«Աշխարհի համար կարեւոր գրականությունը մենք աշխատում ենք հասցնել հայ ընթերցողին». Գնել Նալբանդյան

June 12, 2023

«Հունիսի 17-ին «Երազ» այգում կբացվի «Newmag summer fest 2023» ամառային գրքի փառատոնը, որը կմեկնարկի ժամը 12։00-ին եւ կտեւի 10 ժամ։ Սա Newmag-ի 5-րդ փառատոնն է եւ 3-րդ ամառային փառատոնը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը:

Նա նշեց, որ տարվա մեջ 2 անգամ են փառատոն իրականացնում, եւ քանի որ այս տարի Newmag-ի 5 տարին է, փառատոնն էլ է հոբելյանական եւ այն տարբերվելու է նախորդներից: Ավետիս Հարությունյանի խոսքով. «Newmag summer fest-ը լինելու է ավելի մասշտաբային, ծրագիրը գերհագեցած է: Ունենք շատ անակնկալներ ընթերցասեր հասարակության համար, եւ փորձելու ենք այնպես անել, որ այս փառատոնն իսկապես տարբերվի մեր նախորդ բոլոր փառատոներից»:

«Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ այս փառատոնին ներկայացնում են 5 գիրք, որոնք բոլորն էլ հետաքրքիր են: