Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը

September 18, 2015

Մենք միշտ էլ հայտնի ենք եղել մեր հմուտ արհեստավորներով. կաշեգործություն, արծաթագործություն, ասեղնագործություն: Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր ծայրեր գաղթած հայերը օրվա հացը վաստակում էին իրենց հմուտ ձեռքերով, սուր աչքով և նախնիներից ժառանգած գիտելիքով:


ՀՄՈՒՏ  ՁԵՌՔԵՐ




Նորաձևության նորագույն պատմության առաջին և ամենահայտնի սվիտերը հենց այդպիսի ոսկի ձեռքերի աշխատանք է: Էլզա Սկիապարելին, որը հետագայում լեգենդ դարձավ, 1927 թվականին իր սպիտակ բանտով սև սվիտերի շնորհիվ մեծ բում արեց: Այդ սվիտերը նա տեսել էր մի հայուհու մոտ, որը վաճառում էր իր գործած իրերը:
  7 ֆեշն սխրանք, որ պետք է գործի տղամարդը         
  •   Գալ յան, էս ի՜նչ ա, ոնց որ Լեոնտևի շորերից լինի





  • PROJECT BY ILYA  VARTANIAN


    Ռուսական սնդուսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը` Իլյա Վարդանյանը, մի քանի տարի շարունակ Հայաստանում լուսանկարում է իր «Հայկական նախագիծը», որի շրջանակում լուսանկարել է նաև հայկական ավանդական հագուստ հագած հայուհիների: Իլյայի շնորհիվ մենք ունեցանք բարձրաճաշակ և ժամանակակից ֆեշն լուսանկարչության լավագույն նմուշներին համապատասխանող լուսանկարներ, որոնց միջոցով կարող ենք գնահատել մեր ազգային հագուստի ամբողջ գեղեցկությունը: Եվ չնայած նախագիծը դեռ չի ավարտվել, և լուսանկարները դեռ պաշտոնապես հրապարակված չեն, դրանք հասցրել են մեծ տարածում ստանալ և ազդեցություն գործել նորաձևության և փոփ մշակույթի վրա: