Ինչպե՞ս ծանոթանալ աղջկա հետ և «կպցնել». 21-րդ դարի նոր ուղեցույց

February 6, 2017

Մասնագետները հավաստիացնում են, որ սկզբից անհրաժեշտ է սիրաշահել, որպեսզի առաջին լավ տպավորությունը թողնեք, իսկ հետո ամեն ինչ հալած յուղի պես կընթանա:
Մասնագետների խորհուրդները այսպիսին են:
Սիրաշահելը համարվում է առաջին քայլը աղջկա հետ ծանոթության ժամանակ, որպեսզի ցույց տաք Ձեր մտադրությունները և բնավորությունը ընտրյալին: Դրա համար Ձեր սպասելիքները պահեք ողջամիտ մակարդակի վրա:
Մոտեցեք աղջկան միայն զրուցելու նպատակով, որը միանգամից կմեծացնի Ձեր շանսերը: Խոսեք  վստահ և անկաշկանդ, ասես խոսում եք ծանոթի կամ լավագույն ընկերոջ հետ:Փորձեք չանհանգստանալ և չմտածել այն մասին, որ արդյո՞ք կստացվի ինչ-որ բան այդ աղջկա հետ, թե ոչ:
Հանգիստ մոտեցեք նրան և առաջին հերթին ներկայացեք, եթե իհարկե դեռ ծանոթ չեք: Հարցրեք, թե ինչպես են նրա գործերը և ինչով նա կցանկանար զբաղվել:
Փորձեք շատ հարցեր տալ, քան պատմել Ձեր մասին: Իմացիր, ինչո՞վ է նա զբաղվում, ի՞նչ է սիրում, կամ հակառակը ի՞նչ չի սիրում: Միաժամանակ գովիր, թե ինչպես է նա հանգնվել, ուշադրություն դարձրու դիմահարդարմանը, ակսեսուարներին: Հաճոյախոսություններ արեք, սակայն անհրաժեշտ է նաև սահման պահպանել, որպեսզի չստեծղվի կեղծ հիացմունք:






Եթե նա հարցեր տա, փորձեք ճիշտ պատասխանել, բայց ոչ շատ քննադատորեն, որպեսզի բացասական վերաբերմունք չառաջանա:
Փորձեք հետաքրքիր խոսակցություն վարել Ձեր ընտրյալի հետ:
Պահեք տեսողական շփումը և անպայման ժպտացեք զրույցի ժամանակ:
Ուշադրություն դարձրեք ազդանշանների վրա, որը հենց աղջիկն է տալիս Ձեզ: Եթե նա սկսում է  ժպտալ և պահպանում կամ փոքրացնում է տարածությունը ձեր միջև, հեշտությամբ դիպչիր նրա ձեռքերին կամ ուսին:
Եթե ցանկանում ես շարունակել նրա հետ շփվել, խնդրիր հեռախոսահամարը և պայմանավորվիր նորից հանդիպել, բայց միայն այն դեպքում, երբ տեսնես նրա հավանությունը  և ցանկությունը քեզ նորից տեսնելուն: Ամեն դեպքում, պետք է խոսակցությանը տալ հիանալի ավարտ: