Հայ գործարարների ասոցիացիան միացել է Newmag-ի գրականության և ժամանակակից արվեստների փառատոնին

February 5, 2024

Հայ գործարարների ասոցիացիան կարևորելով կրթության դերը գործարարության ոլորտում՝ միացել է Newmag Winter Fest 2024-ին։ Համոզված են, որ միայն ընթերցող ու իր վրա աշխատող գործարարն ունի հեռանկար, ով պատրաստ է կատարելագործել իր հմտություններն ու լինել դաշտում արդիական։

«Հայ գործարարների ասոցիացիան»  հիմնադրվել է 2019 թվականին, նպատակ ունենալով ստեղծել արդյունավետ աշխատանքային միջավայր հայ և միջազգային գործարար համայնքների միջև։ Ու հենց տարբերանշանում էլ ամփոփված են այն կարևոր նպատակները, որոնք իր առջև դրել է կառույցը։ Եռագույնով առանձնացված երեք տարրերից յուրաքանչյուրը խորհրդանշում է՝ փոխշահավետ համագործակցության հարթակի ձևավորում, հայ գործարարի կերպարի դիրքավորում համաշխարհային հարթակում և հայ ձեռներեցների նոր սերնդի վերծանում:  

Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել Հայաստանի և աշխարհի միջև, ու մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ: 

  

Ստեղծելով Armenian Business Platform թվային բիզնես հարթակը, Ասոցիացիան նպատակ ունի մեկ հարթակում հավաքագրելու աշխարհով սփռված հայազգի գործարարների և ազդեցիք մասնագետների։ Ըստ ասոցիացիայի գործադիր տնօրեն  Գոհար Ղումաշյանի, փորձելու են խթանել հայկական արտադրանքի արտահանմանը, հեշտացնելու են մուտքը նոր շուկաներ, ինչպես նաև ներգրավեն միջազգային ներդրումներ.  

«Վերջին տարիների նվիրված աշխատանքի շնորհիվ Հայ գործարարների ասոցիացիան ստեղծել է գործընկերների լայն ցանց, որը ներառում է տասնյակ բիզնես ասոցիացիաներ, առևտրի պալատներ, կառավարական կառույցներ և ազդեցիկ ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից։ Դա հնարավորություն է տալիս հայ գործարարին հեշտությամբ մուտք գործել նոր շուկաներ, հաշված օրերում գտնելով համապատասխան գործընկերոջը»:

Գոհար Ղումաշյանը համոզված է՝  «Հայ գործարարների ասոցիացիան» կարևորում է կրթության շարունակականությունը. հատկապես բիզնես գրքերը կարող են ձեռնարակատերերին ոգեշնչել, դրդել հաղթահարել խոչընդոտները և հասնել նպատակներին։  

«Ընթերցանությունը անձնական և մասնագիտական աճի կարևոր մասն է: Ձեռնարկատերերի համար բիզնես գրքեր կարդալը հաջող բիզնես վարելու համար գիտելիքներ, հմտություններ և պատկերացումներ ձեռք բերելու հիանալի միջոց է: Առկա են անհամար բիզնես գրքեր, որոնք ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ առաջնորդությունից մինչև մարքեթինգ, վաճառք և ֆինանսներ։ Դուք կարող եք գիտելիքներ ձեռք բերել այն մասին, թե ինչպես սկսել բիզնեսը, մեծացնել և պահպանել այն երկարաժամկետ:»:  

Ասոցիացիան նաև ունի հայկական և միջազգային տնտեսության և բիզնեսի վերաբերյալ իր մեդիա հարթակ՝ Armenian Business Portal-ը։ Դրա Telegram-յան և YouTube-յան ալիքներում կարող եք գտնել արդի տնտեսական նորություններ, վերլուծականներ, ինչպես նաև հարցազրույցներ աշխարհի հաջողակ հայազգի գործարարների հետ և տեղեկատվական տնտեսագիտական փոդքասթեր:


NEWMAG WINTER FEST-Ի ԾՐԱԳԻՐԸ