BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ

10 փաստ «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ Սահակյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Նախագծերի կառավարման մասնագիտական առաջին հայերեն բովանդակության հեղինակը Աստղիկ Սահակյանն է։ «Նախագծերի կառավարում» հեղինակ Աստղիկ Սահակյանը պետական համակարգում ղեկավարել է մասշտաբային գնման գործընթացներ, աշխատել է Ասիական զարգացման բանկի գրասենյակում, տ

1. 15 տարի նախագծերի կառավարման ոլորտում. Աստղիկ Սահակյանը նախագծերի կառավարման ոլորտում է գրեթե 15 տարի։  

2. PMP հավաստագիր. 2014 թվականին ստացել է PMP հավաստագիր ու այդ ժամանակ էլ սկսել է PMP դասընթացներ իրականացնել։

3. Անցել է Հարվարդի առաջնորդության ծրագիր. ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի կառավարման ֆակուլտետը։

4. Project Management Institute-ից հավաստարմագրված է նաև որպես Agile Certified Practitioner։ Project Management Institute Հայաստանի խորհրդի անդամ է։  

5. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս. հինգ տարի դասավանդել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, այնուհետև շարունակել է անհատական դասավանդել՝ 3000–ից ավելի ուսանող է ունեցել։  

6. Ամենապահանջված PMP մասնագետը. Հայաստանի հավաստարմագրված PMP-ների ճնշող մեծամասնությունը Աստղիկ Սահակյանի ուսանողներն են։  

7. Թրեյնինգներ պետական ու մասնավոր ընկերությունների համար. Թրեյնինգներ է արել FAST Foundation, Globbing, Evocabank, Ameriabank, Inecobank, ID Bank, Idram, SoftConstruct, The Crowdfunding Formula, ClinChoice Armenia, Japan, USA, India ընկերությունների, Կենտրոնական բանկի, Զինվորի Տան, Պետական Եկամուտների Կոմիտեի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և այլ կազմակերպությունների համար։  

8. Ղեկավարել է Հյուսիս-հարավ ծրագրի գնումների բաժինը. Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրում ղեկավարել է գնումների բաժինը և կորդինացրել 250 միլիոն բյուջեով գնումներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էլ ղեկավարել է Հայաստան-Վրաստան կամրջի շինարարության պրոյեկտը։  

9. Միջազգային նախագծերի խորհրդատվություն ու համակարգում. Վերակառուցման և զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից կորդինացնում է Հայաստան–Իրան անցակետի վերակառուցման պրոյեկտը, 4 տարի էլ նախագծերի կառավարման խորհրդատվություն է իրականացրել Ասիական Զարգացման Բանկի համար։    

10. Ներդրել է կառավարման ճկուն մոտեցում. IT կազմակերպությունում ղեկավարել է պրոյեկտների կառավարման բաժինը, ներդրել է կառավարման ճկուն մոտեցում` Scrum framework-ը։ 

Կարդացեք նաև

 

Տարածել