ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչ նոր գրքեր, անակնկալներ ու նվերներ են սպասվում

Ինչ նոր գրքեր, անակնկալներ ու նվերներ են սպասվում «Երազի գիրք. նոր հերոսներ» մանկական գրքատոնին (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչության Երազ մատենաշարն ու «Երազ փրոջեքթսը» Արմենա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում բոլոր երեխաներին ու նրանց ծնողներին հրավիրել են մասնակցելու մանկական Երազի գիրք միջոցառմանը։ Մայիսի 18-ին, 17.00֊ից մինչև 19:00 «Երազ» այգում ուսումնական տ

Մայիսի 18-ին տեղի կունենա միանգամից չորս նոր գրքի շնորհանդես՝ Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը», Կաիսա Հապպոնենի ու Անն Վասկոյի «Մյուռն ու հապալասը», Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը»  և մայրիկների ու հայրիկների համար Աստղիկ Նադիրյանի «Նանիկ արա, իմ բալիկ» գրքերը։  

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը պատմեց, որ վեց տարի լինելով գրական շուկայում, Newmag հրատարկչությունը որոշեց հրատարակել նաև մանկական գրքեր։ Մատենաշարը նաև կոչվեց «Երազ», քանի որ գործընկերը «Երազ փրոջեքթսն» է։ Գրքերն ընտրվում են ըստ հետաքրքրության՝ հաշվի առնելով համաշխարհային թրենդները. «Հիմա շատ թրենդային են սկանդինավյան մանկական գրքերը, այդ պատճառով էլ ընտրվել ենք նաև այդ գրքերից»։ 

 

«Երազ» մատաենաշարի գրքերն ընտրվում են մանրակրկիտ, աշխատում են հոգեբանները, կրթության մասնագետներ. «Մեր գրքերում կտեսնեք բոլոր այն խնդիրները, վախերը, անհանգստությունները, որ ունենում են երեխաները, օրինակ, ինչպես հաղթահարել ստվերներից վախը։ Մենք քիչ մանկական գրքեր են հրատարակում, քանի որ դրանք անցնում են խոշորացույցի տակով, հոգեբանների, մասնագետների հետ ենք խորհրդակցում»։  

Գլխավոր գիրքը, որ կներկայացվի մայիսի 18-ին, Անաբել Սթեդմանի «Սկանդարը և միեղջյուրի գողն է»։ Այն թարգմանվել է 46 երկրում, համարվում է Հարի Փոթերի մասին գրքերի մրցակիցը. «Սկանդարը 13-ամյա տղա է, որը հայտնվում է կախարդական կղզում՝ փրկելու միեղջյուրներին։ Գրքի երրորդ հատորն է արդեն հրատարակվել, այն նույնպես դարձել է բացարձակ բեսթսելլեր։ Մեր մատենաշարը նույնպես կհրատարակի բոլոր հատորները։ Միեղջյուրը նաև մեր մատենաշարի խորհրդանիշն է, նա մյուս միեղջյուրներից տարբերվում է իր խոհեմությամբ»։ 

Մայիսի 18-ին մանկական գրքի շնորհանդեսը կլինի Երազ այգում, երեկոյան 17.00֊ին։ Մատենաշարի ղեկավարն ասում է, որ հետևում են եղանակի տեսությանը, այդ օրը արևոտ է. «Միջոցառումը կլինի Երազ այգում, որտեղ կլինեն շատ հետաքրքիր անակնկալներ. «Արփի և Միհրան ստուդիայի» սաներն են երգելու, կլինի խաղարկություն, անակնկալներ, նվերներ»։  

Չորս նոր գրքերից մեկը ծնողավարման մասին է։ «Երազ» մատենաշարը կներկայացնի Հայաստանում առաջին քնի հավաստագրված մասնագետ Աստղիկ Նադիրյանի «Նանիկ արա, իմ բալիկ» գիրքը։ Գրքի հեղինակը պատմեց, թե ինչպես որոշեց դառնալ քնի մասնագետ. «Այն ծրագիրը, որ ես եմ անցել, լավագույն մասնագետների դասընթացները։ Նրանք առաջիններից էին, որ ուսումնասիրել են քնի խանգարումները»։

Գիրքը գրվել է՝ հիմնվելով երկու տասնյակից ավելի տարբեր գրքերի վրա, որոնցից ամեն մեկը ծնողավարման մի մոդել ունի. «Ես կապվածության տեսության մոդելն եմ հիմնականում ընտրել։ Բայց ծնողները կարդալով իմ գիրքը, կարող են ընտրել իրենց հարմար մոդելը, քանի որ ես ներկայացնում եմ ինչ տարբերակներ կան դերեխային ավելի հեշտ քնեցնելու համար։ Գիրքը գրել եմ պարզ, գիտահանրամատչելի, որպեսզի բոլոր ծնողներին այն լինի հասկանալի։ Պետք է հասկանալ, որ կինը նոր է ծննդաբերել, երեխա ունի, իր կյանքը փոխվել է, նա հոգնած է, ուզում է հանգստանալ, սուրճ խմել։ Այս գիրքը նրանց համար է»։

Մայրիկներն ավելի զգացմունքային են, իսկ հայրիկները՝ հիմնականում ռացիոնալ։ Հեղինակը փորձել է այնպես անել, որ մայրիկներն ավելի ինքնավստահ լինեն, մեղքի զգացողություն չունենա աշխատանքի անցնելու, երեխայի հետ քիչ ժամանակ անցկացնելու համար. «Գրքում կա հատուկ օրագիր, որտեղ ծնողները կարող են գրքի բովանդակությունն ավելի համառոտ կարդալ, նշումներ անել։ Որ ասում են, երկու բառով ասեք։ Այս ուղեցույցը հենց դա է։ Իմ գլխավոր խորհուրդը, ճանաչել երեխային։ Մայիսի տասնութին պատմելու եմ, ինչպես հասկանալ, որ նորմալ քնելը շատ հարաբերական է։ Ծայրահեղությունների մեջ ընկնել պետք չէ։ Հարևանների երեխաների հետ չհամեմատել, ընտրել սեփական ընտանիքի, երեխայի առանձնահատկությունները»։  

«Ստվերաշխարհը» և «Մյուռն ու հապալասը» գրքերը Երազ մատենաշարը ներկայացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը պատմեց, թե ինչու են ընտրվել այս գրքերը. «Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում երեխաների մոտ քառասուն տոկոսն ունի ֆունկցիոնալ անգրագիտություն։ Եթե վաղ մանկական տարիքում երեխայի հետ չեն աշխատում, հետո առաջանում են խնդիրները։ Զրո տարիքից պետք է աշխատել երեխաների հետ։ Ոչ թե սովորեցնել տառերը, այլ իմանալ, ինչպես խոսել, ինչ հարցեր տալ։ Այս երկու գրքերը երեքից վեց տարեկանների համար են, բայց ծնողներն ավելի շուտ կարող են կարդալ երեխաների համար։

Այս գրքերը պարզապես հեքիաթներ չեն, հաշվի է առնված ամեն ինչ. երեխաների ընկուլունակությունը, տառաչափը, գույները, պատկերները, ամեն ինչ ընտրել են մասնագետները։ Այս գրքերի հետ ներկայացնում ենք հատուկ ուղեցույց ծնողների համար, որ իմանան, ինչպես աշխատել երեխայի հետ։ Ընտրել ենք մի քանի կատեգորիա՝ սոցիալէմոցիոնալ, մաթեմատիկան—գիտական ու լեզվական։  Ամեն կատոգորիայի համար նախատեսել ենք հարցեր, որ ծնողը հասկանա, թե գիրքն ընթերցելուց հետո, ինչպես քննարկի գիրքը, ինչ հարցեր տա։ Օրինակ, «Մյուռն ու հապալասը» գրքերի շարքը հեղինակն այնպես է գրել, որ ավարտը միշտ միանշանակ չէ, որպեսզի ծնողը երեխայի հետ աշխատի, քննարկի, երևակայի»։    

 

Մայիսի 18-ին մանկական ու ծնողավարման նոր գրքերը ներկայացնում են  «Երազ» մատենաշարն ու «Երազ փրոջեքթսը»։ «Երազ Փրոջեքթսի» մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանը պատմեց համագործակցության մասին.

«Չորս տարի առաջ newmag-ի հետ Երազ այգում կազմակերպեցինք ամառային  գրքի փառատոնը, իսկ երեկու տարի առաջ միասին սկսեցինք նաև մանկական Երազ մատենաշարն անել։ «Սոմնիում» ու «Երազ փրոջեքթս» ընկերությունների համար շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը, հատկապես եթե դա վերաբերում է կրթությանը, գիտելիքին ու ընթերցանությանը։ Դա է պատճառը, որ որոշեցինք մանկական գրքեր հրատարկել։ Մեզ համար սզբունքային է, որ մանկական հոգեբանությանն անվնաս, օգտակար գրքեր հրատարակվեն, իսկ newmag-ն այդ հարցում շատ բծախնդիր է։ Երեխաներին այսօր բարդ է կտրել գաջեթներից, խաղերից, բայց մեզ մոտ ստացվում է ամենակարևորը՝  ստեղծել սպասելիքներ։  Մեր ընթերցասեր երեխաները սպասում են նոր գրքերին, դա նշանակում է, որ ճիշտ ուղղության վրա ենք»։   

Իսկ վերջում խաղարկություն, որի ընթացքում բոլոր երեխաներին սպասվում է հյուրասիրություն և նվերներ. անակնկալները պատրաստել են newmag֊ը, Yeraz Projects-ը, «Պարադիգմա» կրթական հիմնադրամն ու «Դարոինկ» ընկերությունը։

Կարդացեք նաև

Տարածել