Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը Winter Fest-ին կներկայացնի Աստղիկ Սահակյա

Newmag-ը Winter Fest-ին կներկայացնի Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում. գաղափարից մինչև արժեքի ստեղծում» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

«Նախագծերի կառավարում» գիրքը սկսնակներին կօգնի նախագծերի կառավարման հիմնարար գիտելիք ստանալ, փորձառուների համար կբացահայտի նախագծերի կառավարման նոր նրբություններ, իսկ բարձր օղակի ղեկավարներին, ձեռնարկատերերին կօգնի ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավ

Նախագծերի կառավարումը` զրոյից ու սեփական փորձառությամբ։ Այն, ինչ տարիներ շարունակ հեղինակը կիրառել է, սովորել ու սովորեցրել, ամփոփել է մեկ գրքում։ Արդիական մասնագիտության բոլոր գաղտնիքներն ու հմտությունները, պրոֆեսիոնալ մենեջեր դառնալու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու նրբությունները Աստղիկ Սահակյանը նկարագրել է իր առաջին գրքում` «Նախագծերի կառավարում. գաղափարից մինչև արժեքի ստեղծում» գիրքը:

Աստղիկ Սահակյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Պետական համակարգում ղեկավարել է մասշտաբային գնման գործընթացներ, ինչպես նաև աշխատել է Ասիական զարգացման բանկի գրասենյակում, այնուհետև, տեխնոլոգիական կազմակերպությունում ղեկավարել է լայնածավալ IT պրոյեկտ։ Ղեկավարել է Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի կամրջի կառուցման պրոյեկտը։ 2014 թվականից դասավանդում է նախագծերի կառավարում, որից 5 տարին ՝ ՀԱՀ–ում, այնուհետև առանձին, ունեցել է հազարավոր ուսանողներ, թրեյնինգներ է իրականացրել բազմաթիվ հայտնի կազմակերպություններում։ Հայաստանում PMP հավաստագիր ունեցողների ճնշող մեծամասնությունն անցել են Աստղիկի դասընթացները։ Աստղիկը նաև հանդիսանում է Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ։ Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կորդինացնում է Հայաստան–Իրան անցակետի վերակառուցման պրոյեկտը։

Այսօր նախագծերի կառավարումը կարևորագույն և պահանջված մասնագիտություն է։ Բազմաթիվ ռեսուրսներ և գրքեր կան՝ օտար լեզուներով, սակայն հայերեն ուղեցույց մինչ այս չի եղել։ Սա կօգնի նոր մակարդակի բարձրացնել նախագծերի կառավարման գիտելիքն ու մասնագիտությունը։  

Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու Ձմեռային փառատոնին՝ փետրվարի 10-ին, 17:00, Dvin Music Hall-ում։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Evoca:


NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ


 

Տարածել