Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

March 18, 2016

ԿԻՆՈ



































ՍԻՆԵՄԱ  ՍԹԱՐ
«Փախիր կամ ամուսնացիր»
Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ»: Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենա է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը: Նա փախչում է սեփական հարսանիքից…ՇԱԲԱԹ
«Լոնդոնի անկումը»Ֆիլմի իրադարձությունները սկսվում են Լոնդոնում, որտեղ խորհրդավոր հանգամանքներում մահանում է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նրա հուղարկավորությանը իհարկե ներկա են աշխարհի բոլոր ղեկավարները: Սակայն այն, ինչը սկզբում թվում էր խաղաղ իրադարձություն, վերածվում է գերտերությունների առաջնորդների վրա վտանգավոր հարձակման, ինչն էլ վտանգում աշխարհի ապագան: Միայն երեք մարդ դեռ հույս ունեն կանխել աղետը:ԿԻՐԱԿԻ
ԿԻՆՈ ՊԱՐԿ
 
«Դիվերգենտ: Գլուխ 3. Պատից այն կողմ»
Թրիսը և Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու իրենց հարազատներին և հայտնվում են պատից այն կողմ:  Գոյատևելու համար Թրիսը ստիպված է կատարել շատ դժվար ընտրություն քաջության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև:ՇԱԲԱԹ
«Կենդանապոլիս»Կենդանիներով բնակեցված ժամանակակից քաղաքի նոր ոստիկանը՝ կենսուրախ նապաստակ Ջուդին, աշխատանքի առաջին օրերից գիտակցում է, թե որքան դժվար է փոքր ու փափուկ լինելը խոշոր եւ ուժեղ ոստիկանների մեջ:ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
 «Զգուշացե՛ք, կանայք են»
Թե ինչի են ընդունակ դավաճանված կանայք, հայ հանդիսատեսը կիմանա շուտով` դիտելով հայկական նոր ժամանցային կատակերգությունը: Ֆիլմը մի երիտասարդ կնամոլի մասին է, որը միաժամանակ սիրաբանում է տարբեր կանանց հետ: Հերոսի հեքիաթային կյանքն ավարտվում է, երբ պատահաբար նրանցից երեքը հայտնվում են նույն ժամին նույն տեղում…ՇԱԲԱԹ
 
«Արամմա»
Ֆիլմը պատմում է մի երիտասարդի՝ Արամի մասին: Նա տուրիստական ընկերությունից պահանջում է անմոռանալի փաթեթ, որտեղից էլ նրան ուղարկում են Հայաստանի խուլ անտառներ՝ վայրի ցեղերի մոտ:ԿԻՐԱԿԻ

 ԹԱՏՐՈՆ

























Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
«Սիրային խառնաշփոթ»
Խելագար հալյուցինացիա, 2 մասից:ՇԱԲԱԹ
Երևանի Կամերային Թատրոն
«Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ»
Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։ՇԱԲԱԹ
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
«Փարիզյան դատավճիռ»
Նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին:ԿԻՐԱԿԻ
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն (Թատերական ինստիտուտ)
«Դեպի Տուն»
 Ներկայացումը կմասնակցի Սոչիի միջազգային թատերական փառատոնին:ԿԻՐԱԿԻ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ















Ani Plaza hotel
Easter Fest
Հայ վարպետների ձեռքի աշխատանքներ , ընկերությունների արտադրանքների ցուցադրություն-վաճառք, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ ու վիճակահանությամբ:ՇԱԲԱԹ
El Sky bar
Fashion show
ArmMod Fashion նախագծի առաջին ցուցադրությանը իրենց աշխատանքներն են ներկայացնելու Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի ուսանողները և շրջանավարտները:ԿԻՐԱԿԻ