ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մատենաշարը ներկայացնում է  Աստղիկ Նադիրյան.

«Երազ» մատենաշարը ներկայացնում է  Աստղիկ Նադիրյան. «Նանի՛կ արա, իմ բալի՛կ. Ինչպես քնեցնել երեխային» (թրեյլեր)

newmag-y-n

Ինչպե՞ս կերակրել, ինչպե՞ս խնամել, հագցնել ու ամենակարևորը ինչպես անել, որ երեխան քնի։  Ծնողների ու մասնագետների ամենաբարդ ու կարևոր հարցը. Ինչո՞ւ որոշ երեխաներ նորմալ չեն քնում։ Հայաստանում հավաստագրված քնի առաջին խորհրդատու Աստղիկ Նադիրյանը ծնողներին հու

Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։

Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է ձեր երեխան։ 

Աստղիկ Նադիրյանը քնի մասնագետի հավաստագիրը ստացել է 2018 թ-ին ամերիկյան նշանավոր Family Sleep Institute-ից։ Հեղինակն այնտեղ սովորել և աշխատել է Մարկ Վայսբլուտի հետ, որը Healthy Sleep, Healthy Sleep Habits բեսթսելլերի հեղինակն է։  Աստղիկը նաև քնի մասին առաջին հայալեզու բլոգի և «Բարի գիշեր, փոքրի՛կ» գրքի հեղինակն է, Family Lab հարթակի համահեղինակը։ 

«Նանի՛կ արա, իմ բալի՛կ» գրքում նա ներկայացնում է՝ որն է «նորմալը», ի՞նչը կարելի է փոխել, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման առանձնահատկությունները։  «Երազ» մատենաշարն ու Հայաստանում հավաստագրված քնի առաջին խորհրդատուն ներկայացնում են՝ գիրք, որ պետք է օգնի ավելի հեշտ, ավելի հանգիստ ու առանց ստրեսի օգնել երեխային քնել։  

«Նանի՛կ արա, իմ բալի՛կ. ինչպես քնեցնել երեխային» գիրքն ունի նաև հատուկ ուղեցուց  բազմաթիվ օգտակար խորհուրդներով ու նշումների համար։ Շնորհանդեսը մայիսի 18-ին է. 17:00, Երազ այգում։ Այդ օրը տեղի կունենա «Երազի գիրք. նոր հերոսներ» միջոցառումը, որի ընթացքում երեխաներին սպասվում է բազմաթիվ ականկնկալներ ու հետաքրքիր գրքեր։ Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Տարածել