Անօթևանների Երևանը. Ինչպե՞ս են անցկացրել ամենացուրտ գիշերը քաղաքի մոռացվածները

January 28, 2016

Նրանց գտնելը հեշտ չէր: Չկային ոչ կանգառներում, ոչ եկեղեցու բակերում, և ոչ էլ, նույնիսկ, գետնանցումներում: Sanitek-ի ասպարեզ գալուց հետո էլ, անօթևանների տաքանալու հույսը կորավ: Էլ չկան երկաթե տակառները, որոնց մեջ հնարավոր կլիներ ինչ-որ բան վառել: Քաղաքում հանդիպեցի երեքին: Նրանք գիշերը լուսացնում էին Կարապի լճի մոտակայքում: