Հարուստ կանանց թանկարժեք ավտոները կամ գեղեցկուհիների մեքենուհիները

September 23, 2015

Քաղաքակիրթ աշխարհում պատկերը մի քիչ այլ է: Արևմուտքի գեղեցկուհիները գերադասում են մեքենա վարել, որպեսզի իրենց չսպառնա որևէ մայրուղու վրա երբևէ բռնաբարված լինելու վտանգը:
Ավելին, նրանք նախընտրում են ամենաապահով, ամենաանվտանգ, ամենատպավորիչ, ամենաէլեգանտ, ամենաիգական, ամենաթանկ մեքենաները:
Եվ մայրուղու վրա մեքենայի խափանվելու հեռանկարը չեզոքացված է, սեփական կամքին հակառակ բռնաբարված լինելու հավանականությունը` իսպառ զրոյացված, հաջողակ կնոջ կերպարը` ապահովված: