Ուսանողները՝ «Նախագծերի կառավարում» գրքի ու դասախոս֊հեղինակի մասին (տեսանյութ)

May 8, 2024

Նախագծերի կառավարումը` զրոյից ու սեփական փորձառությամբ։ Այն, ինչ տարիներ շարունակ Աստղիկ Սահակյանը կիրառել է, սովորել ու սովորեցրել, ամփոփել է մեկ գրքում։ Մինչև գիրքը գրելը հասցրել է հազարավոր ուսանողների փոխանցել իր գիտելիքները։

Դասընթացի վերջին օրն է։ Ավարտից հետո հանձնելու են քննություն։ Ուսանողներն այս դասընթացը կոչում են Աստղիկի ֆիրմային դասընթաց։  

Մուշեղ Դևոյան, դասընթացի մասնակից. «Դասընթացը նոր չէ, բավականին երկար ժամանակ է՝ անցակցվում է, կարելի է համարել իր ֆիրմայինը։ Ծանոթների միջոցով էի լսել իր մասին, որ Հայաստանում լավագույններից է։ Հետո իր էջին հետևելով հասկացա, որ այդպես է։ Նախ, պատկերացումները պրոեկտ մենեջմենթի մասին ոլորտը ու մասնագիտությունն այլ ձև ես պատկերացնում, ու բուն քննությունը պատկերացնում ես, ինչ է պետք ու ինչպես մասնակցել»։ 

Սաթեն Միքայելյան, դասընթացի մասնակից. «Ոգևորված ու մոտիվացված որոշեցի դասընթացին մասնակցեմ։ Ինչու են կարևոր Աստղիկի դասընթացները, որքան էլ ժամանակակից դասերի համար գործիքները շատ են, Հայաստանում կիրառելու համար պետք է տեղայնացվեն, քանի որ բիզնես միկրոկլիման, միջավայրը տարբեր են, իսկ Աստղիկն այստեղ տեղում է աշխատում, օնլայն գուցե նայելով կարող ես Արևմուտքում աշխատես, տեղաայնացնել չլինի։ Իսկ Աստղիկը ոչ միայն գիտելիքը, այլ նաև փորձն է փոխանցում»։  

PNP սերտիֆիկատը պրոյեկտ մենեջերների համար կարևոր է որակավորման բարձրացման ու միջազգային շուկայում աշխատանք գտնելու առումով։ Ուսանողների մեծ մասը դասընթացին մասնակցում է Աստղիկ Սահակյանի ֆունդամենտալ դասընթացից հետո։

Լիլիթ Պետրոսյան, դասընթացի մասնակից. «Աստղիկի նյութի մատուցումն ինձ համար հոգեհարազատ ու մատչելի է։ Աստղիկը թե դասընթացին, թե հետո ֆուլ սփորթ է անում, ինչը մեծ առավելություն է։ Ընթացքում շատ հարցեր են առաջանում, ոչ բոլոր քոչերին կարող ես դիմել, իսկ Աստղիկն այդ հարցում կատարյալ է։ Աստղիկի դասընթաց վարելու ու նյութը տեղ հասցնելու ձևը դուրս եկավ։ Աստղիկի պես փորձ ու պրոֆեսիոնալ էս պահին շուկայում չկա»։

Անուշ Հովասափյան, դասընթացի մասնակից. «Շատ մեծ գիտելիքի բագաժ եմ ստացել, դրա համար որոշել եմ շարունակեմ։ Երբ դու չես կիսում քո գիտելիքը, հաջողություն չես ստանում, երբ ստանում ես, քո գործի լավագույն հատուցումն է։ Համապարփակ, խորքային գիտելիքներ են։ Կարող ես շատ գրքեր կարդալ, բայց երբ մատչելի ու խորքային ես ստանում, նոր հորիզոններ ես ստանում մասնագիտական հմտությունների։ Աստղիկը բացում ու բացահայտում է դա»։  

Արդիական մասնագիտության բոլոր գաղտնիքներն ու հմտությունները, պրոֆեսիոնալ մենեջեր դառնալու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու նրբություններն Աստղիկ Սահակյանը նկարագրել է նաև իր առաջին գրքում։ Ուսանողներն ասում են, որ առաջին ընթերցողներն իրենք են լինելու։ 

Անուշ Հովասափյան, դասընթացի մասնակից. «Երկար ժամանակ մենեջեր եմ աշխատել, երբեք չեմ մտածել, որ մոդայիկ է։ Արել ենք, բայց չենք գիտակցել, որ դա հենց դա է։ Աստղիկի մոտեցումները նախ և առաջ մարդկային են, ուղղակի ընդունում ես, ընկալում ես, դյուրամարս, հեշտ ընկալելի է դառնում։  

Աննա Ղալայան, դասընթացի մասնակից. «Ես բիզնես վերլուծաբան եմ, աշխատանքում շատ եմ առնչվում։ Նախագծերի կառավարումն ինձ հնարավարություն կտա արդյունավետ դարձնել իմ աշխատանքը։ Աստղիկի մասին շատ եմ լսել տարբեր աղբյուրներից, դրական արդյունքներ եմ լսել, որ ստացել են ուսանողները։ Այդ պատճառով որոշել եմ հենց իր դասերին մասնակցել։ Դասըթնացը բարձր որակով է կազմակերպվել, իր երկարամյա փորձի բոլոր հմտություններն ու գիտելիքները մեզ է տվել, կիսվում է իր ունեցած փորձով, քանի որ մեծ պրոյեկտներ վարելու մեծ փորձ ունի, որը հաջողված է»։  

Նախագծերի կառավարման ոլորտի համապարփակ գիտելիքները, ավելի քան տասը տարվա մասնագիտական փորձը, հայկական խոշոր ընկերություններում կիրառած գործիքներն Աստղիկ Սահակյանը մեկտեղել է «Նախագծերի կառավարում. գաղափարից, մինչև արժեքի ստեղծում»  գրքում։ 

Կարդացեք նաև