարքը դարձել է բեսթսելլեր աշխարհի շատ երկրներում։ «Սկանդարն ու միեղջյուրի գողը» գիրքը թարգմանվել է 46 երկրներում, վաճառվել է 8 միլիոն օրինակ։ Միայն Մեծ Բրիտանիայում գիրքը լույս տեսնելու շաբաթվա ընթացքում գնել է 100. 000 մարդ։
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու եւ միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, եւ նրա հույսերը մարում են... մինչեւ առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում. «Կղզին վտանգված է, եւ Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։
Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բա- խումների եւ միեղջյուրների բանակ հավաքող աներեւույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում է իր նոր ընկերների ու հեծյալների համայնքի հետ, այնքան ավելի դժվար է դառնում սեփական գաղտնիքները պահելը, հատկապես երբ հայտնաբերում է, որ նրանց կյանքը գուցե ավելի մեծ վտանգի տակ է, քան ինքը երբեւէ պատկերացրել է: Նախատեսված է 12+ տարեկանների համար։
Մոռացեք այն ամենը, ինչ գիտեիք միեղջյուրների մասին։ Այս պատմության մեջ ուրիշ միեջյուրներ են։ Սկանդարըդառնում է էպիկական, երկնային մարտերի մասնակից։ Տեսնում է վայրի միեղջյուրների վտանգավոր բախումներու ծանոթանում եղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի հետ։ Զարմանահրաշ պատմություն մոգական կղզիու, կատաղի միեղջյուրների ու հերոս տղայի մասին։
Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Նարե Հարությունյանը, ով արդեն սկսել է 2-րդ մասի թարգմանական աշխատանքը։ «Երազը» արկածային այս գործը կներկայացնի մայիսի 18-ին, 17:00, Երազ այգում։ Այդ օրը տեղի կունենա «Երազի գիրք. նոր հերոսներ» միջոցառումը, որի ընթացքում երեխաներին սպասվում է բազմաթիվ ականկնկալներ ու հետաքրքիր գրքեր։ Մուտքն ազատ է։
Կարդացեք նաև