7 ֆեշն սխրանք, որ պետք է գործի տղամարդը

September 3, 2015

Տղամարդու համար նորաձև լինելն այնքան էլ հեշտ չէ, սեփական ոճը գտնելը՝ էլ ավելի դժվար: Ահա 10 ֆեշն սխրագործություն՝ խիզախ դենդիների համար, որոնք պետք է իրագործել հենց այսօր:
Ժամանակ գտնել և կոստյում պատվիրել դերձակին
Անշուշտ, խանութներում վաճառվում են բազմաթիվ արժանավայել կոստյումներ: Դրանցից մի քանիսը նույնիսկ շատ լավ կհամապատասխանեն Ձեր կառուցվածքին, բայց, մեկ է, պատվերով կարված կոստյումն ուրիշ է: Եվ կապ չունի՝ պատվերն իրականացվում է «Luca Rubinacci»-ի նեապոլիտանական ատելիեո՞ւմ, թե՞ բանգլադեշցի վարպետ Խաչիկի մոտ:
Անձամբ Ձեզ համար կարված կոստյումը կարող է չունենալ դիզայնի էքսկլ յուզիվ էլեմենտներ, պարզապես պետք է իդեալական համապատասխանի Ձեր կազմվածքին:
Իհարկե, 1-2 փորձարկումների գնալու համար ժամանակ գտնելը հեշտ չէ, բայց համաձայնե՛ք, որ մենք այնքան շատ ենք աշխատում, որ կարող ենք ունենալ հատուկ մեզ համար կարված իդեալական կոստյում:Կրել սպիտակ տաբատ
Երևանի նման փոշոտ քաղաքում սպիտակ տաբատն ունի մի քանի ժամվա կյանք: Եվ դա օգնում է ավելի շատ սիրել ու արժևորել հագուստի այս տեսակը: Սպիտակ տաբատը կարծես «Dolce Vita»-ի համազգեստ լինի՝ մաքուր, գեղեցիկ ու անհոգ կյանքի խորհրդանիշ: Այն հիասքանչ համադրվում է դասական ու տարատեսակ casual հագուստների հետ: Մարդկանց ճնշող մեծամասնության համար սպիտակ տաբատն ամռանը կրելու համար է. չնայած դրան՝ իսկական դենդիներին, օրինակ՝ Ալեսանդրո Սկուրզիին, հաջողվում է տեղին և համոզիչ համադրել այն նաև ձմեռային հագուստի հետ: Բայց դա, ինչպես ասում են, «բարձրագույն մաթեմատիկա է»…
[gallery ids="21731,21734,21748"]
Սափրել մորուքը
Չնայած «Pitti Uomo»-ում կարծես մորուքավորների քանակը չի քչացել, և նույնիսկ Անջելո Ֆլակավենտոն կրկին երկարացրել է իր հայտնի մորուքը, մեկ է, beard fetish-ի ժամանակն անցնում է: Մորուքը, անշուշտ, առնականություն, բոհեմյան շիկ և այլընտրանքայնություն է հաղորդում տիրոջը, բայց եկել է ժամանակը ապացուցելու, որ Դուք իսկապես օժտված եք այդ հատկանիշներով, և մորուքը չէ, որ պետք է գեղեցկացնի Ձեզ:
[gallery ids="21736,21746,21747"]
Լինել իսկապես գունավոր
Ամառն իսկական ժամանակն է իսկապես վառ հագնվելու համար: 88-րդ «Pitti Uomo»-ն անցնում էր «Pitti Color» խորագրով: Ցուցահանդեսի այցելուները իրենց գույնզգույն լուքերով միայն ընդգծում էին թեման: Նրանց անհավանական վառ գունավոր համադրությունները մեզ սովորեցնում են համադրել գույները և խիզախություն են ներշնչում: Գունային գլխավոր հիթերից առանձնացնեմ կիտրոնագույն դեղինը, փիրուզագույնը, վարդագույնը և իր ուժը չկորցնող գազարագույնը:
[gallery ids="21744,21742,21741"]
Հագնվել ամբողջովին սև, բայց մնալ վառ անհատականոթյուն
Մեզանում սևը դեռ ասոցիացվում է քյառթուության հետ, այնինչ ամբողջովին սև հագնելը կրկին խիստ նորաձև է: Մեջբերեմ հայտնի street fashion լուսանկարիչ Adam Katz Sinding-ին. «Գունավոր հագնվել և հետաքրքիր տեսք ունենալն ավելի հեշտ է և «անվտանգ», իսկ մոնոխրոմ սևը թույլ է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել դետալներին»: Կարծես սա առաջին գարուն-ամառ սեզոնն էր, երբ մենք տեսանք այսքան սև հավաքածուներ, որոնք սովորաբար ավելի տարածված են տարվա ցուրտ եղանակին: Մի խոսքով՝ աշխատենք հաշտվել «total black» գաղափարին:
[gallery ids="21749,21750,21751"]
Կրել վինտաժ
Ցավոք, Հայաստանում շատերի համար «հին»-ը դեռ ասոցիացվում է վատի հետ: Դա ունի օբյեկտիվ սոցիալական և մշակութային պատճառներ, բայց ամբողջ աշխարհը ապրում է վինտաժով, և մենք նունպես պետք է սովորենք սիրել և օգտագործել այն: Հինը, մաշվածը կամ նորը, որն ունի հնի ու մաշվածի էֆեկտ, հավել յալ իմաստ և պատմություն է հաղորդում հագուստին, իսկ կրողին՝ դարձնում ավելի բովանդակալից: Իսկապես անցած տասնամյակներից մեր օրեր հասած հագուստներ և աքսեսուարներ, «դարն ապրած» ջինս կամ մաշված կոշիկ. վինտաժ էֆեկտը ժամանակակից նորաձևության գլխավոր շարժիչ ուժերից մեկն է և իսկական դենդիի զգեստապահարանի կարևոր մասնիկը:
[gallery ids="21754,21753,21752"]
Անտեսել թրենդերը և լինել թույն
Խոսքս «ֆեշն նիրվանայի» հասնելու մասին է… Երբ քո ոճը թրենդից վեր է այն պարզ պատճառով, որ ցանկացած ժամանակ ընդգրկում է դրանցից մի քանիսը: Երբ նույնիսկ կարևոր չէ, թե ինչ ես հագել, որովհետև ամեն դեպքում cool ես: Տեսնես ինչպե՞ս հասնել այս վիճակին... Մյուս անգամ, երբ լինեմ «Pitti Uomo»-ում, կխորհրդակցեմ մի քանի գուրուների հետ: