[followup] Ի՞նչով ավարտվեց Բիլայնի 5-oրյա պատերազմը վճարային տերմինալների հետ

February 22, 2017

Վճարում կատարելու համար Բիլայնի բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի փնտրել մոտակա մասնաճյուղը կամ վճարային քարտ գնել:  Ուղիղ հինգ օր տևած «պայքարում» տեմինալները տեղի տվեցին: Բիլայնի պահանջը բավարվեց, մի բան էլ ավելի:
Առաջինը «գծավոր օպերատորի» հետ համաձայնության եկավ EasyPay-ը: Հենց հաջորդ օրը Բիլայնի բաժանորդներն արդեն կարող էին վճարումներ կատարել: Միջնորդավճարն էլ չէր գանձվում 1000 դրամից սկսած: Idram-ն ու TelCell-ը դեռ շարունակում էին բանակցել:
Հաջորդը համաձայնության եկան Idram-ի հետ: Idram վճարային համակարգում վճարում հնարավոր չէր կատարել միայն տերմինալով, իսկ բջջային դրամապանակը շարունակում էր գործել: Փետրվարի 18-ից վերկանգնվեց նաև տերմինալով վճարում կատարելու հնարավորությունը` կրկին փոփոխված պայմաններով` միջնորդավճարը չէր գանձվում 1000 դրամից սկսած:



[newITwar] Բիլայնն ընդդեմ վճարային տերմինալների. Որքա՞ն կտևի և ո՞վ կհաղթի նոր պատերազմում





Բիլայնը համաձայնության եկավ նաև TelCell վճարային տերմինալները սպասարկող ընկերության հետ: Համաձայն Բիլայնի տարածած հաղորդագրության ծառայությունը  վերականգնվել է նախկին պայմաններով, բայց դա ժամանակավոր է: Մարտի 1-ից սկսած Բիլայնի ծառայությունների համար մինչև 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 և ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի: Հաղորդագրությունում Բիլայնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասել է. «Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից ամեն օր և ամեն ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»:
TelCell ընկերության գլխավոր տնօրենն էլ ասում է, որ հավելյալ պարտավորությունները ստանձնել են հաճախորդների սպասարկման մակարդակի և մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման համար. «Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է TelCell-ի քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: