Ալոեի հրաշագործ հատկությունները. ինչպե՞ս խնամել մաշկն ու վերականգնել առողջությունը

August 22, 2016

Ալոեն ավելի քան 500 տեսակ ունի և միշտ էլ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Այն հզոր դեղաբույս էր համարվում դեռ Հին Եգիպտոսում: Հայտնի էր, որ այն արտադրում է գել ու լատեքս, որոնք ապաքինող ազդեցություն ունեն: Այսօր էլ աշխարհահռչակ կոսմետոլոգիական ու դեղարտադրող շատ ընկերություններ օգտվում են հրաշագործ այս բույսից՝ կիրառելով այն տարբեր նյութերի արտադրության մեջ: Ալոեն կարելի է օգտագործել նաեւ տնային պայմաններում:
Ալոեն օգտակար է այրվածքների դեպքում: Ամերիկացի մասնագետների խոսքով, երկրորդ աստիճանի այրվածքները կարելի է վերացնել բավական կարճ ժամանակում՝ 16 օրում, հենց ալոեի քսուքի միջոցով:
Մեկ ճաշի գդալ ալոեի հյութին ավելացրեք մեկ թեյի գդալ թթվասեր ու մեկ ձվի դեղնուց, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված դառնա, քսեք դեմքին և 20 րոպեից դուք էլ կունենաք Կլեոպատրայի մաշկի նման հիանալի մաշկ:

Եվ վերջապես, ալոեն նաև նիհարեցնող ազդեցություն ունի: Այն ճանաչվել է առողջարար ընպելիք, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում և B12: Այն կարգավորում է ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն է օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը: