Մեսրոպ Մովսեսյան. Վազգենը փակեց «Ա1»-ը, Վանոն բացեց «Ա1+»-ը

July 8, 2016

Շատերն էին իսկապես հուզվել, երբ 2002 թվականին ապրիլի 2-ի երեկոյան էկրանին բաբախող սրտի պես երևաց «Ա1+»-ը դեռ եթերում» է պատկերը, և ուղիղ կեսգիշերին այդ բաբախյունը դադարեց՝ փոխարինվելով խշշոցով: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այդ պատկերը նմանեցրել էր նրան, որ հարազատդ աչքիդ առաջ հեռանա ու ոչինչ չկարողանաս անել: Ինձ համար «Ա1+»-ն առավել քան հարազատ է. փակվելուց առաջ երկու տարի շարունակ վարել եմ «Ա1+մամուլ» հաղորդաշարը, ու ինքս էլ էի շատ հուզված: Սակայն 10 տարեկան որդիս ուղղակի խոշոր արցունքներով լաց էր լինում՝ այդ տեսարանին նայելիս, ու մայրս ի վերջո բղավեց, թե ախր դո՜ւ ինչու ես լալիս: «Հիմա մենք կաղքատանանք»,- պատասխանեց որդիս: Հասկանալի է, որ այլ բան նկատի ուներ, բայց իմ համոզմամբ՝ «Ա1+»-ի եթերազրկմամբ հեռուստադաշտը տևական ժամանակով իրոք աղքատացավ: Սակայն 2016 թվականի հունվարի 3-ին իր 25-ամյակը բոլորած, Հայաստանի առաջին մասնավոր ու անկախ հեռուստաընկերության՝ «Ա1+»-ի հիմնադիր ու տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ զրույցը սկսեցինք ոչ այդ տխուր հիշողություններով:
[ Սեփական դաշտում ]




-Այդ պահին դեռ ոչ ոք չգիտեր՝ ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ահաբեկիչների այդ խումբը դրսում ունի՞ աջակիցներ: Եվ հնարավոր չէ բացառել, որ նրանց ուղիղ եթեր տալը նաև տեսական հնարավորություն էր ինչ որ ուղերձ փոխանցել այդ աջակիցներին:
- Մենք պատրաստ էինք այդ դեպքում նույն վայրկյանին անջատել եթերը՝ եթե հանկարծ նման բան լիներ: Մանավանդ որ նրան հարցազրույցից առաջ զգուշացրել էինք, որ որևէ կոչ չանի:
- Բայց արեց: Կոչ արեց գալ խորհրդարանի մոտ:
- Դրա համար էլ կիսատ մնաց այդ հարցազրույցը: Եվ Նաիրի Հունանյանին ասացինք, որ իրեն սխալ պահեց՝ մենք պայմանավորվել էինք, որ որևէ նման բան չպիտի լինի: Խնդիրն այլ էր. ես համարում էի, որ նրանք ինչ որ սահմանագիծ անցել են, և իրենց համար արդեն մեկ է՝ ո՞ւթ հոգի կզոհվեն, թե՞ 20 ու ավելի: Կարևորն այն էր, որ «գոլորշին» մի քիչ միջից դուրս գար, նրան մի քիչ չեզոքացնեինք, և իրավապահ մարմինները կարողանային գործողություններ ծավալել:
[1] գործն է, ոչ էլ իմ: Անգամ Հայաստանում շատերն են գրանցված օֆշորում:
Մեկ այլ փաստաթղթում էլ մի ստորագրություն էր բացակայում, քանի որ հավաքած էր ձևաթղթի վրա, ու համացանցով էին ուղարկել: Մարդը չէր ստորագրել, բայց հետո նամակով հաստատեց՝ ուղարկեց իր ստորագրությունը: Բայց իհարկե՝ ՀՌԱՀ-ը պատրվակ էր ման գալիս ու գտավ: Այո, իմ մեղքն էլ կա, որ մի քիչ փնթի էի արել այդ ամենը: Ավելի լուրջ կարելի էր պատրաստվել: Բայց ասեմ փնթիության պատճառն էլ. ես գիտեի, որ մեկ է՝ չեն տալու հեռարձակման արտոնագիր:
- Եվ եթե ամփոփենք այդ շրջանը՝ ի՞նչն այնպես չէիք անի, ինչպես արել եք:
- Սկսենք նրանից, որ ընդհանրապես չէի մասնակցի մրցույթի, և կմնայի միայն որպես արտադրող՝ ոչ թե հեռարձակող: Ով ուզում էր՝ թող հեռարձակեր: Այսօրվա հեռարձակողներին տեսնելով, այն համոզմունքին եմ, որ ի վերջո գալու են արտադրողների մոտ:
- Այսօր «Ա1+»-ը փաստորեն գործում է հենց որպես հեռուստարտադրանք տվող ընկերություն՝ «Արմնյուզին» տրամադրելով «Այբ Ֆե+» լրատվական թողարկումը:
- Սա մեր ներուժի, հնարավորությունների շատ փոքր մասն է: Բայց դա հաճույքով ենք անում, քանի որ մեր մասնագիտական աշխատանքն է, ու սիրում ենք աշխատել: Չեմ ասի, թե երջանիկ ենք, որ ունենք այդ փոքր մասը: Համարում եմ, որ շատ քիչ է, բայց այնուամենայնիվ՝ սա մեր մասնագիտական աշխատանք է: Եվ այն մեզ բավարարում է:
- Իսկ համարո՞ւմ եք արդյոք, որ այս պայմաններում, երբ համացանցը Հայաստանում արդեն բավական զարգացել է՝ բազմաթիվ են կայքերը, սոցիալական ցանցերը, «Ա1+»-ի նախկին նշանակությունը՝ որպես ազատ հարթակի, արդեն վերափոխվել է, նվազել:
- Ի՞նչն ենք համարում ազատություն: Դա հայհոյանքը չի: Իսկ հիմա ստացվել է այնպես, թե ով ավելի շատ է հայհոյում՝ նա համարվում է ավելի ազատ: Ինքս այդպես չեմ համարում՝ չեմ ընդունում հայհոյանքը ոչ եթերում, ոչ թերթում:Ես համարում եմ, որ «Ա1+»-ն ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատում է, ոչինչ չի փոխվել նրա մեխանիզմում:
Փոխվել է այլ բան՝ շատացել են «իմիտատորները», որոնք ցույց են տալիս, թե իրենք «անկախ ու ազատ» մամուլ են: Եվ այդ ֆոնին գուցե «Ա1+»-ը մի քիչ զիջել է դիրքը: Բայց իմիտացիան ժամանակավոր երևույթ է. այն տևում է ընտրությունից ընտրություն, որից հետո ամեն ինչ բացահայտվում է: Երևի նկատել եք, որ ամեն ընտրությունից հետո ասում են, թե «Ա1+»-ը լավ աշխատեց: Բայց մենք մինչև ընտրությունն էլ էինք աշխատում:
Եվ շատ կարևոր է՝ «Ա1+»-ը երբեք չի ցանկացել լինել առաջինն ու միակը: Մենք կողմ ենք մրցակցությանը, բայց իրականին՝ ոչ թե գումարով աճեցրած վարկանիշներին:

Անգամ 100 հոգին ինձ համար էլի վկայում է պահանջարկի մասին: Չեմ համարում, թե մեզ անպայման պետք է դիտի 1,5 մլն հոգի: 1 միլիոն մարդիկ երևի սերիալներ են դիտում: Թող նայեն: Բայց ի վերջո՝ էլի տեղեկություն են փնտրելու: Եվ գտնելու են «Ա1+»-ը: Ես դրան սպասում եմ, ու չեմ շտապում:
Լուսանկարները` Վահե Մինասյանի


newmag #67 հունվար/փետրվար


_____

[1] Գրիգոր Ամալյան – 2001-2013թթ. եղել է ՀՌԱՀ նախագահ